fbpx
Սպորտ

Երբ պարտվում ես 0-4 հաշվով, չես կարող խոսել մրցավարության մասին․ Մոուրինյու

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Իտալիայի առաջնության 5-րդ տուրի խաղում «Ուդինեզեից» կրած ջախջախիչ պարտությունը (0:4).

«Դժվար խաղ էր, բարդ մրցակից, ով գիտի, թե ինչպես գործել նման հանդիպումներում: Նման հանդիպումներում կարելի էր և չզիջել հաշվի մեջ։ Մրցակիցը շատ լավ է պաշտպանվում, վազում է հակագրոհների, կարողանում է վերահսկել խաղի տեմպը և տակտիկական խախտումներ թույլ տալ։

«Ուդինեզեի» յուրաքանչյուր հակագրոհ ավարտվում էր գոլով: Երբ պարտվում ես 0-4 հաշվով, չես կարող խոսել մրցավարության մասին: Սա իմ կանոնն է։

Ասեմ, որ կնախընտրեի մեկ հանդիպում պարտվել 0-4 հաշվով, քան չորս հանդիպում 0-1 հաշվով: Որովհետև մենք ի վերջո կորցրինք ընդամենը 3 միավոր, ոչ թե 12: Մեզ և երկրպագուների համար դժվար է ընդունել այս արդյունքը, բայց կյանքն այդպիսին է: Հինգշաբթի օրը մենք ևս մեկ խաղ կունենանք Եվրոպա լիգայում և կշարժվենք առաջ»,- ասել է Մոուրինյոն DAZN-ին տված հարցազրույցում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ