Պետդեպ
Զելենսկին քննադատում է Արևմուտքին թույլ արձագանքի և ինֆորմացիոն արտահոսքի համար
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին քննադատել է Արևմուտքի արձագանքը Ռուսաստանի կողմից Հյուսիսային Կորեայի զինվորականների ներգրավման հարցում: Ռեյկյավիկում կայացած Հյուսիսային խորհրդի գագաթնաժողովի ժամանակ նախագահը նշել է, որ միջազգային հանրության արձագանքը բավականաչափ ուժեղ չէ: Պենտագոնի տվյալներով, Հյուսիսային Կորեան Ռուսաստան է ուղարկել շուրջ 10,000 զինծառայող: Նրանցից մի մասն արդեն տեղակայված է ուկրաինական սահմանի մոտ գտնվող Կուրսկի շրջանում: ՆԱՏՕ-ն նույնպես…
Պատրաստ ենք աշխատել Հայաստանի ու Ադրբեջանի հետ ցանկացած ձևաչափով․ Պետդեպ
Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել Ադրբեջանի ու Հայաստանի հետ ցանկացած ձևաչափով, որին կհամաձայնվեն կողմերը և որտեղ վերջիններս կարող են առաջընթաց գրանցել, արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարությունը՝ ի պատասխան «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը՝ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի ապագայի և դրա շուրջ ամերիկյան կողմի դիրքորոշման հետ: Պետքարտուղարությունն իր պատասխանում ընդգծել է. «Միացյալ Նահանգների կառավարությունն աջակցում է…
ԱՄՆ-ը պատրաստ է ցանկացած հնարավոր միջնորդության Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանն աջակցելու գործում․ Պետդեպ
Միացյալ Նահանգները պատրաստ է ցանկացած հնարավոր միջնորդության Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը հեշտացնելու և դրան աջակցելու գործում։ Այս մասին հերթական ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։ Նա նշել է, որ այս հարցի լուծման ճանապարհը, ի վերջո, գտնվում է բանակցությունների սեղանի շուրջ։ «Մենք ուրախ ենք ցանկացած դեր խաղալ այս երկխոսության դյուրացման գործում և կշարունակենք…
ԱՄՆ-ը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններով. Պետդեպ
ԱՄՆ-ը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններ վարելու հարցում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը՝ պատասխանելով հարցին, թե դեռևս ուժի մե՞ջ է դեկտեմբերին պետքարտուղար Բլինքենի կողմից Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին Վաշինգտոն հրավիրելու հայտարարությունը: Վերջինս հավելել է, որ հանդիպման ժամանակացույցի հետ կապված նոր տեղեկություն չկա,…
Ուկրաինայի վիճակը ծանր է․ ԱՄՆ-ի կողմից հատկացվող միջոցները շուտով կսպառվեն․ Պետդեպ
Միացյալ Նահանգներն Ուկրաինայի վիճակը ծանր է գնահատում՝ հաշվի առնելով, որ Կիևին աջակցելու համար ամերիկյան վարչակազմի հատկացրած գումարը շուտով կսպառվի։ Այս մասին, ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը։ «Ռազմի դաշտում իրավիճակը, միանշանակ, ծանր է։ Ինչ վերաբերում է լրացուցիչ ֆինանսավորման խնդրանքին, ապա մենք լրջորեն մտահոգված ենք, որ…
Գազան պաղեստինյան հող է ու այդպիսին էլ կմնա․ Պետդեպ
Գազան պետք է պաղեստինյան հող մնա։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը։ «Գազան պաղեստինյան հող է ու այդպիսին էլ կմնա, և մենք չենք աջակցում Գազայի վերաբնակեցմանը, ինչպես չի աջակցում նաև Իսրայելը»,- ասել է Պատելը։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը գործընկերների հետ աշխատում է Գազայի ժամանակավոր կառավարման ու անվտանգության պարամետրերի տարբեր սցենարների…
ԱՄՆ-ն շարունակելու է գործադրել բոլոր ջանքերը Գազայի հատվածում ջրամատակարարման ու կապի վերականգնման համար․ Պետդեպ
Միացյալ Նահանգները շարունակելու է գործադրել բոլոր ջանքերը Գազայի հատվածում ջրամատակարարման ու հաղորդակցության վերականգնման համար։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը։ «Մենք գործադրում ենք բոլոր ջանքերը հիմնական բոլոր ռեսուրսներին, այդ թվում՝ ջրին հասանելիությունը վերականգնելու համար», – ասել է Միլլերը՝ ընդգծելով, որ ջրին հասանելիությունը կենսական նշանակություն ունի պաղեստինյան անկլավի բնակչության…
Լաչինի միջանցքը և Աղդամի ճանապարհը պետք է անհապաղ վերաբացվեն. Պետդեպ
Ամերիկայի Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում արագորեն վատթարացող հումանիտար իրավիճակով: Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ, որում ԱՄՆ-ը կոչ է արել միաժամանակ բացել Լաչինի միջանցքը և Աղդամով անցնող ճանապարհը: «Մենք նշում ենք, որ մարդասիրական պաշարները տեղակայված են ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամի երթուղիների մոտ, և մենք կրկնում ենք մեր կոչը՝…
Կրկնում ենք մեր կոչը՝ անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը մարդասիրական, առևտրային և ուղևորատար փոխադրումների համար. Պետդեպ
«Մենք խորապես անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում մարդասիրական պայմանների վատթարացմամբ, որը հետևանքն է սննդամթերքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների շարունակական արգելափակման» Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենի փոխխոսնակ Վեդանտ Պատելը: «ԱՄՆ-ն վերջին մի քանի շաբաթների ընթացքում աշխատել է կողմերի հետ, որպեսզի հումանիտար օգնություն հասնի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, և մենք կրկնում ենք մեր կոչը՝…
ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը՝ անկախ բանակցությունների վայրից. Պետդեպ
ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը հերթական ճեպազրույցի ընթացքում վերահաստատել է Վաշինգտոնի մոտեցումը առ այն, եր խաղաղությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև հնարավոր է: «Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը՝ անկախ նրանից, թե որ հարթակում են ընթանում բանակցությունները՝ Արլինգթոնում, Բրյուսելում, թե Մոսկվայում»,- ասել է փոխխոսնակը: Մեկնաբանելով մայիսի 25-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների…
ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից քննարկվող փաստաթուղթն ունի Հարաբերությունների կարգավորման համաձայնություն անունը. Պետդեպ
Վաշինգտոնում մեկնարկել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ղեկավարների միջև բանակցությունները ԱՄՆ-ի միջնորդությամբ «Հարաբերությունների կարգավորման շուրջ համաձայնագիր» փաստաթղթի շուրջ: «Ամերիկայի ձայնը» հայտնում է, որ ԱՄՆ-ի բարձրաստիճան դիվանագետները մանրամասներ են հաղորդել բանակցություններից: Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներն այս շաբաթվա ընթացքում կունենան հաջորդաբար մի շարք հանդիպումներ, լրագրողների հետ հեռախոսային ճեպազրույցի ընթացքում հայտնեցին ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաները: Քննարկումները կողմերի միջև,…
ԱՄՆ-ն աջակցում է Ուկրաինայի ժողովրդին․ հեռախոսազրույց են ունեցել Բլինքենն ու Կուլեբան
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Պետդեպի խոսնակ Նեդ Փրայսի տարածած հայտարարությունից։ Նշվում է, որ Բլինքենը Կուլեբային հայտնել է, որ ԱՄՆ-ն ակտիվորեն աջակցում է ուկրաինացի ժողովրդին՝ անվտանգության, հումանիտար ու տնտեսական ոլորտներում տրամադրվող օգնությամբ։ Պետքարտուղարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Միացյալ Նահանգները հանձնառու…
Զենքի լաբորատորիաների մասին Կրեմլի պնդումները անհեթեթ են․ ԱՄՆ Պետդեպ
ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսն անդրադարձել է Ռուսաստանի կողմից հայտարարություններին, թե Ուկրաինայում գործում են օտարերկրյա կամ տեղական քիմիական և կենսաբանական զենքի լաբորատորիաներ։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում ԱՄՆ դեսպանության Facebook-ի էջից։ Փրայսը նշել է, որ այդ պնդումները ենթադրյալ լաբորատորիաների մասին բացարձակ անհեթեթ են։ Խոսնակը ընդգծել է, որ նման ապատեղեկատվություններ տարածելու միջոցով Ռուսաստանը փորձում է արդարացնել…
Ռուսական ագրեսիայի գլխավոր թիրախը շարունակում է մնալ Զելենսկին․ Նեդ Փրայս
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մնում է ռուսական ագրեսիայի գլխավոր թիրախը։ Այս մասին CNN-ի հետ զրույցում ասել է ԱՄՆ պետդեպի մամուլի խոսնակ Նեդ Փրայսը։ Նա նշել է, որ Ուկրաինայի նախագահը շատ առումներով անձնավորում է Ուկրաինայի ժողովրդավարական նկրտումներն ու ուկրաինացի ժողովրդի հավակնությունները։ Փրայսն ասել է նաև, որ Զելենսկին ու նրա թիմը առաջիկա ժամերին ու օրերին պատրաստվում են…
Ուկրաինայի հետ սահմանից ռուսական զորքերի հետքաշում մենք չենք տեսել․ Բլինքեն
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպի ղեկավար Էնթոնի Բլինքենն անդրադարձել է ռուս-ուկրաինական սահմանին տիրող իրավիճակին։ Նա ասել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինայի հետ սահմանից ռուսական զորքերի հետքաշում չի տեսել։ Այս մասին Բլինքենը նշել է ICTV հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ կանխատեսվել էր, որ Ռուսաստանը պետք է փետրվարի 16-ի վաղ առավոտյան հարձակում գործեր Ուկրաինայի վրա, բայց դա…















