Ջենոա
Իբրան կրկնեց Պիոլիի ռեկորդը
Ա Սերիայի «Ջենոա» – «Միլան» հանդիպման ժամանակ շվեդ աստղ Զլատան Իբրահիմովիչը ռեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Opta-ն։ Հանդիպման 10-րդ րոպեին Իբրան բացեց հաշիվը։ Սա Զլատանի 31-րդ գոլն էր՝ 38 տարեկան դառնալուց հետո, ինչը նշանակում է, որ շվեդ հարձակվողը կրկնել է «Նովարայի» նախկին հարձակվող Սիլվիո Պիոլիի ռեկորդը։ Նշենք, որ հանդիպումն ավարտվեց 0-3 հաշվով՝ հօգուտ…
Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Մոուրինյոյին ու թիմակիցներին
«Ջենոա»-«Ռոմա» խաղից հետո հայազգի Հենրիխ Մխիթարյանը ամփոփել է հանդիպումը՝ DAZN-ի հետ հարցազրույցում։ Հիշեցնենք, որ Մխիթարյանն այդ խաղում դարձավ տպավորիչ անցումի ու գոլային փոխանցման հեղինակ։ Հայ ֆուտբոլիստը շնորհակալություն է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին ու թիմակիցներին հաղթանակի համար։ Նա նշել է, որ իրենք բեկում մտցրեցին խաղի 2-րդ կեսում և հաղթանակի հասան։ Հիշեցնենք, որ ավելի վաղ…
Մխիթարյանը հրաշալի էր․ Մոուրինյոն՝ Ջենոայի հետ խաղից հետո (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Իտալիայի Ա Սերիայի 13-րդ տուրի «Ջենոա»-«Ռոմա» հանդիպման ժամանակ դրվագներից մեկում ուղղակի փայլեց Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանը։ Նա տպավորիչ անցումից հետո շրջանցեց մրցակցի ֆուտբոլիստներից մեկին ու շատ հարմար փոխանցում կատարեց Ֆելիքս Աֆենա-Գյանին, ով դարձավ գոլի հեղինակ, ըստ այդմ՝ Մխիթարյանն էլ գոլայի փոխանցման հեղինակ։ Այս դրվագը չի վրիպել նաև «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի աչքից,…
Անդրեյ Շևչենկոն մոտ է իտալական Ջենոայի ղեկն ստանձնելուն
Անդրեյ Շևչենկոն մոտ է իտալական «Ջենոայի» ղեկն ստանձնելուն: Այս մասին հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ հղում կատարելով Ջանլուկա դի Մարցիոյին: Համաձայն աղբյուրի՝ առաջիկա ժամերին «Ջենոայի» ներկայիս գլխավոր մարզիչ Դավիդե Բալարդինին պաշտոնանկ կարվի, որից հետո 45-ամյա ուկրաինացի մասնագետը կնշանակվի թիմի ղեկին: «Միլանի» նախկին ֆուտբոլիստը մարզչական կարիերան սկսել է 2016 թվականին՝ զբաղեցնելով Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզչի օգնականի…
Շաղոյանը կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում
Հայաստանի ազգային հավաքականի ու ԲԿՄԱ-ի վինգեր Ժիրայր Շաղոյանով հետաքրքրված է իտալական Ա Սերիան ներկայացնող «Ջենոան»։ Այս մասին Telegram-ի իր էջում հայտնում է Արարատ Մամբրեյանը։ Նա, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ ակումբն արդեն սկսել է բանակցությունների Շաղոյանի կողմի հետ։ Մամբրեյանն ընդգծում է այն հանգամանքը, որ Շաղոյանի գործակալ է վերջերս դարձել Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ…
Մխիթարյանը 4 տարվա դադարից հետո հեթ-տրիկ հեղինակեց
Երեկ «Ռոման» Հենրիխ Մխիթարյանի ձևակերպած հեթ-տրիկի շնորհիվ 3-1 հաշվով հաղթեց «Ջենոային»։ Այս արդյունքը յուրահատուկ էր հայազգի կիսապաշտպանի համար, քանի որ վերջինս 2016 թվականից այսկողմ մի խաղում 3 գոլի հեղինակ չէր կարողացել դառնալ։ Նշենք նաև, որ Մխիթարյանն իր հեթ-տրիկը նվիրեց «Ռոմային» ու հայ ազգին։
Մխիթարյանն ընդգրկվել է Ռոմա-Ջենոա խաղի հայտացուցակում
Այսօր՝ նոյեմբերի 8-ին, Երևանի ժամանակով 18:00-ին մեկնարկելու է «Ռոմա»-«Ջենոա» հանդիպումը։ Խաղի ընդհանուր հայտացուցակում ընդգրկվել է նաև հռոմեական ակումբի հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Այս մասին տեղեկացնում է «Ռոմայի» մամուլի ծառայությունը։ Նշենք, որ հանդիպումը կայանալու է Ա Սերիայի 7-րդ տուրի շրջանակներում։
Վստահ եմ՝ մի օր կվերադառնամ Ինտեր․ Պիամոնտի
Վարձավճարով «Ջենոայում» հանդես եկող «Ինտերի» ֆուտբոլիստ Անդրեա Պիամոնտին նշել է, որ «Ինտերն» իր երազանքների ակումբն է։ «Սա լուրջ քայլ էր ինձ համար: Միլանյան ակումբում քիչ էի խաղում և որոշեցի փոխել թիմային գրանցումս: Այդուհանդերձ, «Ինտերը» իմ երազանքների ակումբն է: Վստահ եմ՝ մի օր կվերադառնամ այնտեղ», – Պիամոնտիի խոսքերը փոխանցում է Sky Italia-ն:
Ջենոայի ֆուտբոլիստի մոտ նոր կորոնավիրուս է կասկածվում
Իտալական «Ջենոա»-ի պաշտպան Էդոարդո Գորդանիգան թիմից առանձին է մարզվում։ Ֆուտբոլիստի մոտ կասկածում են նոր տեսակի կորոնավիրուս։ Այս մասին հաղորդում է Sky Italia-ն: 26-ամյա ֆուտբոլիստը իրեն լավ չի զգում և թիմի բժիշկները որոշել են ռիսկի չդիմել՝ առանձնացնելով նրան թիմից: Նշվում է, որ քիչ հավանական է, որ նա վարակված լինի նոր կորոնավիրուսով: Այսօր պաշտպանը մի քանի բուժզննում…
Ռոման հյուրընկալվելիս հաղթեց Ջենոային (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հունվարի 19-ին Իտալիայի Ա Սերիայի 20-րդ տուրի շրջանակներում «Ռոման» հյուրընկալվեց «Ջենոային»։ Ունդերի, Ջեկոյի գոլերի և Բիրասկիի ինքնագոլի շնորհիվ հյուրերը հաղթեցին մրցակցին 3-1 հաշվով։ «Ջենոայից» աչքի է ընկել միայն Գորան Պանդևը։ Նշենք, որ հենրիխ Մխիթարյանը չի հայտավորված չի եղել հանդիպմանը, քանի որ վնասվածք ունի։ Հաղթանակից հետո «Ռոման» վաստակած 38 միավորով 4-րդն է։ Մրցաշարային աղյուսակը վստահաբար գլխավորում…
Ռոման փայլուն հաղթանակ տարավ, Յուվենտուսը ամրապնդեց իր դիրքերը. Իտալիայի առաջնություն (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 10-րդ տուրում «Ուդինեզեն»ն հյուրընկալել էր «Ռոմային»: Հանդիպման արդյունքում տանտերերը 4:0 հաշվով պարտություն կրեցին: Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով չէր մասնակցում հանդիպմանը: Հանդիման ընթացքում գոլի հեղինակ դարձան Նիկոլա Ձանյոլոն, Քրիս Սմոլինգը, Ջաստին Կլույվերտը և Ալեկսանդր Կոլարովը: Այս պահին Իտալիայի մրցաշարային աղյուսակում «Ռոման» 19 միավորով գտնվում է չորրորդ հորիզոնականում, իսկ «Ուդինեզեն»՝ 10 միավորով…
Ջամպաոլոն կարող է հեռացվել Միլանի գլխավոր մարզչի պաշտոնից. Football Italia
«Միլանի» գլխավոր մարզիչ Մարկո Ջամպաոլոն կարող է հեռացվել՝ չնայած Ա Սերիայի 7-րդ տուրի՝ «Ջենոայի» դեմ տարած 2-1 հաշվով հաղթանակին: Այս մասին հայտնում է Football Italia-ն: Միլանյան ակումբի ղեկավարությունը նույնիսկ այս հաղթանակից հետո գոհ չէ 52-ամյա մասնագետից, դրա համար երկմտում է՝ թողնել նրան թիմի ղեկին, թե ոչ: Ղեկավարության կարծիքը կիսվել է: Այսպես, ակումբի տնօրեն Զվոնիմիր Բոբանը…
Ցանկանում եմ, որ Ռոման միշտ գերիշխող դիրքում լինի․ Ֆոնսեկա
«Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան ամփոփել է Ա Սերիայի՝ «Ջենոա»-ի հետ խաղը։ Նշենք, որ խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 3:3: Այս մասին հաղորդում է Sports.ru-ն։ «Երբ ակումբը գնդակ է բաց թողնում, դրանում միայն պաշտպանները չեն մեղավոր։ Այս անգամ կարևոր էր պատասխան հարվածներով խաղալը, բայց այդ պլանում մենք չարեցինք լավագույնը։ Մենք հրաշալի սկսեցինք, սակայն «Ջենոա»-ի երկրորդ պատասխան…
Ռոմերոն բուժզզնում կանցնի Յուվենտուսում
«Ջենոայի» պաշտպան Քրիստիան Ռոմերոն պատրաստվում է «Յուվենտուսում» անցնել բուժզննում, որից հետո պայմանագիր կկնքի ակումբի հետ: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը: «Յուվենտուսի» ղեկավարությունը կարծում է, որ 21-ամյա ֆուտբոլիստը A սերիայի խոստմնալից խաղացողներից է: Իսկ թիմի գլխավոր մարզիչ Մոուրիցիո Սարին ցանկանում է ուժեղացնել ակումբի պաշտպանությունը մինչև նոր մրցաշրջանի սկիզբ: Հիշեցնենք, որ Ռոմերոն A սերիայի նախորդ մրցաշրջանում 27…