Ջո Բայդեն
Նոր համաճարակի մասին է հայտարարել Բայդենը
ԱՄՆ նախագահը Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում հայտնել է, որ աշխարհը պետք է պատրաստվի նոր համաճարակի։ Բայդենի խոսքով՝ դրա համար «ավելի շատ գումար» կպահանջվի։ «Մեզ ավելի շատ գումար է պետք երկրորդ համաճարակի համար պլանավորելու համար: Կլինի ևս մեկը: Մենք պետք է նախապես մտածենք: Ահա թե ինչի համար մեզ գումար է պետք», – նշել է Բայդենը՝ պատասխանելով…
Թուրքիայի նախագահը Բայդենին խորհուրդ է տվել ուսումնասիրել պատմությունը Ցեղասպանության մասին հայտարարություններ անելուց առաջ
ԱՄՆ նախագահի հայտարարությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ Անկարայի համար նշանակություն չունեն: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` դրանք որակելով կեղծ: Նա Ջո Բայդենին խորհուրդ է տվել ուսումնասիրել պատմությունը։ «Մենք չենք կարող ներել Թուրքիային ուղղված նման մեղադրանքները: Նախ պարոն Բայդենը պետք է շատ լավ սովորի և իմանա հայերի հետ եղած պատմությունը։ Թուրք և հայ…
Զախարովան պարզաբանել է ԱՄՆ-ում գնաճի պատճառը
ԱՄՆ-ում գնաճի պատճառը ոչ թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է, այլ երկրի լիբերալ տնտեսական մոդելի ճգնաժամը։ Այս մասին չորեքշաբթի՝ ապրիլի 20-ին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Դիվանագետի խոսքով՝ այն, ինչ այժմ «տարածում են Սպիտակ տանը և ամերիկյան հեռուստատեսությամբ, բոլոր քարոզչության մայրն է»։ ԱՄՆ-ում գնաճի հետ կապված իրավիճակը, ըստ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի, սրվել…
ԱՄՆ ֆինանսների նախարարը հրաժարվել է ներկա գտնվել ՌԴ-ի մասնակցությամբ G20-ի հանդիպումներին
Այս շաբաթ անցկացվող Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի նստաշրջանների շրջանակում Ջանեթ Յելենը ներկա չի գտնվի G20-ի միջոցառումներին՝ ՌԴ ներկայացուցիչների մասնակցության դեպքում։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին։ Ռուս պաշտոնյաների մասնակցությունը G20-ի հանդիպմանը սպասվում է չորեքշաբթի, հեռավար ձևաչափով։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ կողմ է հանդես գալիս…
Ուկրաինային աջակցելու նպատակով ԱՄՆ-ի օրենսդիրները կայցելեն Լեհաստան, Գերմանիա, Հնդկաստան, Նեպալ և ԱՄԷ
ԱՄՆ-ի դեմոկրատներից մի խումբ օրենսդիրներ, ներառյալ չորս սենատորներ եւ Ներկայացուցիչների պալատի անդամներ, կուղեւորվեն Լեհաստան, Գերմանիա, Հնդկաստան, Նեպալ եւ Արաբական Միացյալ Էմիրություններ, որպեսզի աջակցություն կանխապահովեն Ուկրաինայի համար, տեղեկացնում Է: «Կոնգրեսի այդ ուժեղ պատվիրակությունը հնարավորություն կունենա հանդիպում ունենալ Լեհաստանում ԱՄՆ-ի զինվորական ղեկավարության և զորքերի հետ, որպեսզի իմանա, թե ԱՄՆ-ն ինչպես կարող Է շարունակել աջակցություն ցուցաբերել Ուկրաինային ու…
Ջո Բայդենը հայտարարել է Ուկրաինային ևս 800 մլն դոլարի ռազմական օգնություն տրամադրելու մասին
ԱՄՆ նախագահը հայտարարել է Ուկրաինային ևս 800 մլն դոլարի ռազմական օգնություն տրամադրելու որոշման մասին, այդ թվում՝ 11 Մի-17 ուղղաթիռներ: «Օգնության այս նոր փաթեթը կներառի մեր կողմից արդեն իսկ տրամադրված բարձր արդյունավետության սպառազինությունների համակարգերից և նոր զինատեսակներ, որոնք հարմարեցված են ավելի լայն հարձակմանը, որը, ինչպես մենք ակնկալում ենք, Ռուսաստանը կձեռնարկի Ուկրաինայի արևելքում»,- ասված է Սպիտակ տան…
Բայդենը Ուկրաինային ևս 750 միլիոնի զենք տրամադրելու որոշում կընդունի
Ամերիկայի Միացյալ Նահանգները ևս 750 միլիոն դոլարի սպառազինություն կտրամադրի Ուկրաինային։ Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով Սպիտակ տան իր անանուն աղբյուրներին։ Նշվում է, որ Բայդենը զենքի տրամադրման ֆինանսավորումը հաստատելու է իրեն վերապահված հատուկ իրավասությունների շրջանակում, որով ԱՄՆ նախագահն իրավունք ունի առանց Կոնգրեսի հավանության ապրանքներ կամ ծառայություններ փոխանցել, եթե իրավիճակն արտակարգ է։
Հնդկաստանի վարչապետը Պուտինին առաջարկել է ուղիղ բանակցել Զելենսկիի հետ
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին առցանց հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Bloomberg-ից։ Մոդին Բայդենին պատմել է, որ ինքը մի քանի անգամ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ու Ուկրաինայի առաջնորդների հետ։ Նրա խոսքով՝ ինքը ոչ միայն խաղաղության կոչ է արել, այլ նաև առաջարկել է Վլադիմիր Պուտինին ուղիղ բանակցությունների մեջ մտնել Ուկրաինայի…
Բրյուսելում հանդիպել են Մակրոնն ու Էրդողանը
Ուկրաինայի հարցով ՆԱՏՕ-ի արտահերթ գագաթնաժողովին մասնակցելու համար Բրյուսել է մեկնել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։ Նա արդեն հասցրել է հանդիպում ունենալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Հանդիպումը եղել է փակ ֆորմատով ու տևել է շուրջ 50 րոպե։ Նախատեսված է նաև Էրդողանի ու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպումը։
Ռուսաստանի կողմից քիմիական զենքի կիրառման սպառնալիքը իրական է․ Բայդեն
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը իրական է համարում Ռուսաստանի կողմից Ուկրաինայում քիմիական զենքի կիրառման սպառնալիքը։ Այս մասին Բայդենն ասել է Բրյուսելում։ Թեմային անդրադարձել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Նա նշել է, որ այդպիսի զենքի կիրառումը լիովին կփոխի հակամարտության բնույթը, քանի որ դա միջազգային իրավունքի բացահայտ խախտում կլինի, ինչը կունենա հեռուն գնացող հետևանքներ։
Բայդենը կայցելի Եվրոպա
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն այս շաբաթ կմեկնի Եվրոպա։ Այս մասին հայտնում է Սպիտակ տունը։ Նշվում է, որ Բայդենը մասնակցելու է ՆԱՏՕ-ի արտահերթ նիստին, ինչպես նաև այց է կատարելու Բրյուսել ու Լեհաստան, որտեղ հանդիպելու է այդ երկրի նախագահի հետ։ Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ ղեկավարը մասնակցելու է նաև Մեծ յոթնյակի հանիպմանն ու ԵՄ գագաթնաժողովին։
Ունի՞ ԱՄՆ-ն կենսաբանական կամ քիմիական զենք Եվրոպայում․ հարցին անդրադարձել է Բայդենը
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը անդրադարձել է հնչող հայտարարություններին, թե ԱՄՆ-ն Եվրոպայում կենսաբանական կամ քիմիական զենքեր ունի։ Նրա խոսքերը փոխանցում է BBC-ն։ Բայդենը նշել է, որ այդ պնդումները պարզապես չեն համապատասխանում իրականությանը։ Նրա խոսքով՝ ինքը երաշխավորում է, որ նման բան չկա։ Անդրադառնալով Ուկրաինայի վերաբերյալ Ռուսաստանի պնդումներին, Բայդենն ասել է, որ ըստ ՌԴ-ի՝ Ուկրաինան կենսաբանական…
ԱՄՆ-ն կնախազգուշացնի Չինաստանին՝ չաջակցել ռուսական ագրեսիային
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն այսօր՝ մարտի 18-ին, բանակցություններ է անցկացնելու Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, որի ընթացքում շոշափվելու է նաև Ուկրաինայի նկատմամբ ռուսական գործողությունների թեման։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Նա նշել է, որ Բայդենը նախազգուշացնելու գործընկերոջը, որ եթե Չինաստանը աջակցի Ռուսաստանի ագրեսիային, ապա կկրի պատասխանատվության այդ գործողությունների համար։ Բլինքենն…
Բայդենը Պուտինին համարում է պատերազմական հանցագործ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին համարում է պատերազմական հանցագործ։ Այս մասին նա նշել է լրագրողների հետ ճեպազրույցում՝ Սպիտակ տանը, երբ նրան հարցրել են, թե արդյո՞ք նա Պուտինին պատերազմական հանցագործ է համարում։ Չնայած սկզբում Բայդենը բացասական է պատասխանել հարցին, բայց հետո ուղղել է ինքն իրեն ու ասել, որ «նա պատերազմական…













