ռազմաբազա
Աննա Հակոբյանի արձագանքը ԱԻՆ փրկարարի` իրեն զինվորական պատիվ տալու մասին
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել։ Աննա Հակոբյանը անդրադարձել է ԱԻՆ փրկարարի` իրեն զինվորական պատիվ տալուն։ «2019թ. հուլիսն է. Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո UNIFIL խաղաղապահ առաքելության ռազմաբազայում եմ։ Ինձ դիմավորում է միջազգային խաղաղապահ զորքերի իտալացի հրամանատար, գեներալ Բրունո Պոսչիոտան։ Գեներալ Պիսչիոտան ինձ ողջունում է զինվորական պատիվ տալով։…
Բնակարանում հայտնաբերվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի 20-ամյա զինծառայողի դին
Շիրակի մարզում ժամը 16:30-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Մուշ թաղամասի Հալաբյան փողոցի 8/1 շենքի բնակարաններից մեկում, ննջասենյակում տղամարդու կախված դի կա: նշված հասցե է ժամանել ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները: Ոստիկաններն ու քննիչները ննջասենյակում հայտնաբերել են…
Հրդեհ Գյումրու թիվ 102 ռազմաբազայում. ԱԻՆ
Ապրիլի 14-ին, ժամը 09:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի թիվ 102 ռազմաբազայում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 102 ռազմաբազայից երկու մարտական հաշվարկ: Հրդեհաշիջումն իրականացվել է համատեղ ուժերով: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:00-ին,…
Covid-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիան կբացազատվի այսօր Երևանում
ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook-ում գրառում է կատարել և հայտնել, որ տեղի է ունեցել ՀՀ ԶՈւ և երեկ Հայաստան ժամանած ՌԴ ԶՈւ մասնագետների խորհրդակցություն: «Այսօր ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ԶՈւ և երեկ Հայաստան ժամանած ՌԴ ԶՈւ մասնագետների խորհրդակցություն, կատարվել է աշխատանքների պլանավորում, քննարկվել են տեխնիկական…
ՌԴ զինված ուժերի մասնագիտական թիմը ժամանել է Հայաստան
ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook-ում հայտնել է, որ Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՌԴ զինված ուժերի մասնագետների թիմ: «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի և Սերգեյ Շոյգուի միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման աջակցման, ինչպես նաև փորձն…
Իրաքում հրթիռակոծվել է միջազգային ռազմաբազան
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ուժերի տեղեկայման տարածքում մարտի 17-ին մի քանի հրթիռներ են պայթել: Նշենք, որ պայթունը տեղի է ունեցել Իրաքյան ռազմաբազայի տարածքում: Ըստ տեղեկությունների` հարձակումը կատարվել է նվազագույնը 2 հրթիռով, իսկ հրթիռային հարձակման հետևանքով ավերածությունների կամ տուժածների մասին ներկա պահին տեղեկություններ չկան:
Իրանի պատասխանը չուշացավ․ հարվածներ՝ Իրաքում ամերիկյան ռազմաբազաներին
Հունվարի 8-ի գիշերը իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ լարվել է։ Իրանը հարվածներ է հասցրել Իրաքում ամերիկյան բազաներին։ ԱՄՆ-Իրան դիմակայությունը մտնում է ռազմական փուլ։ Տեղեկությունը հաստատել է Իրանի պետական լրատվական գործակալությունը՝ նշելով, որ ամերիկյան բազային հարվածել են տասնյակ Երկիր-երկիր հրթիռներով։ Գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությանը Իրանի առաջին ռազմական պատասխանի մասին տեղեկությունները ստացվել են Երևանի ժամանակով գիշերը ժամը 4.00-ին։…
Պենտագոնից պատասխանում են Էրդողանի սպառնալիքներին՝ կապված ռազմաբազաների հետ
Պենտագոնը ջանքեր է գործադում Թուրքիայի հետ հարաբերությունները պահպանելու համար: Այս մասին հայտարարել են Պենտագոնից՝ արձագանքելով ԱՄՆ-ի համար Ինջիրլիքի եւ Քյուրեջիքի ռազմաբազաները փակելու հնարավորության մասին Էրդողանի հայտարարությանը։ Մասնավորապես նշվում է, որ ԱՄՆ Թուրքիայում իր ուժերի կարգավիճակը դիտարկում է որպես ՆԱՏՕ-ի մեր դաշնակից եւ ռազմավարական գործընկեր Թուրքիայի հետ աշխատելու եւ նրա պաշտպանվելուն օգնելու տասնամյակների պարտավորությունների խորհրդանիշ։ Թուրքիան…
Թուրքիան սպառնացել է փակել Ինջիրլիք և Քյուրեջիք ռամաբազաների հասանելիությունը ԱՄՆ-ի համար
Եթե պետք լինի թուրքական իշխանությունները ԱՄՆ-ի համար կփակեն Ինջիրլիք և Քյուրեջիք ռամաբազաներին հասանելիությունը։ Այս մասին, ինչպես փոխանցում է Haberturk-ը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա շեշտել է, որ Թուրքիան իրեն վերապահում է բազաները փակելու իրավունք: «Եթե դա անհրաժեշտ լինի անել, ապա մենք կփակենք թե՛ Ինջիրլիքը, թե՛ Քյուրեջիքը»։ Էրդողանն ընդգծել է, որ այդ 2…
Ռուսական ռազմակայանի զինծառայողների թվաքանակի ավելացում չի լինելու․ Դավիթ Տոնոյան
ՀՀ տարածքում գործող ռուսական ռազմակայանն արդիականացվում է և սպառազինության տեսանկյունից, և նյութատեխնիկական ապահովման՝ զինծառայողների կենցաղային պայմանների բարելավման առումով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նրա խոսքով՝ ռուսական ռազմակայանի զինծառայողների թվաքանակի ավելացում չի լինելու. «Ավելի շուտ, տարբերակումներ են լինում: Ինչ-որ տարածք, եթե, օրինակ, էլ չի օգտագործվում, անցնում է ՊՆ-ին: Բայց…
NATO-ն արդեն մոտենում է Հայաստանին. Տիգրան Խզմալյան
Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը Facebook-ի իր էջում գրել է. «NATO-ն արդեն մոտենում է Հայաստանին։ Առայժմ, Վրաստանով։ Ախալքալաքիի նախկին ռսական ռազմաբազան փոխարինել ԱՄՆ բազայով կարևորագույն քայլ կլինի, որը արմատապես փոխելու է ողջ տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը, անվտանգության երաշխիք ստեղծելով Վրաստանի և Հայաստանի համար ռուս-թրքական սպառնալիքից։ Վիլսոնյան մանդատի 100-ամյակի շեմին սա իսկապես խորհրդանշական բնույթ ունի»։ https://www.facebook.com/tigrankhzmalyan/posts/2905589649474570 Խոսվում է Ախալքալաքում…
Ավարտվել է «Միացյալ որոշում» բազմազգ զորավարժությունը
Գերմանիայի Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազայում ամփոփվել է «Միացյալ որոշում» բազմազգ զորավարժությունը, որին ներգրավված էին նաև ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի զինծառայողները: Հայ խաղաղապահները, ցուցաբերելով բարձր պատրաստվածություն և կարգապահություն, զորավարժության ընթացքում գործել են վարժ, համաձայնեցված գործողություններով կրկին հաստատել առաջադրված մարտական խնդիրները կատարելու ունակությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Հայ խաղաղապահները մասնակցել են բազմազգ զորավարժության առաջին փուլին (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի զինծառայողները Գերմանիայի Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազայում մասնակցել են «Միացյալ որոշում» բազմազգ զորավարժության առաջին փուլին: Հայ խաղաղապահները զորավարժության ընթացքում ցուցաբերել են պատրաստվածության և փոխգործակցության բարձր մակարդակ`հաջողությամբ կատարելով առաջադրված խնդիրները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Հայ խաղաղապահները՝ ԱՄՆ ռազմաբազայում
ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի զինծառայողները Գերմանիայի Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազայում, «Միացյալ որոշում» բազմազգ զորավարժության նախապատրաստման շրջանակում, մասնակցել են դասակի և ջոկի հրամանատարական կազմի համար նախատեսված «Միանգամյա օգտագործման ծխագլանակներից և ազդանշանային ատրճանակներից անհրաժեշտության դեպքում անվտանգ ու նպատակային օգտվելու կանոնները» թեմայով խմբակային դասընթացին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։














