fbpx
Տնտեսություն
16:00 09/07/2019

Հարկային, մաքսային առումով բյուջեի կատարողականը 713 միլիարդ է. ՊԵԿ նախագահ

Հուլիսի 9-ին լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ եթե տնտեսությունն ապահովի անհրաժեշտ ՀՆԱ-ն, ապա հանրությանը ներկայացրած նախապես ասված գերակատարումը կլինի

«Հարկային, մաքսային առումով բյուջեի կատարողականը 713 միլիարդ է: Նախորդ տարվա համեմատ 24,7 տոկոսով ավելի բյուջետային եկամուտ է ապահովվել: Նախորդ տարվա առաջին կիսամյակում ԱԱՀ-ի մասով տնտեսվարողին վերադարձվել է 48 միլիարդ, այս տարվա այս թիվն արդեն 50 միլիարդ է: Կարծում ենք, որ վերադարձի գումարները գնալով կավելանան»,- ասել է ՊԵԿ նախագահը:

Նա նաև հավելեց, որ 2018 թ-ի հունվարի 1-ից, երբ ներդրվեց գանձապետական միասնական հաշիվը, հունվարը 132,7 միլիարդ հարկային գերավճարով է սկսվել: Ըստ էության սա այն գումարն էր, որը մատուցվել է որպես հարկային եկամուտ: 2018 թ հունվարի 1-ից հարկ վճարողներին ՊԵԿ-ը 133 միլիարդ պարտք է եղել, հիմա հետևյալ իրավիճակն է.

«2019-ի հունվարի 1-ից 132,7-ը կրճատվել է 110 միլիարդով և դարձել է 21,5 միլիարդ, և միասնական գանձապետական հաշվի մնացորդը հունվարի վերջ եղել է 48,1 մլրդ: Մենք այս երկու գումարը միասին ենք տալիս հանրությանը, քանի որ սա մեր պարտքն է հարկ վճարողներին: Ըստ էության, հարկ վճարողները ավելի շատ գումար են վճարել, բայց դեռ հարկային պարտավորություններ հայտարարագրող փաստաթղթեր չեն ներկայացրել ՊԵԿ: Ապրիլի 1-ի դրությամբ 69,6-ը դարձել է 56,5 և հունիսի 1- դրությամբ դարձել է 41 միլիարդ»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ