Ռոմա
Նախորդ մրցաշրջանի վերջում «Բորուսիայի» հետ պայմանագրի ժամկետը լրանալուց հետո Մատս Հումելսը սեպտեմբերի սկզբին միացավ «Ռոմային»: Բայց գրեթե երկու ամիս անց նա դեռ չի նշել իր նորամուտը հռոմեացիների կազմում, և վերջին տեղեկությունների համաձայն՝ նա կարող է հեռանալ թիմից ձմռանը։ Հումելսը մեկ տարվա պայմանագիր է կնքել «Ռոմայի» հետ։ Այս ընթացքում հռոմեացիներն անցկացրել են ութ հանդիպում, որոնցից 7-ը…
«Ռոման» մոտ է նոր գլխավոր մարզիչ նշանակելուն, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Աղբյուրի հաղորդմամբ՝ հռոմեական ակումբը կգլխավորի «Տորինոյի» նախկին գլխավոր մարզիչ Իվան Յուրիչը:
Իտալական «Ռոման» հայտարարել է պաշտպան Մատս Հումմելսի հետ պայմանագիր կնքելու մասին։ «Հումմելսը «Ռոմայի» կազմում հանդես կգա 15 համարով և կդառնա յոթերորդ գերմանացի խաղացողը ակումբի պատմության մեջ: Բարի գալուստ «Ռոմա», Մատս»,- ասվում է ակումբի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Դանիելե Դե Ռոսին մեկնաբանել է Սաուդյան Արաբիայից «Գայլերի» հարձակվող Պաուլո Դիբալայի նկատմամբ հետաքրքրության մասին տեղեկությունը։ Ավելի վաղ տեղեկություններ կային, որ «Ալ-Կադիսիան» արգենտինացի ֆուտբոլիստին 75 մլն եվրո է առաջարկել երեք տարվա պայմանագրի համար։
«Միլանը» և «Ռոման» կարող են փոխանակվել խաղացողներով, հայտնում է Football Italia-ն։ Աղբյուրի տեղեկություններով՝ «Ռոսոներիները» ցանկանում են ձեռք բերել հռոմեական թիմի անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամին և նրա փոխարեն «Ջալոռոսիներին» են առաջարկում թիմի շվեյցարացի հարձակվղ Նոա Օկաֆորին։ Հիշեցնենք, որ Աբրահամը «Ռոմա» է տեղափոխվել 2022 թվականի ամռանը Լոնդոնի «Չելսիից» 40 միլիոն եվրոյի դիմաց։ Հարձակվողը բաց թողեց նախորդ մրցաշրջանի…
«Ռոման» որոշում է կայացրել հարձակվող Ռոմելու Լուկակուի ապագայի վերաբերյա։ Ֆուտբոլիստը վարձավճարով է հանդես գալիս իտալական թիմում։ Բելգիացու տրանսֆերային իրավունքները պատկանում են «Չելսիին»։ Ըստ La Gazzetta dello Sport-ի՝ հռոմեացիները չեն ծրագրում գնել ֆուտբոլիստի լրիվ տրանսֆերը։ Լոնդոնյան ակումբը Լուկակուին գնահատում է 43 միլիոն եվրո։ Լուկակուն, ամենայն հավանականությամբ, ամռանը կվերադառնա լոնդոնյան ակումբ, բայց կարող է կրկին փոխել թիմը:…
«Ռոման» կարող է ձեռք բերել «Բավարիայի» դարպասապահ Ալեքսանդր Նյուբելին, որը վարձավճարով հանդես է գալիս «Շտուտգարտում», հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։ Աղբյուրի համաձայն՝ «Շտուտգարտը» ցանկանում է երկարաձգել վարձակալության պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով, քանի որ չի կարող ձեռք բերել դարպասապահի լրիվ տրանսֆերը։ Նշվում է, որ մյունխենցիներն իրենց խաղացողին կվաճառեն 13-15 մլն եվրոյով։ Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա Նյուբելը անցկացրել…
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ իտալական թիմից։ Sky Italia-ի տեղեկություններով՝ պորտուգալացուն դուր չի գալիս այն ուղղությունը, որով շարժվում է ակումբի ղեկավարությունը։ Մոուրինյուն «Ռոման» գլխավորում է 2021 թվականի ամռանից։ Իր առաջին մրցաշրջանում «Յուրահատուկը» օգնեց թիմին հաղթել Կոնֆերենցիաների լիգան՝ թիմի առաջին տիտղոսը 2008 թվականից ի վեր։ «Ռոման» Ա Սերիայում այժմ զբաղեցնում…
«Ռոմայի» նախկին ավագ Ֆրանչեսկո Տոտտին կարծում է, որ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ավելի մեծ հարգանքի է արժանի։ «Ես գիտեմ ինչ է նշանակում կարիերայի մեծ փուլից հետո դեն նետված լինելը։ Երբ նայում եմ վերջին մի քանի ամիսներին, որոնց միջով անցել է Ռոնալդուն, ինձ թվում է, որ նորից վերապրում եմ իմ սեփական փորձը։ Կարծում եմ՝ նա…
Ռոման նոր պայմանագիր է պատրաստում Քրիս Սմոլինգի համար: Պաշտպանն իր հերթին պատրաստ է լսել այլ ակումբների առաջարկները։ «Ինտերը» և «Յուվենտուսը» հետևում են ֆուտբոլիստի ժամկետի ավարտին վերաբերող իրավիճակին: Ռոման հույս ունի պահել Քրիսին: Եթե Սմոլինգը որոշի մնալ, ապա երկարաձգման պայմանները կլինեն նույնը, ինչ արդեն առաջարկվել էր հոկտեմբերին՝ երկու տարով ավելի ցածր աշխատավարձով: 33-ամյա պաշտպանի գործող պայմանագիրն…
«Ռոմայի» կիսապաշտպան Ռիկ Կարսդորպի գործակալ Յոհան Հենքեսը բացատրություն է պահանջել գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուից այն բանից հետո, երբ նա բացահայտ մեղադրել է խաղացողին թիմի` միավորներ կորցնելու մեջ։ Մոուրինյուն զայրացած էր այն բանից հետո, երբ իր թիմը բաց թողեց հաղթանակը Ա Սերիայի 14-րդ տուրում «Սասուոլոյի» դեմ խաղում: Հետխաղյա հարցազրույցում պորտուգալացին ասել է, որ իր թիմի ֆուտբոլիստն…
«Ռոման» հետաքրքրված է «Լիոնի» կիսապաշտպան Հուսեմ Աուարի ծառայություններով, հայտնում է Calciomercato-ն: Աղբյուրի համաձայն՝ իտալական ակումբը դիտարկում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ խաղացողին ձեռք բերելու տարբերակը։ «Գայլերի» կազմում նա կարող է փոխարինել վնասվածք ստացած Ջորջինիո Վեյնալդումին։ Հարկ է նշել, որ կիսապաշտպանով հետաքրքրված է նաև «Բետիսը»: Խնդիրը կարող է լինել Աուարի ֆինանսական բարձր պահանջները։ Ֆուտբոլիստը ցանկանում է…
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Իտալիայի առաջնության 5-րդ տուրի խաղում «Ուդինեզեից» կրած ջախջախիչ պարտությունը (0:4). «Դժվար խաղ էր, բարդ մրցակից, ով գիտի, թե ինչպես գործել նման հանդիպումներում: Նման հանդիպումներում կարելի էր և չզիջել հաշվի մեջ։ Մրցակիցը շատ լավ է պաշտպանվում, վազում է հակագրոհների, կարողանում է վերահսկել խաղի տեմպը և տակտիկական խախտումներ թույլ տալ։…