ռազմական կցորդ

  • Հնդկաստանը ռազմական կցորդ կունենա Հայաստանում

    Հնդկաստանը ռազմական կցորդ կունենա Հայաստանում

    Վերջին մի քանի տարվա ընթացքում Հնդկաստանը դիրքավորվում է որպես առաջատար երկիր, որն արտահայտում է գլոբալ հարավի կամ զարգացող երկրների, հատկապես աֆրիկյան մայրցամաքի մտահոգությունները, մարտահրավերներն ու ձգտումները՝ գրում է The Print-ը: Առաջին անգամ Հնդկաստանը ռազմական կցորդներ կտեղակայի մի շարք երկրներում, այդ թվում՝ Եթովպիայում, Մոզամբիկում, Փղոսկրի Ափին, Ֆիլիպիններում, Հայաստանում և Լեհաստանում, ինչը համահունչ է կարևոր տարածաշրջանների հետ…

  • Քննարկվել են պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցության ընթացքը

    Քննարկվել են պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցության ընթացքը

    ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ 2021 թ. հոկտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության պաշտպանական հարցերով ռազմական կցորդ, ավագ գնդապետ Սուն Ցզիլունին: «Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցության ընթացքն ու հեռանկարները: Արշակ Կարապետյանը ընդունել է Անդրեա Վիկտորինին․ նախարարը ներկայացրել է սահմանային իրավիճակը Հակոբ Արշակյանն ընդունել…

  • Տարբեր երկրների ռազմական կցորդները հյուրընկալվել են ՀՀ ՊՆ-ում

    Տարբեր երկրների ռազմական կցորդները հյուրընկալվել են ՀՀ ՊՆ-ում

    Հուլիսի 28-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Դուրս գալ ՀԱՊԿ-ից, դիմել ՄԱԿ ԱԽ․ սկսվել է ստորագրահավաք Ֆրանսիայի մտահոգությունը Հայաստանի սահմաններն են․ դեսպան «Հանդիպման ընթացքում կցորդներին ներկայացվել է տեղեկատվություն հուլիսի 28-ի…

  • ՀՀ ԶՈւ ԳՇ պետն ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի ռազմական կցորդին

    ՀՀ ԶՈւ ԳՇ պետն ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի ռազմական կցորդին

    Հուլիսի 24-ին ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ, փոխգնդապետ Յանչո Կոմիտովին: Կայացել է «Պետության ռազմական անվտանգություն» դասընթացի ավարտական հանդիսավոր արարողությունը Հրապարակվել են Գեղարքունիքում վիրավորված հայ զինծառայողների անունները «Արտակ Դավթյանը շնորհակալություն է հայտնել ռազմական կցորդին Հայաստանի Հանրապետությունում…

  • ԱՄՆ-ի, Հունաստանի ու այլ երկրների ռազմական կցորդներն այցելել են Սյունիք

    ԱՄՆ-ի, Հունաստանի ու այլ երկրների ռազմական կցորդներն այցելել են Սյունիք

    Մայիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը կազմակերպել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդների այցելություն Սյունիքի մարզ` Հայաստանի տարածք Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների ներթափանցման արդյունքում ստեղծված իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ ԶՈւ պատասխանատու ստորաբաժանման հրամանատարության ներկայացուցիչները ռազմական կցորդներին ներկայացրել են մայիսի 12-ից հետո ստեղծված իրավիճակը և…

  • ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն ընդունել է Իրանի դեսպանին

    ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն ընդունել է Իրանի դեսպանին

    ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ապրիլի 12-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-իրանական համագործակցությանը վերաբերող հարցեր, կարևորվել է երկու երկրների բարեկամական հարաբերությունների պահպանումն ու զարգացումը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային…

  • Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին

    Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին

    ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ փետրվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին և դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Ջաբա Թորոշելիձեին: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է ռազմական կցորդին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների համագործակցության հետագա զարգացմանը: Հանդիպման…

  • ԶՈւ ԳՇ պետն ընդունել է Բուլղարիայի դեսպանության ռազմական կցորդին

    ԶՈւ ԳՇ պետն ընդունել է Բուլղարիայի դեսպանության ռազմական կցորդին

    ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ օգոստոսի 20-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ Յանչո Կոմիտովին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պաշտպանական ոլորտում հայ-բուլղարական երկկողմ համագործակցությանը, առաջիկա ծրագրերին ու փոխգործակցության խորացմանը վերաբերող մի շարք հարցերի:

  • Դավիթ Տոնոյանը ընդունել է Իրանի դեսպանին. քննարկվել է սահմանին տիրող իրավիճակը

    Դավիթ Տոնոյանը ընդունել է Իրանի դեսպանին. քննարկվել է սահմանին տիրող իրավիճակը

    ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Մեհդի Հեյաթ Վեջդանին: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է ԻԻՀ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ։ Դավիթ Տոնոյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի…

  • ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդն այցելել է կենտրոնական հավաքակայան

    ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդն այցելել է կենտրոնական հավաքակայան

    Ամառային զորակոչի կազմակերպման գործընթացին ծանոթանալու նպատակով հուլիսի 23-ին ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան է այցելել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սքոթ Մաքսվելը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ զորակոչի անցկացման պատասխանատուների ուղեկցությամբ գնդապետ Մաքսվելը ծանոթացել է հավաքակայանում նորակոչիկների ընդունման, գրանցման, բժշկական զննության, COVID-19 թեստավորման, վիճակահանության, սննդի և կեցության ապահովման պայմաններին:

  • Գնդապետ Խաչատուր Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում Հունաստանի ռազմական կցորդին

    Գնդապետ Խաչատուր Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում Հունաստանի ռազմական կցորդին

    Սեպտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանը հանդիպել է Հայաստանում Հունաստանի Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Դիմոսթենիս Սիմեակիսի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են Ռազմական համալսարանում հունարենի լսարանի վերաբացման և այդ առարկայի ուսումնասիրման դասընթացի կազմակերպման վերաբերյալ հարցեր: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ՊՆ ՊՔ ու Կ և ՌԿ վարչությունների ներկայա-ցուցիչները: Այս…

  • Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՄՆ-ի դեսպանին, նրա տեղակալին և ռազմական կցորդին

    Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՄՆ-ի դեսպանին, նրա տեղակալին և ռազմական կցորդին

    Սեպտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Լին Թրեյսիին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունում առաքելության ղեկավարի նորանշանակ տեղակալ Քրիստոֆեր Սմիթին և նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Սքոթ Մաքսվելին: Նախարար Տոնոյանը շնորհավորել է պարոն Սմիթին և գնդապետ Մաքսվելին Հայաստանում առաքելությունները ստանձնելու կապակցությամբ և մաղթել է նորանոր ձեռքբերումներ…

  • ՄԱԿ-ում Վենեսուելայի ռազմական կցորդը Գուայդոյին ճանաչել է նախագահի պաշտոնակատար

    ՄԱԿ-ում Վենեսուելայի ռազմական կցորդը Գուայդոյին ճանաչել է նախագահի պաշտոնակատար

    ՄԱԿ-ում Վենեսուելայի մշտական ներկայացուցչության ռազմական կցորդ, գնդապետ Պեդրո Չիրինոսը վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին ճանաչել է նախագահի ժամանակավոր պաշտոնակատար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։ Հունվարի 23-ին Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ Խուան Գուայդոն իրեն հռչակել էր երկրի ժամանակավոր նախագահ։ Արդեն հունվարի 27-ին նրան երկրի նախագահ ճանաչելու մասին էր հայտարարել Վաշինգտոնում…

  • Վենեսուելան ԱՄՆ-ում ռազմական կցորդին մեղադրել է պետական դավաճանության մեջ

    Վենեսուելան ԱՄՆ-ում ռազմական կցորդին մեղադրել է պետական դավաճանության մեջ

    Վենեսուելայի պաշտպանության նախարարությունն ԱՄՆ-ում երկրի դեսպանատան ռազմական կցորդին մեղադրել է պետական դավաճանության մեջ։ Ռազմական գերատեսչությունում այդպես են գնահատել ընդդիմադիր Խուան Գուայդոյին Վենեսուելայի նախագահ ճանաչելու մասին կցորդ Խոսե Լուիս Սիլվայի հայտարարությունը։ ՊՆ թվիթերյան էջում Սիլվայի պաշտոնը հիշատակվում է անցյալ ժամանակով։ Մոսկվան Վենեսուելայում տեղի ունեցողն անվանել է օտարերկրյա պետությունների մասնակցությամբ քվազիհեղաշրջում։

  • Մահդի Վեջդանին վերահաստատել է Իրանի հավասարակշռված դիրքորոշումն արցախյան հիմնախնդրի վերաբերյալ

    Մահդի Վեջդանին վերահաստատել է Իրանի հավասարակշռված դիրքորոշումն արցախյան հիմնախնդրի վերաբերյալ

    Հունվարի 17-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ Մահդի Վեջդանիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացիկ խնդիրներն ու առաջիկա անելիքները: Կողմերն անդրադարձել են նաև ս.թ. հունվարի 16-ին ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մոհամմադ Բաղերիի՝ Ադրբեջան կատարած այցին և վերջինիս՝…