Ջավադ Զարիֆ
Մեր հարևանները մեր առաջնահերթությունն են․ Իրանի ԱԳ նախարար
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն աշխատանքային այցով եղել է Ղազախստանում։ Նա հանդիպումներ է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Ղազախստանի նախագահի հետ։ Դրանից հետո Զարիֆը Twitter-ում գրել է, որ նա արդյունավետ հանդիպումներ է ունեցել։ «Ինչպես միշտ, մեր հարևանները մեր առաջնահերությունն են», – գրել է Իրանի ԱԳ նախարարը:
Ադրբեջանի վտանգավոր փորձի արդյունքում տարածաշրջանն առերեսում է նոր մարտահրավերների․ Այվազյանը՝ Զարիֆին
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Facebook-ի իր էջում գրել է․ «ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ. «Այժմ մեր տարածաշրջանն առերեսվում է նոր լրջագույն մարտահրավերների, որոնք ստեղծվել են ղարաբաղյան հակամարտությունն ուժով լուծելու Ադրբեջանի վտանգավոր փորձի արդյունքում: Հայաստանը չի համարում, որ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի և…
Մեկնարկել է Հայաստան ու Իրանի ԱԳ նախարարների առանձնազրույցը
ՀՀ արտաքին գործերի նախարարության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի և Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի առանձնազրույցը»։ Հիշեցնենք, որ Հայաստան այցից առաջ Զարիֆն այցելել էր Ադրբեջան և Ռուսաստան։ Իրանի ԱԳ նախարարը նախատեսում է նաև այցելել Վրաստան և Թուրքիա։ https://www.facebook.com/MFA.Armenia/posts/5673558679336948
Իրանի ԱԳ նախարարը մեղադրել է ԱՄՆ-ին` պատժամիջոցները որակելով ահաբեկչություն
Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով ԱՄՆ-ի կողմից գործածվող պատժամիջոցները «տնտեսական և բժշկական» ահաբեկչություն են: Նախարարի խոսքավ այն միջոցառումները, որոնք իրականացվում են երկրում հանգեցնում են հումանիտար աղետի: «Ամերիկյան կառավարության մասշտաբային պատժամիջոցների հետ կապված Իրանի ֆինանսական աղբյուրների անօրինական արգելափակման պատճառով անհնարին է դառնում դեղերի և բժշկական սարքավորումների ձեռքբերումը: Սա տանում է հումանիտար…
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ջավադ Զարիֆի հետ
Սեպտեբերի 27-ին ՄԱԿ կենտրոնակայանում տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի հանդիպումը։ Նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանն արժևորում է Իրանի հետ հաստատված բարձր մակարդակի երկխոսությունը և բարեկամական հարաբերություները։ Որպես երկու ժողովուրդներին և պետություններին միավորող ամուր կամուրջ ընդգծվեց Իրանի հայ համայնքի կարևոր դերը: ԱԳ նախարարներ Մնացականյանը և Զարիֆն անդրադարձ կատարեցին հայ-իրանական…





