Ռոբերտ Քոչարյան

  • Նույնիսկ նախորդ իշխանության ժամանակ կայացրած դատավճռով ինձ վրա Մարտի 1-ի գործով արյան մեղադրանք չի եղել, այսօր քվեարկությունից հետո լրագրողերի հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» դաշինքի առաջին համար, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Ռոբերտ Քոչարյանն իրեն է մեղադրում «որպես Մարտի 1-ի գլխավոր կազմակերպիչ»։ «Նույնիսկ նախորդ իշխանության ժամանակ կայացրած դատավճռով ինձ վրա արյան մեղադրանք…

    Մարտի 1-ի գործով ինձ վրա արյան մեղադրանք չի եղել. Նիկոլ Փաշինյան
  • Դատախազությունը որևէ մեկից կամ որևէ բանից կաշկանդվածություն չունի, առավելևս ես՝ իբրև մարդ և իբրև գլխավոր դատախազ: Բոլոր քրեական գործերով, այդ թվում նաև Հայաստանի պատմության մեջ բացառիկ նշանակություն ունեցող այս գործով, հանդես ենք գալիս բացառապես նախաքննության օրինականությունն ապահովելու դիրքերից:Այս մասին Tert.am-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով նաև «Մարտի 1»-ի գործին, պաշտոնաթող…

    ՀՀ գլխավոր դատախազը խոսել է համաներման ակտի, «Մարտի 1»-ի, Քոչարյանի և այլ աղմկահարույց գործերի մասին. Tert.am
  • Մարտի մեկի ողբերգական իրադարձությունների զոհ Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Քոչարյանի կալանավորմանն ընդգծեց՝ ուրախ է, որ 11 տարի անց արդարադատությունը վերականգնվում է. «Ես նայում էի Վահան Շիրխանյանի հարցազրույցը և կիսում եմ նրա դիտարկումները, երբ նա բացահայտում է, թե ում էր ձեռնտու Մարտի 1-ը։ Այսինքն մենք չպետք է Քոչարյանով սահմանափակվենք, իրենից հետո…

    Ժողովրդին խնդրում եմ՝ ընտրելուց առաջ չմոռանաք Մարտի մեկը
  • Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ   կալանավորվել է: Դատավոր Ռուբեն Մխիթարյանը մերժել էր փաստաբանների վերաքննիչ բողոքները և ըստ էության, բավարարել վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը՝ Քոչարյանին կալանավորելու մասին: Հիշեցնենք նաև՝ Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին բեկանել էր Քոչարյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի օգոստոսի 13-ի որոշումը և գործն ուղարկել նույն՝ Վերաքննիչ դատարան նոր քննության:

    Կալանավորվել է Քոչարյանը
  • Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հրավիրված ասուլիսում հրապարակեց երկրորդ նախագահի հայտարարությունը: «Սիրելի հայրենակիցներ, Ինչպես գիտեք, այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը կայացրեց մի վճիռ, որի արդյունքում կրկին հայտնվելու եմ կալանքի տակ։ Ակնհայտ է, որ այս վճիռը նախ և առաջ քաղաքական որոշման արդյունք է և կայացվել է իշխանությունների բիրտ ճնշումների պայմաններում։ Բավական է միայն նշել, որ մեղադրական կողմը…

    «Տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, քան անձնական հաշվեհարդար», – Ռոբերտ Քոչարյան
  • News.am-ի փոխանցմամբ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի հայցն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով դատական նիստը տեղի կունենա հունվարի 21-ին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական–տեղեկատվական համակարգից։ Գործը մակագրվել է դատավոր Աիդա Դավթյանին։ Հիշեցնենք, որ Սեդրակ Քոչարյանը հայց էր ներկայացրել Վանեցյանի դեմ՝ պահանջելով զրպարտության դիմաց փոխհատուցում եւ հրապարակայնորեն հերքում: Խոսքը վերաբերում է Արթուր Վանեցյանի…

    Քոչարյանի որդու հայցն ընդդեմ ԱԱԾ պետի գործով դատական նիստի օրը հայտնի է
  • Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ կկալանավորվի. քիչ առաջ դատավոր Ռուբեն Մխիթարյանը մերժեց փաստաբանների վերաքննիչ բողոքները և ըստ էության, բավարարեց վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը՝ Քոչարյանին կալանավորելու մասին՝ փոխանցում է aysor.am-ը։ Նիստերի դահլիճից դուրս գալով՝ փաստաբան Հայկ Ալումյանը ասաց, որ Վերաքննիչ դատարանը որոշեց ուժի մեջ թողնել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ Մեր հարցին,…

    Քոչարյանը կկալանավորվի
  • 2008 թվականին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի կողմից արձակված 0038 գաղտնի հրամանը տրամադրվել է ՊՆ-ից գաղտնազերծված վիճակում: Այս մասին այսօր Armtimes.com-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը: Օրեր առաջ լրագրողների հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը հայտարարել էր, որ 0038 գաղտնի հրամանը ՊՆ-ից չի վերցված. «Հենց այն…

    Շրջանառության մեջ դրվել է այն փաստաթութղը, որը տրամադրել է ՊՆ-ն արդեն գաղտնազերված, ՀՔԾ-ն 0038 գաղտնի հրամանի մասին
  • Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը տեղեկացրեց, որ նախկին նախագահը կարող է մասնակցել քվեարկության գործընթացին։ «Կարծում եմ՝ պարոն Քոչարյանը կարող է մասնակցել ընտրություններին, մենք տեխնիկական մասը կարող ենք ապահովել։ Սակայն այլ հարց է՝ կուզի՞ մասնակցել, թե՞ ոչ։ Այդ հարցը չեմ կարող մեկնաբանել», – ասաց Ալումյանը։ Նկատենք, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ…

    Ռոբերտ Քոչարյանը կարող է մասնակցել քվեարկությանը. Փաստաբան
  • Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ հեռացավ խորհդակցական սենյակ, որպեսզի կայացնի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը: Լրագրողների հետ զրույցում Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն ասաց, որ դատարանը որոշումը կհրապարակի դեկտեմբերի 7-ին՝ ժամը 16:00-ին: Հիշեցնենք, որ դատարանն արդեն 5 օր է՝ քննում էր պաշտպանների ներկայացրած բողոքը: Մանրամասները՝ քիչ անց:

    Դատարանը հեռացավ Քոչորյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու
  • Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատական նիստին պաշտպանական կողմը ներկայացնում է իր միջնորդությունները։ Նիստի մեկնարկից առաջ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը նշեց, որ միջնորդություն են ներկայացնելու Վերաքննիչ դատարան՝ Քրեական օրենսգրքի 300-րդ և 300.1-րդ հոդվածների՝ սահմանադրականությունը պարզելու համար Սահմանադրական դատարան դիմելու հարցով։ «Դիմում ենք…

    Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը միջնորդություն կներկայացնի վերաքննիչ դատարան
  • Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը: Նիստի ընթացքում նրա պաշտպանները պատրաստվում են միջնորդել, որպեսզի դատարանում հետազոտվի մի տեսանյութ, որում, ըստ պաշտպանների երևում է թե, ինչպես է 2008 թվականի մարտի 1-ին ցուցարարներից մեկը կրակել ծառայություն իրականացնող ոստիկանների ուղղությամբ:

    Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը
  • ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը չի բացառում, որ այսօր՝ դեկտեմբերի 3-ին Վերաքննիչ քրեական դատարանը Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կկայացնի: Նշենք, որ այս պահին Ալումյանը շարունակում է ներկայացնել պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքը:

    Վերաքննիչ քրեական դատարանը Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կկայացնի
  • ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշումը Վերաքննիչ դատարանը կհրապարակի այսօր՝ ժամը 17։00-ին։ Հայտնում է aysor.am-ը: Հիշեցնենք՝ փաստաբանները միջնորդել էին, որ բողոքի քննության հարցը քննող դատավոր Ռուբեն Մխիթարյանը ինքնաբացարկ հայտնի։ Փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողներին տեղեկացրեց, որ այսօր ևս դատարանում է եղել Ռոբերտ Քոչարյանը ու համաձայնություն է հայտնել պաշտպանական թիմի միջնորդությանը։

    Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի ներկայացրած միջնորդության մասին որոշումը կհրապարակվի այսօր 17։00-ին
  • Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը մեկնաբանել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախընտրական ելույթներից մեկում հնչեցրած հետևյալ միտքը․ «Մի անգամ ասել եմ դեռ պատգամավոր ժամանակ, ասել եմ, որ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը, տեսեք իրենք 99 թվականին Վազգեն Սարգսյանից ստացել են որպես ժառանգություն մի բանակ, որը ընդունված կարծիքի համաձայն տարածաշրջանի ամենամարտունակ բանակն էր: Հիմա դուք…

    Նիկոլ Փաշինյանը բանակաշինության գործում դեռ մատը մատին չի խփել. Վիկտոր Սողոմոնյան