Աշխարհի չորրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին։
«Բոլորը դեռ վաղուց ենթադրել էին, որ կավարտեմ կարիերաս, սակայն այս պահին ես նման մտադրություն չունեմ:
Ցանկանում եմ լավ մարզավիճակում մոտենալ հաջորդ մրցաշրջանից, իսկ թե դրանից հետո ինչ կլինի, չեմ կարող ասել:
Եթե զգամ, որ դժվարությամբ եմ թենիս խաղում, ապա կավարտեմ կարիերաս», – Ֆեդերերի խոսքերը փոխանցում է Tennis World-ը: