fbpx
Աշխարհ

Իրանի ԱԳ նախարարը մեղադրել է ԱՄՆ-ին` պատժամիջոցները որակելով ահաբեկչություն

Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով ԱՄՆ-ի կողմից գործածվող պատժամիջոցները «տնտեսական և բժշկական» ահաբեկչություն են: Նախարարի խոսքավ այն միջոցառումները, որոնք իրականացվում են երկրում հանգեցնում են հումանիտար աղետի:

«Ամերիկյան կառավարության մասշտաբային պատժամիջոցների հետ կապված Իրանի ֆինանսական աղբյուրների անօրինական արգելափակման պատճառով անհնարին է դառնում դեղերի և բժշկական սարքավորումների ձեռքբերումը: Սա տանում է հումանիտար աղետի»,- նշել է Զարիֆը:

Ջավադ Զարիֆը Իրանի դեմ սահմանված բանկային և ֆինանսական հատվածներում սահմանափակումները հարված են հասցնում հումանիտար նպատակներով ապրանքների գնմանը, տարբեր երկրների բանկեր խուսափում են Իրանի հետ գործարքներից՝ բախվելով ամերիկյան պատժամիջոցների սպառնալիքին:

«Բժշկական սարքավորումներ արտադրող եվրոպական ընկերությունները ամերիկյան սպառնալիքների պատճառով Իրանի հետ առևտուր չեն անում և նրան բժշկական ապրանքներ չեն վաճառում: Միացյալ Նահանգների պատժամիջոցները տարածվում են օրինական առևտրի վրա: Ընդ որում՝ ամերիկացի պաշտոնատար անձանց վերջին նախապայմանները դեղերի, բժշկական սարքավորումների և հումանիտար ապրանքների վաճառքի արգելքի վերաբերյալ լուրջ խոչընդոտներ են ստեղծում Իրանում COVID-19-ի տարածման դեմ պայքարի ջանքերի համար: Այսպիսով՝ Իրանի դեմ ԱՄՆ տնտեսական և բժշկական ահաբեկչությունը տարատեսակ ձևեր է ընդունել»,- նշել է Իրանի ԱԳ նախարարը:

Նրա խոսքով՝ այսպիսի գործողությունները «իրավունքի տեսակետից ոչ միայն ահաբեկչություն են Իրանի դեմ, այլև հանցագործություն մարդկության եւ համաշխարհայինն հանրության դեմ»:

«Ներկայիս զգայուն պահին միակ օգտակար գործը, որն Ամերիկան կարող է անել, կորոնավիրուսի դեմ Իրանի պայքարին չխանգարելն է եւ միջազգային օգնությունը առաքելու գործում խափանումներ չստեղծելը… Համաշխարհային հանրությունը պետք է ուշքի գա եւ Իրանին օգնի՝ կասեցնելու տնտեսական, բժշկական եւ դեղորայքային ահաբեկչությունը»,- ընդգծել է Զարիֆը:

Աղբյուրը` news.am:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ