Ջամմա և Քաշմիր
Քաշմիրում գործող սահմանափակումները կարող են հանվել
Հնդկաստանի իշխանությունները մտադիր են առաջիկա մի քանի օրվա ընթացքում հանել Ջամմա և Քաշմիրի նախկին նահանգում գործող սահմանափակումները: Այս մասին հայտարարել է Հնդկաստանի պետական դատախազ Տուշար Մեհթան։ «Հնդկաստանի կառավարությունը ծանուցել է երկրի Գերագույն դատարանին, որ պատրաստ է այս ամսում չեղարկել ուղևորությունների սահմանափակումը տարածաշրջանում և ապահովել հեռախոսային ու ինտերնետ կապի անխափան աշխատանքը»,- դատախազի խոսքը մեջբերում է Reuters…
ՄԱԿ-ում Քաշմիրին նվիրված նիստ կանցկացվի․ TACC
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Հնդկաստանի Ջամմա Քաշմիրի նախկին նահանգին նվիրված նիստ կանցկացնի օգոստոսի 16-ին: Այս մասին TACC-ին հայտնել է ՄԱԿ-ի ԱԽ-ի աղբյուրը: «Նախագահը որոշում է ընդունել նիստն անցկացնել ուրբաթ առավոտյան (Երևանի ժամանակով 18:00-ին) փակ կոնսուլտացիաների ձևաչափով»,- ասել է նա: Ավելի վաղ համապատասխան հանդիպում էր պահանջել Չինաստանի մշտական ներկացուցչությունը: Հնդկաստանի կառավարությունն օգոստոսի 5-ին հայտարարել է Սահմանադրության 370…
Հնդկական ֆիլմերի ցուցադրումն արգելվել է Պակիստանում
Պակիստանի իշխանություններն արգելել են հնդկական ֆիլմերի ցուցադրումը: Այս մասին հայտնում է Interfax-ը: «Պակիստանում այլևս չեն ցուցադրվի հնդկական ֆիլմերը»,- ասել է երկրի վարչապետի օգնականը՝ նշելով, որ կառավարությունն աշխատում է նաև աարգելել հնդկական մշակույթին առնչվող ցանկացած կոնտենտ: Նշենք, որ հնդկական ֆիլմերը ցուցադրվում են աշխարհի ավելի քան 90 երկրներում: Պակիստանի որոշումը կապված է Ջամմա և Քաշմիրի շուրջ իրավիճակի…
Պակիստանը վտարում է Հնդկաստանի դեսպանին
Պակիստանի իշխանությունները որոշել են վտարել Հնդկաստանի դեսպանին՝ Ջամմա և Քաշմիր հնդկական նահանգի հատուկ կարգավիճակը չեղարկելու որոշման պատճառով։ Այս մասին հաղորդում է Agence France Presse-ը: Ավելի վաղ Պակիստանի ազգային անվտանգության խորհուրդը հայտարարել է Հնդկաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակի նվազեցման և երկկողմ առևտրի դադարեցման մասին:
Պակիստանում կոմիտե է ստեղծվել Քաշմիրի վերաբերյալ Հնդկաստանի որոշմանը պատասխան տալու համար
Պակիստանի վարչապետ Իմրան Խանը կարգադրել է հատուկ կոմիտե ստեղծել Ջամմա և Քաշմիրի նահանգը լուծարելու Նյու Դելիի որոշմանը իրավական, քաղաքական ու դիվանագիտական պատասխան մշակելու համար: Այս մասին հայտնել է Daily Times պարբերականը՝ վկայակոչելով վարչապետի կարգադրությունը: Ինչպես նշում է պարբերականը, հատուկ կոմիտեն բաղկացած կլինի յոթ անդամից, որոնց թվում են՝ Պակիստանի արտաքին գործերի նախարարր Շահ Մեհմուդ Կուրեշին, Պակիստանի…
Հնդկաստանի վարչապետը շնորհավորել է Ջամմա և Քաշմիր նահանգի լուծարման առթիվ
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Ջամմա և Քաշմիրի նախկին նահանգի բնակիչներին շնորհավորել է այս կազմավորման լուծարման կապակցությամբ և խոստացել, որ բնակիչներին լուսավոր ապագա է սպասում: Կառավարության ղեկավարն անգլերեն, հինդի, ուրդու, փանջաբի և լադաքհի լեզուներով նույնական ուղերձներ է գրել թվիթերյան իր էջում։ «Ես շնորհակալություն եմ հայտնում Ջամմա և Քաշմիրի ու Լադաքհի իմ եղբայրներին ու քույրերին նրանց խիզախության…
Պակիստանը բողոքել է Ջամմա և Քաշմիրի հարցով Հնդկաստանի որոշման դեմ
Պակիստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Սոխայիլ Մահմուդը բողոք է հայտնել Իսլամաբադում Հնդկաստանի դեսպանին՝ կապված Ջամմա և Քաշմիրի նահանգի հատուկ կարգավիճակի չեղարկման որոշման հետ: Այս մասին հայտնում է TACC-ը: «Պակիստանը վճռականորեն մերժում է Հնդկաստանի անօրինական գործողությունները, քանի որ դրանք հակասում են միջազգային իրավունքի նորմերին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մի քանի բանաձևերին: Դատապարտում ենք նաև վերահսկման…