ռազմաբազա
Հայ խաղաղապահները ԱՄՆ ռազմաբազայում վարժանքի են մասնակցել
ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի զինծառայողները Գերմանիայի Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազայում մասնակցել է «Միացյալ որոշում» զորավարժության նախապատրաստական փուլին՝ «Անձնակազմի դուրս գալը կողաշրջված մեքենաներից» թեմայով վարժանքին: ՀՀ ԶՈւ խաղաղապահների ստորաբաժանումը գործել է վարժ, համաձայնեցված գործողություններով կատարել վարժանքի չափանիշներով սահմանված առաջադրանքները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Թուրքիան կարող է երկրորդ ռազմաբազան կառուցել Կատարում
Թուրքիան շարունակում է մեծացնել իր ռազմական ներկայությունը Կատարում։ Թուրքական Ensonhaber լրատվամիջոցը հայտնում է, որ Թուրքական իշխանությունները որոշում են կայացրել 2-րդ ռազմաբազան հիմնել Կատարում։ Որոշումը կայացվել է 2015թ-ին Կատարի ու Թուրքիայի միջև ռազմական ոլորտում կնքնված պայմանագրի շրջանակներում։ Առաջիկա ամիսներին տեղի կունենա նոր հիմնվելիք այդ ռազմաբազայի բացումը։ Նախատեսվում է, որ ռազմաբազայի բացումը կանի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ…
Թուրքերը պատրաստվում են 10 ռազմաբազա հիմնել Սիրիայի անվտանգության գոտում
Թուրքական «Haber 7» լրատվամիջոցը մանրամասներ է ներկայացրել Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտու շուրջ ընթացող թուրք-ամերիկյան բանակցություններից։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Հիշեցում է արվում այն մասին, որ կողմերը պայմանավորվել էին ստեղծել Սիրիայի անվտանգության գոտու համակարգման և ղեկավարման համատեղ կենտրոն: Այդ ուղղությամբ աշխատանքները դեռ ընթացքի մեջ են: Ըստ աղբյուրի փոխանցած տեղեկությունների՝ վերջերս ԱՄՆ-ից Թուրքիայի սահմանամերձ Շանլըուրֆա ժամանած…
Պայթյուններ Կրասնոյարսկում. 12 մարդ հոսպիտալացվել է
Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասի զինամթերքի պահեստում պայթյունները դադարել են: Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, հայտնել են երկրամասի տեղական իշխանությունները: Երեկ մի շարք պայթյուններ են տեղի ունեցել ռազմաբազայի զենքի պահեստում, ինչի հետևանքով 12 մարդ հոսպիտալացվել է: Իրականացվել է 20 կիլոմետր շրջագծով շուրջ 11 հազար բնակիչների տարհանում: Լուսանկարներում երևում է, թե ինչպես են պայթյունից հետո ահռելի…
Աննա Հակոբյանը ՅՈՒՆԻՖԻԼ-ի Շամա ռազմաբազայում հանդիպել է առաքելություն իրականացնող հայ խաղաղապահներին
ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 2-ին Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանի ուղեկցությամբ այցելել է ՅՈՒՆԻՖԻԼ-ի Շամա ռազմաբազա և հանդիպել առաքելություն իրականացնող հայ խաղաղապահների հետ։ Ռազմաբազայում տիկին Հակոբյանին դիմավորել է Շամա ռազմաբազայի հրամանատար Բրունո Պիշիոտտան՝ շեշտելով, որ իր համար մեծ պատիվ է հյուրընկալել…
Վրաստանը իրականացնելու է ԱՄՆ ռազմաբազաների տեղակայման վերաբերյալ որոշումները
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է, որ երկրի տարածքում ԱՄՆ ռազմաբազաների տեղակայման վերաբերյալ որոշումներն արվելու են՝ հաշվի առնելով ազգային շահերը։ «Ես ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ մեր հարաբերությունները ՆԱՏՕ-ի, Եվրամիության, ստրատեգիական գործընկեր ԱՄՆ-ի հետ երբևէ չեն եղել բարձր մակարդակի վրա, քան այժմ, և դա մեծ հաջողություն է, որը մենք նախատեսում ենք ավելի խորացնել։ Դրանից…
Աֆղանստանում գրոհայինները հարձակվել են ռազմաբազայի վրա
Աֆղանստանի Գիլմենդ հարավային նահանգում գրոհայինները հարձակվել են ռազմաբազայի վրա, հայտնում է Tolo News-ը։ Հարձակումը նախաձեռնել է առնվազն 27 գրոհային, այդ թվում` 7 մահապարտ ահաբեկիչ։ Հարձակվողներից 9 ոչնչացվել է։ Տուժածների մասին դեռ չի հաղորդվում։
Գյումրեցի կնոջը սպանելու կասկածանքով ռուս զինծառայող է ձերբակալվել
Դեկտեմբերի 2-ին՝ վաղ առավոտյան, Գյումրիի «Սլաբոդկա» կոչվող թաղամասում 57-ամյա կնոջ սպանության գործով կա ձերբակալված: ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ կնոջը դաժան ծեծի ենթարկելու կասկածանքով ձերբակալվել է ռուսաստանցի զինծառայող: Այս տեղեկությունը ԳԱԼԱ-ին փոխանցեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: «Կասկածյալը ձերբակալվել է վարույթն իրականացնող մարմնի կողմից»,- ասաց դատախազը: Վերջինս այլ մանրամասներ հրաժարվեց փոխանցել: Զինծառայողը հայ իրավապահների…
Թուրքիան Սև ծովում ռազմաբազա է կառուցում
Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը Սև ծովի Թրաբզոն շրջանում սկսել է ռազմաբազայի կառուցման աշխատանքները: Տարածքը գտնվում է երկրից հյուսիս-արևելք, փոխանցում է NTV-ն: Նշվում է, որ տվյալ օբյեկտը կդառնա թուրքական ՌԾՈՒ-ի 9-րդ բազան: Ըստ հեռուստաալիքի՝ օբյեկտում ծառայություն է անցնելու 400 զինծառայող և 200 քաղաքացիական անձ:









