Ջորջ Սորոս
Մեսսին, Քլինթոնը և Սորոսը՝ Բայդենի մեդալակիրների շարքում. 26 անհատներ Ազատության և Պատվո մեդալներ են ստացել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պարգևատրել է 26 անհատների Ազատության և Պատվո մեդալներով՝ ընդգծելով նրանց բացառիկ ներդրումները հասարակության, մշակույթի և ռազմական ծառայության մեջ։ Այս պարգևատրումները կարևորում են թե՛ քաղաքացիական, թե՛ ռազմական նվաճումները՝ ցույց տալով անհատների ազդեցությունը ազգային և գլոբալ առաջընթացի վրա։ Ազատության մեդալը, որը շնորհվում է Միացյալ Նահանգների կամ աշխարհի բարօրության, արժեքների կամ անվտանգության համար նշանակալի…
Սորոսի հետ հանդիպելը այն ժամանակ հանցանք չէր․ Փայլանը հրապարակել է Էրդողանի և Սորոսի լուսանկարը
Թուրքական մամուլում շրջանառվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և միլիարդատեր Ջորջ Սորոսի համատեղ լուսանկարը։ Լուսանկարը շրջանառվում է Էրդողանի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու ազատական հայացքներով աչքի ընկնող գործարար Օսման Քավալայի վերաբերյալ խոսքերի համատեքստում: Էրդողանը Քավալային մեղադրել էր Թուրքիայում Ջորջ Սորոսի ներկայացուցիչը լինելու և նրա գիծն առաջ տանելու մեջ: Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր…
Հայտնի է՝ ում է աջակցում Սորոսը ԱՄՆ նախագահական ընտրություններում
Հայտնի է դարձել, թե ում է աջակցում «Բաց հասարակություն» ՀԿ-ի հիմնադիր Ջորջ Սորոսը 2020թ․ կայանալիք նախագահական ընտրություններին։ Այս մասին գրում է The New York Times-ը։ Հայտնի միլիարդատերը խոսել է Մասսաչուսեթս նահանգից սենատոր Էլիզաբեթ Ուորոնի մասին՝ հայտարարելով, որ նա «լավ քաղաքական գործիչ է, որը կարող է հաղթանակ տանել»: «Ես տվյալ դեպքում չեմ արտահայտում հանրային կարծիք, սակայն…
Դավոսի ֆորումից առաջ պարոն Սորոսը ցանկություն էր հայտնել ինձ հետ հանդիպելու․ վարչապետ
Լոս Անջելեսում մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Դավոսի ֆորումից առաջ պարոն Սորոսը ցանկություն էր հայտնել ինձ հետ հանդիպելու, բայց, ճիշտն ասած, իմ աշխատանքային գրաֆիկը շատ խիտ էր և որևէ կերպ չհաջողվեց նրա խնդրանքը բավարարել» Վարչապետը հավելեց, որ 2018-ի հեղափոխությունը տեղի է ունեցել բացառապես ՀՀ քաղաքացիների միջոցով: Որևէ արտաքին ուժ, վարչապետի խոսքով, չի…
Ջորջ Սորոսը զուգահեռներ է տեսնում ԽՍՀՄ-ի և Եվրամիության միջև
Ամերիկացի, հայտնի միլիարդատեր Ջորջ Սորոսն իր «Եվրոպա՛, խնդրում եմ, արթնացի՛ր» հոդվածում նշել է, որ Եվրամիությունը կարող է փլուզվել, ինչպես դա տեղի ունեցավ ԽՍՀՄ-ի հետ: «Եվրոպան ընթանում է դեպի մոռացություն, և Եվրոպայի ժողովուրդը պետք է արթնանա, քանի դեռ շատ ուշ չէ: Եթե նրանք դա չանեն, ԵՄ-ն կգնա այն ուղիով, որով 1991 թվականին գնաց ԽՍՀՄ-ը»,- հայտարարել է…
Ինչպես կարող է ԱՄՆ-ն աջակցել Հայաստանում նոր ձևավորվող ժողովրդավարությանը. OSF
2018 թվականի ապրիլին հայերը դուրս եկան փողոց՝ պահանջելով իշխանափոխություն և ժողովրդավարություն, և, ինչը որ իրոք հազվադեպ է պատահում մեր օրերում՝ պայքարողները հաղթեցին: Ժողովրդավարությանը կողմնակից ակտիվիստները նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ կարողացան դուրս գալ անազնիվ և արմատացած կառավարության դեմ, և իշխանությունը վերցնել իրենց ձեռքը: 8 ամիս անց, Հայաստանում նոր սերնդի համար տեղի ունեցած առաջին դեմոկրատական ընտրությունների…
Միլիարդատեր Ջորջ Սորոսն անդրադարձել է Հայաստանում առկա ժողովրդավարությանը
Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ ընդգծելով Հայաստանի քաղաքացիական հասարակությանը ուժեղ աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը: «Երկրի ժողովրդավարության ներկայի և ապագայի համար Հայաստանի քաղաքացիական հասարակությանն ուժեղ աջակցությունը կենսական է»,- գրել է նա՝ տարածելով իր ղեկավարած «Բաց հասարակություն» հիմնադրամի կայքում հրապարակված հոդվածը՝ «Ինչպես Միացյալ Նահանգները կարող է աջակցել Հայաստանի նորաթուխ ժողովրդավարությանը» վերնագրով: Strong support…
ԱՄՆ-ի և Չինաստանի միջև «սառը պատերազմը» կարող է վերաճել «տաքի». Սորոս
Ներկայումս ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հարաբերությունները «սառը պատերազմի» վիճակում են, սակայն վտանգ կա, որ դրանք կարող են վերաճել «տաքի»: Այդ մասին Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումում ելությի ժամանակ հայտարարել է ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսը: Ըստ նրա` Չինաստանը ոչ միայն անվտորիտար ռեժիմ է, այլև ամենահարուստ, ուժեղ և տեխնոլոգիապես առաջատար պետություն է: «Դա վերածում է Սի Ցզինպինին (Չինաստանի…
Սորոսը հայտարարել է, որ Չինաստանի առաջնորդը բաց հասարակությունների ամենավտանգավոր հակառակորդն է
Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը հայտարարել է, որ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը բաց հասարակությունների ամենավտանգավոր հակառակորդն է։ Այս մասին հայտնում է RT-ն։ Սորոսի խոսքով՝ ներկայում Չինաստանն ամենահարուստ, ամենաուժեղ, տեխնոլոգիական պլանում ամենաառաջադեմ ավտորիտար ռեժիմն է աշխարհում։ Ելույթ ունենալով Դավոսում՝ միլիարդատերը նաև կոչ է արել հույս դնել չինացի ժողովրդի և այդ երկրի գործարար համայնքի վրա։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ…
Ջորջ Սորոս՝ «Տարվա մարդ»
Financial Times բրիտանական թերթը ամերիկացի ֆինանսիստ եւ ֆիլանտրոպ Ջորջ Սորոսին «տարվա մարդ» Է ճանաչել, այդ թվում՝ այն անփոփոխ աջակցության համար, որ նա ցուցաբերում Է «լիբերալ-դեմոկրատիային, որը պաշարման մեջ Է պոպուլիստների կողմից», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես նշում Է թերթը, սովորաբար հրատարակությունը «տարվա մարդ» Է ընտրում այն անձանց, որոնք հայտնի են իրենց նվաճումների շնորհիվ: Սորոսի դեպքում խմբագրության ընտրությունը…