ռակետ
Ջոկովիչը օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում է
Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Տոկիոյի Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի կիսաեզրափակիչ։ Ջոկովիչը մենախաղում տարավ 13-րդ հաղթանակն Օլիմպիական խաղերում և այդ ցուցանիշով հավասարվեց ռեկորդակիր, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին։ Ջոկովիչի մրցակիցը կիսաեզրափակիչում կլինի Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերևի և ֆրանսիացի ժերեմի Շարդիի դիմակայության հաղթողը։
Օլիմպիական խաղեր․ կանանց աշխարհի առաջին ռակետը լքեց պայքարը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ամառային 32-րդ Օլիմպիական խաղերի թենիսի կանանց մենապայքարում անակնկալ է գրանցվել։ Աշխարհի առաջին ռակել Էշլի Բարտին չի կարողացել մեկնարկում հաղթահարել իսպանացի Սառա Սորիբես Տարմայի արգելքը։ Բարտին պարտվել է 2 սեթերում՝ 4-6 և 3-6 հաշիվներով։ Պայքարը տևել է 1 ժամ և 34 րոպե։ Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերն անցկացվում են Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում։ https://www.youtube.com/watch?v=7CPpO15YQac
Նադալը ցուցադրել է ֆուտբոլային հմտությունները՝ թենիսի գնդակով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը շարունակում է նախապատրաստվել մրցաշրջանի վերսկսմանը։ Հայտնի է, որ թենիսիտը հրաժարվել է US Open-ում մասնակցությունից, սակայն մարզվում է գրունտային կորտերի վրա: ESPN Tenis-ի Twitter-յան կայքը տեսանյութ է հրապարակել, որտեղ կարող ենք տեսնել, որ հերթական մարզման ընթացքում Ռաֆան ցուցադրել է ֆուտբոլային հմտությունները՝ թենիսի գնդակով ֆանտաստիկ հնարք կատարելով։ Una especialidad de la casa:…
Այս պահին մտադիր չեմ ավարտել կարիերաս․ Ֆեդերեր
Աշխարհի չորրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին։ «Բոլորը դեռ վաղուց ենթադրել էին, որ կավարտեմ կարիերաս, սակայն այս պահին ես նման մտադրություն չունեմ: Ցանկանում եմ լավ մարզավիճակում մոտենալ հաջորդ մրցաշրջանից, իսկ թե դրանից հետո ինչ կլինի, չեմ կարող ասել: Եթե զգամ, որ դժվարությամբ եմ թենիս խաղում, ապա կավարտեմ կարիերաս», – Ֆեդերերի խոսքերը…
Ռոջեր Ֆեդերերին վիրահատությունից հետո վերսկսել է ֆիզիկական վարժությունները
Մեծ սաղավարտի մրցաշարերի 20-ակի չեմպիոն Ռոջեր Ֆեդերերի մարզիչ Սեվերին Լյուտին rts.ch-ին հայտնել է, որ Ֆեդերերին շարունակում է վերականգնվել ծնկի վիրահատությունից հետո։ «Ռոջերի մոտ ամեն ինչ լավ է։ Ես անգամ կասեի շատ լավ, ու դա զարմանալի չէ, եթե դուք գիտեք, թե ինչ կենսուրախ մարդ է նա։ Նա արդեն վերսկսել է ֆիզիկական վարժությունները, իսկ օգոստոսի կեսերին կանի…
Խաչանովը հրավիրվել է մասնակցելու ցուցադրական մրցաշարի
Հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը, ով ներկայացնում է Ռուսաստանը, Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում կմասնակցի ցուցադրական մրցաշարի։ Այս մասին տեղեկանում ենք Чемпионат-ից։ Նշվում է, որ մրցաշարի կազմակերպիչը աշխարհի 3-րդ ռակետ ավստրիացի Դոմինիկ Տիմն է։ Մրցաշարն անցկացվելու է հուլիսի 13-ից 19-ը։ Նշենք, որ Խաչանովն այս պահին համարվում է աշխարհի 15-րդ ռակետը։
Սերենա Ուիլյամսի կոտրված ռակետը վաճառվել է աճուրդում
2018 թվականին ԱՄՆ-ի Բաց առաջնության եզրափակչում հանդես եկած թենիսիստուհի՝ Սերենա Ուիլյամսի ռակետը, որով նա այդ օրը հանդես է եկել վաճառվել է Golding աճուրդի ընթացքում: Գնորդը ռակետի համար 20,9 հազար դոլար է վճարել, հայտնում է Tennis.life-ը: Սերենա Ուիլյամսը US Open-ի եզրափակչի` Նաոմի Օսակայի հետ խաղում, դժգոհ լինելով մրցավարների որոշումից, կոտրել էր ռակետը: Ուիլյամսը վիճել էր մրցավարի…
Թենիսիստի՝ ամուսնության գեղեցիկ առաջարկը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Աշխարհի նախկին ութերորդ ռակետ Ջեք Սոկը ամուսնության առաջարկ է արել իր ընկերուհուն՝ 24-ամյա Միսս Հյուսիսային Կարոլինա Լորա Լիթլին: Այս մասին 27-ամյա ամերիկացին գրել է Instagram-ի իր էջում: Թենիսիստը ընկերուհուն առաջարկել է ամուսնանալ իր հետ, երբ նրանք քայլում էին։ Ջեքը ծնկի եկել նրա առաջ: https://www.instagram.com/p/B5qqsKiA461/
Կարեն Խաչանովը՝ աշխարհի 8-րդ ռակետ
Համաձայն ATP-ի կողմից հոկտեմբերի 28-ին թարմացված վարկանիշային աղյուսակի՝ հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը աղյուսակում բարձրացել է 8-րդ հորիզոնականը: Աղյուսակը գլխավորում է Սերբիան ներկայացնող Նովակ Ջոկովիչը: 1 (1). Նովակ Ջոկովիչ (Սերբիա)` 9545. 2 (2). Ռաֆայել Նադալ (Իսպանիա)` 9225. 3 (3). Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա)` 6950. 4 (4). Դանիլ Մեդվեդև (Ռուսաստան)` 5740. 5 (5). Դոմինիկ Տիմ (Ավստրիա)`…
Ջոկովիչ-Գոֆեն խաղում մրցակիցները մեկական անգամ հարվածել են ոտքերի արանքով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ուիմբլդոնի քառորդ եզրափակչի շրջանակում կայացած Նովակ Ջոկովիչ – Ֆավիդ Գոֆեն խաղում Ջոկովիչը երեք սեթում վստահ հաղթանակ տարավ` դուրս գալով կիսաեզրափակիչ: Միավորի ժամանակ թե՛ Գոֆենը, թե՛ Նովակը մեկական անգամ հարվածել են ոտքերի արանքով: Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում աշխարհի առաջին ռակետը մրցելու է Ռոբերտո Բաուտիստա Ագուտի հետ: Մյուս կիսաեզրափակչում Ռաֆայել Նադալը ուժերն է չափելու Ռոջեր Ֆեդերերի հետ:
Անհամբերությամբ սպասում եմ Ուիմբլդոնին. Նադալ
Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը, անդրադառնալով Բաքինգեմշիրում ընթացող Boodles Challeng ցուցադրական մրցաշարում Մարին Չիլիչից կրած պարտությանը, ասել է. «Առաջին անգամ էի այս տարի խաղում խոտածածկ կորտի վրա, այնպես որ հեշտ չէր ինձ համար: Անհամբերությամբ սպասում եմ Ուիմբլդոնին: Նման հանդիպումը ինձ օգնում է մրցաշարին նախապատրաստվելու համար: Բնական է, որ այս մրցաշարում ես մեծ հաշվով չեմ խաղում:…












