fbpx
Սպորտ

Ռոման ցանկանում է ձեռք բերել Լիոնի կիսապաշտպանին

«Ռոման» հետաքրքրված է «Լիոնի» կիսապաշտպան Հուսեմ Աուարի ծառայություններով, հայտնում է Calciomercato-ն:

Աղբյուրի համաձայն՝ իտալական ակումբը դիտարկում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ խաղացողին ձեռք բերելու տարբերակը։ «Գայլերի» կազմում նա կարող է փոխարինել վնասվածք ստացած Ջորջինիո Վեյնալդումին։ Հարկ է նշել, որ կիսապաշտպանով հետաքրքրված է նաև «Բետիսը»: Խնդիրը կարող է լինել Աուարի ֆինանսական բարձր պահանջները։ Ֆուտբոլիստը ցանկանում է տարեկան ստանալ առնվազն 4,5 մլն եվրո։

24-ամյա Աուարն այս մրցաշրջանում 3 հանդիպում է անցկացրել «Լիոնի» կազմում և դարձել 1 գոլի հեղինակ: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ