ռազմական օգնություն
Ֆրանսիան բացահայտել է Կիևին զենքի մատակարարման մասշտաբները
Զինված հակամարտության սկզբից ի վեր Ֆրանսիան Ուկրաինային մատակարարել է զրահատեխնիկա, վառելիք, արձակման կայաններ և հաուբիցներ։ Այս մասին հայտնում է Ouest-France-ի տեղական հրատարակությունը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարության տվյալները։ Ըստ հոդվածի՝ Ֆրանսիան Ուկրաինա է ուղարկել մեծ քանակությամբ նյութեր, որոնք ընդգրկում են ուկրաինացիների արտահայտած կարիքների ողջ շրջանակը։ Դրանցից՝ վեց 155 մմ TRF1 քարշակային հաուբիցներ, 18 «Կեսար» ինքնագնաց հրետանային…
Շվեդիայում հայտարարել են, որ Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթը նախորդից 50 տոկոսով ավելին կլինի
Ռազմական օգնության հերթական փաթեթը, որը Շվեդիան տրամադրում է Ուկրաինային, 50 տոկոսով ավելին կլինի և կներառի հակաօդային պաշտպանության միջոցներ։ Այս մասին կիրակի հայտարարել է այդ երկրի՝ այցով Ուկրաինայում գտնվող պաշտպանության նախարար Փոլ Յոնսոնը Օդեսայում տված մամուլի ասուլիսում։ «Մի քանի շաբաթ առաջ կառավարությունն ընդունել է Ուկրաինային աջակցության իններորդ փաթեթը, այն արդեն 50 տոկոսով ավելին է, եթե համեմատենք…
Բուլղարիան առաջին ռազմական օգնությունը կուղարկի Ուկրաինային
Բուլղարիան առաջին ռազմական օգնությունը կուղարկի Ուկրաինային այն բանից հետո, երբ խորհրդարանը հաստատել է ժամանակավոր կառավարության կողմից կազմված սպառազինությունների ցանկը, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Բուլղարիան ԵՄ անդամ այն եզակի պետություններից է, որը օգնություն չի ուղարկել Ուկրաինային՝ այն բանից հետո, երբ Սոցիալիստական կուսակցությունը, որը նախորդ կառավարության կոալիցիոն գործընկերն էր, մայիսին արգելքներ էր դրել ավելի վաղ գոյություն…
Պենտագոնը 275 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի Ուկրաինային
Պենտագոնը 275 մլն դոլար գումարի սպառազինությունների և այլ օգնության նոր փաթեթ կտրամադրի Ուկրաինային: Այդ մասին հաղորդել է Associated Press գործակալությունը: Դրա համաձայն, նոր փաթեթում ոչ մի նոր խոշոր սպառազինություն չկա: Այս անգամ ամերիկյան օգնությունը հիմնականում ուղղված է արկերի պաշարների համալրմանը՝ արդեն առկա սպառազինությունների համակարգերի, այդ թվում՝ HIMARS հրթիռային համակարգերի համար: Նշվում է, որ օգնության նոր…
Բայդենի վարչակազմին կոչ է արվել դադարեցնել Ադրբեջանին հատկացվող անվտանգային օժանդակությունը
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը, վկայակոչելով Հայաստանի նկատմամբ ադրբեջանական վերջին հարձակումները, նախագահ Բայդենի վարչակազմին կոչ է արել դադարեցնել ամերիկյան անվտանգային բնույթի օժանդակությունն Ադրբեջանին և առհասարակ վերանայել այդ երկրին հատկացվող օժանդակությունը։ Այս մասին հայտնում են Հայ դատի Ամերիկայի հանձնախմբից, նշելով, որ սեպտեմբերի 22-ին պետքարտուղար Բլինքենին հասցեագրված բավական խիստ նամակում Մենենդեսը նշել է,…
ԱՄՆ-ն պետք է անմիջապես դադարեցնի ռազմական աջակցությունն Ադրբեջանին․ կոնգրեսական
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Գրեյս Նապոլիտանոն դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան: Այս մասին նա գրել է «Twitter»-ի իր միկրոբլոգում: «Ես խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի վերջին հարձակումները Հայաստանի դեմ։ Սա հրադադարի ուղիղ խախտում է և վերահաստատում է այն, ինչ մենք միշտ իմացել ենք. մենք պետք է անմիջապես դադարեցնենք ռազմական աջակցությունն Ադրբեջանին»:
Բայդենը հնարավոր է համարել Ուկրաինային տրամադրվող օգնության դադարեցումը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը մոտ 10 օրից ստիպված կլինի դադարեցնել Ուկրաինային տրամադրվող օգնությունը, եթե Կոնգրեսը չհաստատի պետության ղեկավարի 33 միլիարդ դոլարի հայցը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Նա կոչ է արել երկրի խորհրդարանին անհապաղ ընդունել հավելյալ օգնության վերաբերյալ օրինագիծը և այն ներկայացնել ստորագրության՝ այն համարելով «հրատապ կարիք է»։ Ըստ նախագահի,…
Ավստրալիան ծանր հրետանի ու զինամթերք կուղարկի Ուկրաինա
Ավստրալիայից տեղեկացնում են, որ երկրի կառավարությունը պատրաստվում է նոր սպառազինություն տրամադրել Ուկրաինային։ Այս մասին տեղեկանում ենք ABC Broadcasting Corporation-ից։ Նշվում է, որ նոր ռազմական փաթեթ է պատրաստվում, որի շրջանակներում Ուկրաինային է տրամադրվելու 19,1 միլիոն դոլարին համարժեք ծանր հրետանի ու զինամթերք։ Ըստ աղբյուրի՝ Ավստրալիան սրանով Ուկրաինային տրամադրած ռազմական օգնության ծավալները կհասցնի 161,6 միլիոն դոլարի։
Չինաստանը ԵՄ-ին խոստացել է չտրամադրել Ռուսաստանին ռազմական օգնություն
Չինաստանը ԵՄ-ին խոստացել է չտրամադրել Ռուսաստանին ռազմական օգնություն: Այս մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Բորելը, փոխանցել է «Ռիա Նովոստի»-ն: «Չինաստանը հավաստիացրել է, որ մտադիր չէ ռազմական օգնություն տրամադրել Ռուսաստանին և օգնել շրջանցել պատժամիջոցները։ Պեկինը կարող է օգնել Ռուսաստանին առանց ԵՄ-ի իմացության։»,- ասել է Բորելը իսպանական CORE ռադիոկայանի եթերում: Նա նաև նշել է,…
Կանադան կշարունակի ռազմական օգնություն մատակարարել Ուկրաինային
Կանադան կշարունակի ռազմական օգնություն մատակարարել Ուկրաինային: Այս մասին հայտնել է Կանադայի ազգային պաշտպանության նախարար Անիտա Անանդը՝ ՆԱՏՕ-ի երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների՝ Ուկրաինայի իրադրությանը նվիրված արտահերթ հանդիպումից առաջ: «Մեր տնօրինության տակ են դրա առաքման մի շարք տարբերակներ, ներառյալ օդայինը»,- ասել է նախարարը։
ԱՄՆ-ն կշարունակի ռազմական օգնություն ցույց տալ Ուկրաինային․ Օսթին
Հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ պաշտպանության նախարար Լյոյդ Օսթինն ու Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։ Այս մասին ասել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին։ Օսթինը զրույցի ընթացքում ընդգծել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային աջակցելու հարցում միակարծիք է իր դաշնակիցների ու գործընկերների հետ և կշարունակի ռազմական օգնության տրամադրումը։ Կողմերը նաև պայմանավորվել են պատերազմում գործողությունները սերտորեն համակարգելու մասին։
ԱՄՆ ռազմական օգնությամբ ևս 2 ինքնաթիռ է ժամանել Ուկրաինա
Ուկրաինայի մայրաքաղաք Կիև է ժամանել Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմական օգնությամբ ևս երկու ինքնաթիռ։ Այս մասին տեղեկացրել է Ուկրաինայի ՊՆ ղեկավար Ալեքսեյ Ռեզնիկովը։ Նրա խոսքով՝ ուղարկված բեռի քաշը մոտ 130 տոննա է կազմում։ Պաշտոնյան ասել է, որ սա ԱՄՆ-ի կողմից Ուկրաինա ուղարկված թվով 15-րդ ինքնաթիռն է։
ԱՄՆ-ն ևս 84 տոննա զենք-զինամթերք է ուղարկել Ուկրաինա
Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակում է հավելյալ ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային։ Բորիսպոլի օդանավակայանում վայրէջք է կատարել է ԱՄՆ-ի արդեն 5-րդ ինքնաթիռը, որը բեռնված է պաշտպանական զենքով ու զինամթերքով։ Այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի Twitter-յան գրառումից։ Նշվում է, որ 5-րդ խմբաքանակի ընդհանուր քաշը 84 տոննա է կազմել։
Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնությունը կդադարեցվի․ Բաբաջանյան
Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատն ընդունել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոունի լրացումը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը։ Նա նշել է, որ սրանով դադարեցվելու է ամերիկյան ռազմական օգնությունն Ադրբեջանին։ Բաբաջանյանի խոսքով՝ վերջին 3 տարիներին Բաքուն Վաշիգտոնից շուրջ 100 միլիոն դոլարի ռազմական օգնություն է ստացել:
Փաշինյանը ռազմական օգնության հարցով դիմել է Պուտինին. Ալեն Սիմոնյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ռազմական օգնության հարցով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Տեսանյութը՝ 24news-ի։















