Պոմպեո
ԱՄՆ պետքարտուղարը առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ
Politico կայքը հայտնում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործեր նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղարի հետ առաջինը կհանդիպի Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, որից հետո տեղի կունենա Պոմպեոյի հանդիպումը Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:…
Կրեմլը արձագանքել է Նավալնիի մասին Պոմպեոյի հայտարարությանը
Газета պարբերականի հաղորդմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի այն հայտարարություններին, թե Նավալնիին թունավորել են ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաները, արձագանքել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։ «Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ մենք հետաքրքրված ենք տեղի ունեցածի պատճառները պարզելու հարցով։ Ռուսաստանի ցանկացած պաշտոնական ներկայացուցչի՝ տեղի ունեցածին առնչության մասին ցանկացած ուղղակի և անուղղակի ակնարկ անընդունելի է և ապրիորի սխալական, խեղաթյուրում է իրականությունը»,-…
ԱՄՆ-ն և ԵՄ-ն ակնկալում են, որ ՌԴ-ն պատասխանատվության կենթարկի Նավալնիին թունավորողներին
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտնել է, որ կա «մեծ հավանականություն», որ քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնուն «թունավորել են Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան ներկայացուցիչների հրամանով: Պոմպեոն նշել է, որ ԱՄՆ-ն, ԵՄ-ի հետ միասին Ռուսաստանին հասկացրել է, որ իրենք ակնկալում են, որ նրանք պատասխանատվության կենթարկեն նրանց, ով պատասխանատու է Նավալնու թունավորման մեջ: «Մենք կանենք մեզանից կախված ամեն ինչ, որպեսզի…
Թրամփի վարչակազմը ԱՄՆ պատմության մեջ վատագույնն է. Ռոհանի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ԱՄՆ պատմության մեջ վատագույնն է: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին: «Նման Սպիտակ տուն ԱՄՆ-ում դեռ չի եղել: Այդքան անմարդկային, կոպիտ եւ ոչ կոմպետենտ: Այդ երկրի պետքարտուղարը տեղյակ չէ քաղաքականությունից»-, նշել է նա: Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն հայտարարել էր, որ Իրանը շարունակում է ահաբեկչությունը ամբողջ…
Պոմպեոն ագրեսիվ վերաբերմունք է դրսևորում Չինաստանի հանդեպ․ The Hill
The Hill-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ագրեսիվ վերաբերմունք է դրսևորում Չինաստանի հանդեպ՝ առաջ տանելով այն փաստարկը, որ Պեկինը պատասխանատու է կորոնավիրուսի տարածման համար։ Պոմպեոն զայրացրել է չինացի պաշտոնյաներին և պետական ԶԼՄ-ներին, որոնք նրան անվանել են «ստախոս» և «մարդկության թշնամի»։ Եվ չնայած դրան՝ Պոմպեոն շարունակում է դատապարտել Չինաստանին՝ հայտարարելով, որ կորոնավիրուսն առաջացել է չինական լաբորատորիայում:…
Իրանին թույլ չենք տա սովորական սպառազինություն ձեռք բերել. Պոմպեո
Միացյալ Նահանգները թույլ չի տա Իրանին սովորական սպառազինություն ձեռք բերել այն բանից հետո, երբ հոկտեմբերին լրանա դրա հանդեպ ՄԱԿ-ի էմբարգոն։ Այսպիսի հայտարարություն է կատարել ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն։ «Մենք կաշխատենք ՄԱԿ ԱԽ-ի հետ՝ զենքի վաճառքի էմբարգոն ընդլայնելու ուղղությամբ։ Միացյալ Նահանգները գնահատում է յուրաքանչյուր հնարավորությունն առ այն, թե ինչպես կարող ենք դա անել»,- նշել է նա։ 2018թ․…
Պոմպեոն կոչ է արել Լիբանանի իշխանությանը շտապ նոր կառավարություն ձևավորել
Վաշինգտոնը Լիբանանի առաջնորդներին կոչ է անում շտապ կարգով օժանդակել նոր կառավարության ձևավորմանը: Այս մասին նշված է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարության մեջ: «Վարչապետ Հարիրիի հրաժարականի լույսի ներքո Ամերիկայի Միացյալ Նահանգները Լիբանանի քաղաքական առաջնորդներին կոչ է անում շտապ կարգով օժանդակել նոր կառավարության ձևավորմանը, ինչը կօգնի կայուն, բարգավաճող և անվտանգ Լիվանան կառուցելուն, որը կհամապատասխանի նրա քաղաքացիների պահանջներին»,-հայտարարել…
Պոմպեոն ՄԱԿ ԱՆվտանգության խորհրդին կոչ է արել վերականգնել Իրանին զենք վաճառելու արգելքը
ՄԱԿ Անվտանգության խորհուրդը պետք է վերականգնի Իրանին զենքի մատակարարումների արգելքը։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։ Նրա խոսքով՝ «ոչ կոռեկտ» իրանական գործարքի պատճառով Իրանին զենքի մատակարարման ՄԱԿ արգելքի ժամկետը կլրանա մեկ տարի հետո։ «Այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը և Չինաստանը, կկարողանան Իրանին վաճառել ժամանակակից զենք։ Իրանական ռեժիմը ազատ կլինի վաճառել…
Իրանի դեմ ուղղված ցանկացած ագրեսիա կավարտվի պարտությամբ․ Գլխավոր շտաբի պետ
Իրանի դեմ ուղղված ցանկացած ագրեսիա կավարտվի լիակատար պարտությամբ: Այս մասին, ինչպես փոխանցում է TACC-ը, հայտնել է երկրի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Մոհամադ Հոսեյն Բաղերին: «Եթե ԱՄՆ-ը կամ Իսրայելը գործողություններ ձեռնարկեն մեր երկրի դեմ, մենք վճռական պատասխան կտանք։ Իրանի նկատմամբ ագրեսիայի միակ արդյունքը կարող է լինել պարտությունն ու գերի ընկնելը»: Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ…
Թրամփը հայտնել է Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման ժամկետը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ամերիկյան զինվորականներին Աֆղանստանից դուրս բերել մինչեւ նախագահական ընտրությունները, որոնք պետք է կայանան 2020 թ-ի նոյեմբերին: Այժմ Աֆղանստանում մոտ 14 հազար ամերիկյան զինվոր կա: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն, տեղեկացնում է Deutsche Welle-ն: Նրա խոսքերով՝ Թրամփը միանշանակորեն շեշտել է, որ անհրաժեշտ է ավարտել անվերջանալի պատերազմը եւ սկսել…
Պոմպեոն ցավակցություն է հայտնել Աֆղանստանում պայթյունից զոհված ամերիկացիների ընտանիքներին
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն ցավակցություն է հայտնել այն ամերիկացիների ընտանիքներին, որոնք զոհվել են Աֆղանստանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Ապրիլի 8-ին Աֆղանստանի Բաղրամում ռազմաօդային ուժերի հենակայանի մոտ տեղի ունեցած պայթյունից զոհվել է չորս ամերիկացի: Նրանց թվում եղել են երեք զինծառայող և մեկ պայմանագրային աշխատող: «Ես դատապարտում եմ այդ նողկալի ահաբեկչական գործողությունը: ԱՄՆ-ի զինծառայողներն Աֆղանստանում զոհաբերեցին իրենց…
Պոմպեոն կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լիբիայում
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Լիբիայի ազգային բանակի մարշալ Խալիֆ Հաֆթարից պահանջել է անմիջապես դադարեցնել զինված գործողությունները և բանակցություններ սկսել: «Տրիպոլիի դեմ այս միակողմանի ռազմական արշավը սպառնալիքի տակ է դնում խաղաղ բնակչությանը և վտանգում բոլոր լիբիացիների համար ավելի լավ ապագայի բոլոր հեռանկարները: Քաղաքական լուծումը միակ հնարավորությունն է միավորելու երկիրը և իրականացնելու անվտանգության, կայունության և բարգավաճման ծրագիր…
Պոմպեոն սպառնացել է Մոսկվային Վենեսուելայում ռուսական զորքերի ներկայության համար
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Մոսկվային սպառնացել է Վենեսուելայում ռուս զինվորականների ներկայության համար։ Նրա խոսքով՝ վերջերս տեղի ունեցած ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայում, Սիրիայում, Ազովի ծովում և մասնավորապես Վենեսուելայում Ռուսաստանի «վնասակար գործունեության» հարցը։ Վենեսուելայի հետ կապված, ինչպես նշել է Պոմպեոն, ԱՄՆ-ն արդեն ունի պատրաստի կոլեկտիվ պատասխաններ։ Հիշեցնենք, որ մարտի սկզբին Վենեսուելա են ժամանել Ил-62 և…
Վաշինգտոնի և Անկարայի վեճը սրվում է
ՆԱՏՕ-ի անդամներ Միացյալ Նահանգների և Թուրքիայի հարաբերություններում նոր լարվածություն է առաջացել: Երկու դաշնակիցները միմյանց մեղադրում են Սիրիայի հարցով երկկողմ քննարկումների արդյունքները տարբեր տեսանկյուններից մեկնաբանելու համար: Բացի դրանից` Վաշինգտոնը և Անկարան իրարամերժ մոտեցումներ ունեն ռուսական արտադրության C-400 (S-400) հրթիռային համակարգեր գնելու Թուրքիայի մտադրության վերաբերյալ: Ամերիկացիները և թուրքերը չեն համաձայնեցրել այդ հարցով աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկը: Միացյալ…
Պոմպեո․ «Սիրիայում Թուրքիայի միակողմանի գործողությունները կարող են ավերիչ հետևանքներ ունենալ»
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Պոմպեոն ապրիլի 3-ին պաշտոնական այցով Վաշինգտոնում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուին հայտարարել է, որ Սիրիայում Անկարայի միակողմանի գործողությունները կարող են ավերիչ հետևանքներ ունենալ: Այդ մասին ասված է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Ռոբերտ Պալադինոյի տարածած հայտարարության մեջ: Պոմպեոն և Չավուշօղլուն հանդիպել են ՆԱՏՕ-ի մասնակից երկրների արտաքին…













