ջերմաստիճան
Ջերմաստիճանային ռեկորդի կրկնություն․ Ավստրալիայում գրանցվել է 50,7 աստիճան, ըստ ցելսիուսի
Ավստրալիայի Օնսլոու քաղաքում վերջերս գրանցված ջերմաստիճանը կրկնել է հարավային կիսագնդի համար գրանցված ռեկորդը։ Այս մասին հայտնում է Global Voices-ը։ Նշվում է, որ հունվարի 13-ին Օնսլոուում գրանցվել է 50,7 աստիճան, ըստ ցելսիուսի։ Նման ջերմաստիճան գրանցվել է միայն 1960 թվականին՝ Ուդնադատտայում, որն էլ ենց բարձր ջերմաստիճանի ռեկորդն է հարավային կիսագնդում։ Ըստ աղբյուրի՝ հունվարի 13-ը նշանավորվեց որպես կլիմայական…
Մոսկվայում վերջին 54 տարիների համար ռեկորդային ցածր ջերմաստիճան է գրանցվել
Անցած գիշեր Մոսկվայում գրանցվել է վերջին 54 տարիների ամենացուրտ եղանակը։ Այս մասին հայտնել է «Ֆոբոս» կենտրնի աշխատակիցը։ Նա նշել է, որ Մոսկվայում գրանցվել է -23 աստիճան, իսկ Նոր Մոսկվայում՝ -25,1 աստիճան։ Նրա խոսքով՝ սա ամենացածրն է վերջին 54 տարվա մեջ։
Հայաստանում ջերմաստիճանը կնվազի
Մայրաքաղաք երևանում մինչև սեպտեմբերի 20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին տեղեկանում ենք Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի Facebook-ի էջից։ Նշվում է, որ մարզերում սեպտեմբերի 16-ին տեղումներ չեն սպասվում, բայց սեպտեմբերի 17-ից 20-ը առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում են անձրևներ և ամպրոպներ։ Ըստ աղբյուրի՝ սեպտեմբերի 17-ին և 17-ին օդի ջերմաստիճանն աստիճանաբար նվազելու է 5-ից 7…
Իրաքից Հայաստան տաք օդային հոսանքներ են ներթափանցում․ ջերմաստիճանը կհասնի +40-ի
Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը օգոստոսի 27-ից 30-ը աստիճանաբար կբարձրանա 5-ից 7 աստիճանով։ Այս մասին տեղեկանում ենք ՇՄ նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի Facebook-ի պաշտոնական էջից։ Նշվում է, որ ջերմաստիճանը բարձրացումը կապված է Իրաքից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ։ Ըստ աղբյուրի՝ ամենաբարձր ջերմաստիճանը սպասվում է ցածրադիր գոտիներում, օրինակ՝ Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում։…
Եղանակը Հայաստանում և Արցախում
ՀՀ արտակարգ իրավիճակների ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։ Ուշադրություն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 5-ի ցերեկը, 7-10-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում…
Աֆրիկայում անոմալ ցրտեր են․ գրանցվել է ռեկորդային ցածր ջերմաստիճան
Աֆրիկայում գտնվող Հարավաֆրիկյան Հանրապետությունում անոմալ ցրտեր են գրանցվել։ Երկրի որոշ քաղաքաներում արդեն օրեր շարունակ ձյուն է տեղում, իսկ ճանապարհները պատվել են մերկասառույցով։ Այս մասին հայտնել են տեղի օդերևութաբանական ծառայությունից։ Նշվում է, որ այսպիսի անոմալ եղանակի պատճառը Անտարկտիդայից ՀԱՀ մուտք գործած դառը հոսանքներ են, որոնք, ըստ կանխատեսումների, դեռևս մեկ շաբաթ կպահպանեն իրենց ազդեցությունը։ Ըստ աղբյուրի, ՀԱՀ-ի…
Արցախում դիտվելու է ջերմաստիճանի կտրուկ բարձրացում
Առաջիկա օրերին Արցախի տարածքը գտնվելու է տաք օդի ալիքի ազդեցության գոտում, որի արդյունքում դիտվելու է ջերմաստիճանի կտրուկ բարձրացում: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության պաշտոնական կայքից։ ԱԻՊԾ-ից բնակչությանը հորդորում են ժամը 11-ից 16-ը չկանգնել առևի ուղիղ ճառագայթների տակ, հաճախակի խմել մեծ քանակությամբ ջուր՝ արևահարությունից խուսափելու համար:
Արցախում անոմալ շոգեր են սպասվում
Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ առաջիկա օրերին սպասվում է ջերմաստիճանի անոմալ բարձրացում: Արևահարությունից խուսափելու համար բնակչությանը հորդորում են ժամը 11-ից 15-ը չկանգնել արևի ուղիղ ճառագայթների տակ, հաճախ խմել մեծ քանակությամբ ջուր: Նշվում է, որ ջերմային ալիքի ներխուժման հետևանքով բնակիչների անզգուշության, ավելի ստույգ` մարդկանց անուշադրության, անփութության, անտարբերության, երբեմն` դիտավորության հետևանքով ավելացել են…
Երևանում սպասվում է ռեկորդային բարձր ջերմաստիճան
Հունիսի 23-25-ն Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռներում, ինչպես նաև Երևանում կանխատեսվում է հունիս ամսին օդերևութաբանության պատմության մեջ ամենաբարձր ջերմաստիճանը՝ +40, իսկ առանձին ցածրադիր հատվածներում մինչև +41 աստիճան։ Այս մասին տեղեկանում ենք Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի Facebook-ի պաշտոնական էջից։ Նշենք, որ հունիսյան ջերմաստիճանի ռեկորդը Արարատյան դաշտի և Երևանի համար պատկանում է 1998թ. հունիսի 22-23-ը՝…
Մոսկվայում գրանցվել է այս ձմռան ամենացածր ջերմաստիճանը
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում առավոտյան գրանցվել է այս ձմռան ամենացածր ջերմաստիճանը։ Ինչպես հաղորդում է Interfax-ը՝ մայրաքաղաքային գլխավոր օթերևութաբանական կենտրոնի տվյալներով՝ փետրվարի 23-ին՝ տեղի ժամանակով 07:00-ին, գրանցվել է զրոյից ցածր 24,1 աստիճան։ «Անցած գիշերը Մոսկվայի համար ամենացուրտն էր այս ձմռան սկսվելուց ի վեր», – ասել են կենտրոնից։ Այնտեղից նաև հիշեցրել են, որ մինչ սա, Մոսկվայում այս փմռանը…
Ռուսաստանում առաջիկա օրերին անոմալ ցրտեր են սպասվում
Ռուսաստանի հիդրոօթերևութաբանական կենտրոնի գիտական ղեկավար Ռոման Վիլֆանդը տեղեկացրել է ՌԴ-ի տարածքի մեծ մասում առաջիկա օրերին սպասվում են անոմալ ցրտեր։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Նշվում է, որ երկրի տարածքի եվրոպական հատվածում ջերմաստիճանը նորմայից կշեղվի 15 աստիճանով, իսկ ասիական հատվածում՝ 18 աստիճանով։ Ռուսաստանի որոշ մասերում ջերմաստիճանը ցածր է լինելու -50 աստիճանից։ Օրինակ՝ Յակուտիայում սպասվում է…
Եղանակը Հայաստանում և Արցախում
Հանրապետության տարածքում՝ Մարտի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մարտի 8-12-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ձյուն է սպասվում. Գագիկ Սուրենյան
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում եղանակային նոր կանխատեսումներ է ներկայացրել: «Ժողովուրդ ջան, նոյեմբերի 21-22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ձյուն ունենք և ջերմաստիճանի նվազում 8-10 աստիճանով։ Մյուս մարզերում առաջիկա 10 օրերին ո´չ տեղումներ ունենք, ո´չ էլ ջերմաստիճանի լուրջ նվազում»,- գրել է նա:
ԱՄՆ-ում ռեկորդային սառնամանքիներ են
Սիբիրյան սառը օդային զանգվածները ռեկորդային սառնամանիքներ և ձյան առատ տեղումներ են բերել ԱՄՆ-ի արևելյան հատված: Այս մասին հաղորդում է CBS հեռուստաընկերության պաշտոնական կայքը։ Ջերմաստիճանը Չիկագոյում նվազել է մինչև -13 աստիճան, ինչը գերազանցել է 1986 թ. սահմանած ռեկորդը: Իսկ ահա Նյու Յորքում գերազանցվել է 77 տարի առաջ գրանցված ձյան շերտի բարձրության ռեկորդը: ԱՄՆ-ի արևելյան մասում ջերմաստիճանի…














