Ջո Բայդեն
Ռուսները պատժամիջոցներ են սահմանել Բայդենի հանգուցյալ հոր նկատմամբ․ Փսակի
ԱՄՆ սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել ոչ թե Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի, այլ նրա հանգուցյալ հոր նկատմամբ։ Փսակիի խոսքերը փոխանցում է Business Insider-ը։ Փսակին պարզաբանել է, որ ԱՄՆ նախագահի ամբողջական անունը Ջո Բայդեն Կրտսեր է, իսկ Ջո Բայդենը նրա հայրն է։ Միևնույն ժամանակ,…
Բայդենն ու Մակրոնը քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը
Երեկ՝ մարտի 13-ին, Ուկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հեռախոսազրույց են ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ելիսեյան Պալատի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ կողմերը պայմանավորվել են խստացնել Ռուսաստանի Դաշնության նկատմամբ կիրառվող պատժամիջոցներն ու շարունակել աջակցել Ուկրաինային, ինչպես նաև ընդունել բոլոր այն նախաձեռնությունները, որոնք օգնում են ռազմական գործողությունների…
Արգելվել է դոլարի արտահանումը ԱՄՆ-ից Ռուսաստան
Այսուհետ կարգելվի Ամերիկայի Միացյալ Նահանգներից Ռուսաստան մատակարարել դոլարային թղթադրամներ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Ֆինանսների նախարարությունից պարզաբանել են, որ այս արգելքը չի վերաբերվի այն ամերիկացիներին, ովքեր անձնական օգտագործման նպատակով են Ռուսաստան տեղափոխել ԱՄՆ դոլար կամ փոխանցում են կատարել այնտեղ բնակվող որևէ անհատի։ Նոր պատժամիջոցներով նաև արգելվում է Ռուսաստանից ներմուծել ալկոհոլ, ադամանդներ ու…
Զրուցել են Բայդենն ու Էրդողանը
Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերությունները, Ուկրաինայի հարցը ու մի շարք այլ թեմաներ։ Ըստ աղբյուրի՝ Էրդողանը Բայդենին ասել է, որ Թուրքիայի դեմ կիրառվող ռազմարդյունաբերության ոլորտի ամերիկյան բոլոր պատժամիջոցները հանելու ժամանակն է։ Էրդողանը նաև…
Բայդենը պատասխանել է միջուկային հնարավոր պատերազմի մասին հարցին
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին լրագրողները հարց են ուղղել՝ կապված միջուկային հնարավոր պատերազմի մասին։ Այս մասին գրում է Reuters-ը։ Նրան հարցրել են, թե արդյոք ամերիկացիները չպետք է վախենան միջուկային պատերազմից։ Ինչին ի պատասխան Բայդենը պատասխանել է, որ՝ ոչ։ Սակայն նա չի մանրամասնել, թե ինչ տվյալների վրա են հենվում իր կոնկրետ պատասխանը։ Ավելի վաղ Ռուսաստանի…
ԱՄՆ-ում սկսել են լրջորեն դիտարկել Ռուսաստանին SWIFT-ից հեռացնելու հարցը․ Bloomberg
Ամերիկայի Միացյալ Նահանգներում արդեն լրջորեն դիտարկում են Ռուսաստանին միջազգային միջբանկային փոխանցումների SWIFT համակարգից հեռացնելու հարցը։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նշվում է, սակայն, որ այս պահին կոնկրետ որոշում չկա SWIFT-ից ՌԴ-ին հեռացնելու առումով։ Բանն այն է, որ որոշ եվրոպական երկրներ դեմ են արտահայտվել այս որոշմանը, ինչպես հայնտնել էր ԱՄՆ նախագահ Ջո…
Զելենսկին խոսել է համաշխարհային առաջնորդների հետ ու կոչով հանդես եկել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրուցել է Ջո Բայդեն, Բորիս Ջոնսոնի, Շառլ Միշելի, Անջեյ Դուդայի, Գիտանաս Նաուսեդայի հետ։ Այս մասին նա գրել է Telegram-ում։ Նրա խոսքով՝ ինքը կոչ է արել համաշխարհային առաջնորդներին, որ նրանք պատժամիջոցներ կիրառեն Վլադիմիր Պուտինի դեմ, լայնածավալ պաշտպանական օգնություն սկսեն ու փակեն Ուկրաինայի օդային տարածքն ագրեսորի համար։
ԱՄՆ-ն լրացուցիչ ուժեր կուղարկի Բալթյան երկրներ․ Բայդեն
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ելույթ է ունեցել՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Նրա խոսքերը փոխանցում է CNN-ը։ Բայդենը նշել է, որ լիազորել է՝ արդեն Եվրոպայում գտնվող ԱՄՆ-ի զինվորականներին ու սարքավորումները տեղափոխել Բալթյան երկրներ, որի նպատակը ԱՄՆ դաշնակիցների՝ Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի ուժեղացումն է։ Նա ընդգծել է, որ դա պաշտպանական նպատակ ունի ու Միացյալ…
Բայդենն ու Պուտինը կհանդիպեն Եվրոպայում․ նրանք ընդունել են Մակրոնի առաջարկը
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկին ու անվտանգության ու ռազմավարական կայունության հարցերով գագաթնաժողովը կանցկացնեն Եվրոպայում։ Այս մասին պաշտոնական հայտարարություն է տարածել Ելիսեյան պալատը։ Նշվում է, որ գագաթնաժողովի օրակարգը պատրաստելու են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ փետրվարի 24-ին…
Ռուսաստանը ծրագրում է հարձակվել առաջիկա օրերին․ Բայդեն
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն իր տեսաուղերձով անդրադարձել է Ուկրաինայի խնդրին։ Նա նշել է, որ իրենց կարծիքով՝ Ռուսաստանը ծրագրում է առաջիկա օրերին հարձակվել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի վրա, որ 2,8 միլիոն մարդ է ապրում։ Ինչպես հայտնում է BBC-ն, Պենտագոնում նույնպես իրական են համարում Ռուսաստանի հարձակումը։
Անհապաղ լքել Ուկրաինան․ Բայդենի կոչը՝ ԱՄՆ քաղաքացիներին
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ աճել է Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև ռազմական բախման աճը։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Բայդեն խորհուրդ է տվել Ուկրաինայում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին անհապաղ լքել երկիրը, քանի որ ռազմական բախման դեպքում զորքեր չի ուղարկելու՝ ամերիկացիներին փրկելու համար։ Միացյալ Նահանգների ղեկավարը նշել է, որ իրադարձությունները կարող են շատ…
Մակրոնն ու Բայդենը զրուցել են Ռուսաստանին զսպելու միջոցների մասին
Միմյանց հետ հեռախոսազրույց են ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Սպիտակ տունը։ Նշվում է, որ կողմերը քննարկել են շարունակակակ դիվանագիտական ջանքերն ու զսպման միջոցները՝ ի պատասխան ռուսական զորքերի կուտակմանը Ուկրաինայի սահմանին։ Ըստ աղբյուրի՝ առաջնորդները պայմանավորվածություն են ձեռք բերել, որ իրենց թիմերը շարունակելու են խորհրդակցությունները գործընկերների հետ։
Ուկրաինայի վերաբերյալ զրուցել են Բայդենն ու Մակրոնը
Հեռախոսազրույց են ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ու Ֆրասիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Սպիտակ տունը։ Նշվում է, որ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությունն ու ռուսական զորքերի ընդլայնումը Ուկրաինայի հետ սահմանին։ Ըստ աղբյուրի՝ նրանք պայմանավորվել են պահպանել սերտ շփումն ու անցկացնել խորհրդակցություններ ՆԱՏՕ-ի դաշնակիցների ու Եվրոպական…
Զրուցել են Բայդենն ու Զելենսկին
Հեռախոսազրույց են ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Նշվում է, որ սա վերջին շաբաթների ընթացքում արդեն 3-րդ հեռախոսազանգն է։ Ըստ աղբյուրի՝ Բայդենը Զելենսկիին վստահեցրել է, որ ԱՄՆ-ն սատարում է Ուկրաինայի ինքնիշխանությանը և ճանապարհներ է փնտրում երկրի տնտեսությանն օգնելու համար։










