ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը մոտ 10 օրից ստիպված կլինի դադարեցնել Ուկրաինային տրամադրվող օգնությունը, եթե Կոնգրեսը չհաստատի պետության ղեկավարի 33 միլիարդ դոլարի հայցը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Նա կոչ է արել երկրի խորհրդարանին անհապաղ ընդունել հավելյալ օգնության վերաբերյալ օրինագիծը և այն ներկայացնել ստորագրության՝ այն համարելով «հրատապ կարիք է»։ Ըստ նախագահի, դա անհրաժեշտ է, քանի որ գրեթե սպառվել են Կիևին օգնելու համար հատկացված ռեսուրսները:
«Մենք չենք կարող թույլ տալ, որ մեր օգնության մատակարարումները դադարեցվեն, քանի դեռ սպասում ենք Կոնգրեսի հետագա գործողություններին», – ընդգծել է պետության ղեկավարը։
