Պետական եկամուտների կոմիտե
Դավիթ Անանյանի մորաքրոջ որդիները՝ ՊԵԿ պաշտոնյաներ. 168 ժամ
168.am-ը գրում է. «Մամուլը բազմիցս գրել է այն մասին, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը (ՊԵԿ) իր ընկեր-բարեկամ-խնամիներով է լցրել համակարգը։ Ըստ մեր տեղեկությունների՝ Դավիթ Անանյանը հիմա էլ մորաքրոջ մյուս որդուն՝ Արամ Շաքարյանի եղբորն է աշխատանքի տեղավորել իր ղեկավարած գերատեսչությունում։ Արթուր Վազգենի Շաքարյանը նշանակվել է ՊԵԿ ներքին անվտանգության վարչության տեղեկատվական և տեխնիկական անվտանգության ապահովման…
Մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ մաքսային վճարների հաշվարկման փոփոխություն նախատեսված չէ. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել. «Վերջերս հանրության շրջանում լուրեր են տարածվել, որ սույն թվականի սեպտեմբերի 1-ից ՀՀ տարածք ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների համար մաքսային վճարների մասով տեղի է ունենալու թանկացում: ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պաշտոնապես հայտարարում է, որ մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ մաքսային վճարների հաշվարկման փոփոխություն նախատեսված չէ», – ասված է հայտարարության մեջ:
Իրանի քաղաքացին Made in Azerbaijan գրառմամբ մետաղական դետալների մեջ փորձել է ափիոն ներկրել Հայաստան
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները «Ագարակ» պետական սահմանային անցակետում զննության են ենթարկել Իրանի քաղաքացի Օ.Բ-ի ուղեբեռը: Իրականացված հսկողության արդյունքում վարչության աշխատակիցները հաստոցի համար նախատեսված «Made in Azerbaijan» գրառմամբ 2 հատ մետաղական դետալների մեջ հայտնաբերել են 2կգ 665.5 գրամ ընդհանուր քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված: Դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է…
Վրաստանի պատվիրակությունը ծանոթացել է ՊԵԿ-ում կիրառվող տեղեկատվական համակարգերին
Պետական եկամուտների կոմիտեում հուլիսի 22-ին կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը հանդիպել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի պատվիրակության հետ։ Վրացի գործընկերները ծանոթացել են ՀՀ ՊԵԿ տեղեկատվական համակարգերին՝ փորձի փոխանակման և համագործակցության նոր հնարավոր ոլորտների բացահայտման նպատակով։ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության աշխատակիցները ներկայացրել են «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» պորտալում գործող համակարգերը,…
ՊԵԿ-ը կոչ է անում քաղաքացիներին պահպանել օրենսդրության պահանջները
Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից հերթական հսկողական աշխատանքներն իրականացնելիս` Թուրքիայից ՀՀ Գոգավան-Պրիվոլնոյեի մաքսային կետ-բաժին ժամանած Երևան-Ստամբուլ-Երևան միջազգային ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսի ուղևորները չեն ենթարկվել մաքսային ծառայողների օրինական պահանջներին, դրսևորել են ագրեսիվ պահվածք և փորձել են խուսափել մաքսային հսկողությունից` բռնություն գործադրելով Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների նկատմամբ` պատճառելով մարմնական վնասվածքներ: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր գործի…
Հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված հեռախոսների ներմուծման դեպքեր. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսների ներմուծման տարբեր դեպքեր են հայտնաբերել: Բագրատաշենի անցակետում տրանսպորտային միջոցների մաքսային զննմամբ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները մեքենաների տարբեր հատվածներից հայտնաբերել են տարբեր մոդելի 45 հատ բջջային հեռախոս: Մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսներ են հայտնաբերվել նաև ավտոմեքենայի ուղևորներից մեկի…
Արցախում անցկացվել է «Թիմ բիլդինգի» տարեկան միջոցառումը
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանի նախաձեռնությամբ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների և միջազգային համագործակցության վարչությունների աշխատակիցների համար թիմի կառուցման (team building) հերթական տարեկան միջոցառումն անցկացվել է Արցախի Հանրապետությունում։ Ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը և Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը կարևորել են երկու հանրապետությունների հարկային մարմինների միջև համագործակցության և փորձի փոխանակման…
Կառավարությունը 1 մլրդ 796 մլն դրամ հատկացրեց ՊԵԿ-ին
Հուլիսի 11-ին գումարվել է ՀՀ կառավարոթյան հերթական նիստը: Կառավարությունը որոշեց պետական եկամուտների կոմիտեին հատկացնել 1 մլրդ 796 մլն 400 հազար դրամ ակցիզային դրոշմանիշերի և դրոշմապիտակների ձեռքբերման համար՝ համապատասխանաբար 360 մլն և 1 մլրդ 436 մլն 400 հազար դրամ։
ՊԵԿ-ը կանխել է 2.5կգ «ափիոն» տեսակի թմրամիջոցի տեղափոխման աննախադեպ փորձ
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունն օրերս կանխել է թմրամիջոցի արտահանման հերթական խոշոր խմբաքանակը՝ ավելի քան 2.5կգ ափիոն: Այս անգամ մաքսանենգները փորձել են թմրանյութը տեղափոխել փոստային առաքանու միջոցով: Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները «Կարգո» բեռնային համալիրում մաքսային հսկողության շրջանակում զննման են ենթարկել Իրանի քաղաքացու անունից Կանադա արտահանվող սուրհանդակային առաքանին:…
ՀԴՄ կտրոնների քանակով ունենք ավելի քան 40%- ի աճ. ՊԵԿ նախագահ
ՊՀուլիսի 9-ին լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը անդրադարձավ ՀԴՄ կտրոններին և ներկայացրեց ՀԴՄ կտրոն- հարկային շրջանառություն համեմատականը: « Կտրոնների քանակով ունենք ավելի քան 40%- ի աճ և դրանցով ապահովագրվող շրջանառության առումով կա ավելի քան 21 % աճ»,- ասաց Դավիթ Անանյանը: ՊԵԿ նախագահը նաև ներկայացրեց 2019 թ-ի առաջին կիսամյակում հարկային և մաքսային մարմնի բողոքարկման…
Հարկային, մաքսային առումով բյուջեի կատարողականը 713 միլիարդ է. ՊԵԿ նախագահ
Հուլիսի 9-ին լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ եթե տնտեսությունն ապահովի անհրաժեշտ ՀՆԱ-ն, ապա հանրությանը ներկայացրած նախապես ասված գերակատարումը կլինի «Հարկային, մաքսային առումով բյուջեի կատարողականը 713 միլիարդ է: Նախորդ տարվա համեմատ 24,7 տոկոսով ավելի բյուջետային եկամուտ է ապահովվել: Նախորդ տարվա առաջին կիսամյակում ԱԱՀ-ի մասով տնտեսվարողին վերադարձվել է 48 միլիարդ, այս տարվա այս…
Բացահայտվել է ՀՀ ՊԵԿ աշխատակցի կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպք
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է ՀՀ ՊԵԿ աշխատակցի կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպք: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ ՊԵԿ հարկային օպերատիվ վարչության Գորիսի տարածքային հարկային տեսչության գլխավոր տեսուչը, տեղյակ լինելով, որ «Կապույտ բազալտ» ՍՊԸ-ն առանց համապատասխան թույլտվության իրականացրել է…
Հայաստանի մաքսային ծառայությունը միաձայն վերընտրվել է աուդիտի կոմիտեի անդամ
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության տարեկան ամառային նստաշրջանին: Քննարկվել են ՀՄԿ կոմիտեների և ենթակոմիտեների նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև մաքսային ոլորտի մի շարք հարցեր: Մասնավորապես՝ ապրանքների դասակարգումը, մաքսային արժեքի որոշումը, սահմանային համագործակցությունը, «մեկ կանգառ-մեկ պատուհան» սկզբունքը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի արդի զարգացումները և…
Բագրատաշենի մաքսակետում հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 43կգ դեղորայք
Բագրատաշենի մաքսակետում Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի և Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները մաքսային հսկողության շրջանակում զննման են ենթարկել Վրաստանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Ա.Ս.-ի տրանսպորտային միջոցը: Արդյունքում ավտոմեքենայի հետնամասի նստատեղերի և բեռնախցիկի միջև ընկած հատվածից հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված 43կգ ընդհանուր քաշով տարբեր տեսակի դեղամիջոցներ։ Փաստի առթիվ կազմվել է…














