Ռոմանոս Պետրոսյան
Պատերազմող զինվորի մեջքին խաղեր չփորձե՛ք տալ, ա՛յ հայրենադավ սրիկաներ. Ռոմանոս Պետրոսյան
Պատերազմող զինվորի մեջքին խաղեր չփորձե՛ք տալ, ա՛յ հայրենադավ սրիկաներ, բոլորիդ լավ գիտենք՝ անուն առ անուն, հետագիծ առ հետագիծ: Այս մասին իր Facebook-ի էջում գրել է Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը: «Ամուր ԹԻԿՈՒՆՔ, Հաղթող ՃԱԿԱՏ !!! Պատերազմող զինվորի մեջքին խաղեր չփորձե՛ք տալ, ա՛յ հայրենադավ սրիկաներ, բոլորիդ լավ գիտենք՝ անուն առ անուն, հետագիծ առ հետագիծ… Հ.Գ. Այս…
Իրավունք չունենք ծանրաբեռնել առողջապահական համակարգը․ նախարար
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Մենք ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման դեպքերի աճ։ Պատերազմական օրերին նման վիճակագրությունը չափազանց մտահոգիչ է։ Մենք իրավունք չունենք ծանրաբեռնել առողջապահական համակարգը։ Սպիտակ բանակի առաջամարտիկները՝ բժիշկները, այս օրերին պայքարում են մեր զինվորների առողջության ու կյանքի համար։ Խնդրում եմ՝ խստորեն պահպանեք հակահամաճարակային բոլոր կանոնները։ Կանխե՛ք հիվանդության տարածումը։…
ՇՄ նախարարությունը դիմել է դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Շրջակա միջավայի նախարարությունը համապատասխան գրությամբ դիմել է դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին, միջազգային կազմակերպություններին ու գործընկերներին՝ ևս մեկ անգամ նրանց ուշադրությունը հրավիրելու Արցախի դեմ շփման գծի ողջ երկայնքով սանձազերծված թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքում հնարավոր բնապահպանական աղետների առաջացման իրական վտանգի վրա։ Միջազգային հանրության կողմից ակնկալում ենք հրատապ և…
Այսուհետ ոչ մեկի մտքով չպետք է անցնի՝ զոռբայությամբ տիրանալ քաղաքական իշխանության․ Ռոմանոս Պետրոսյան
Այսուհետ ոչ մեկի ու ոչ մի «ուժի» մտքով չպետք է անցնի՝ ընտրակաշառքով, կեղծ բարեպաշտության քողի տակ, զոռբայությամբ ու սոցիալ-տնտեսական կարողությունների միջոցով «տիրանալու» քաղաքական իշխանության, ունենալու «սեփական» խորհրդարանական խմբակցություն, աղճատելու ճշտի և սխալի, բարու և չարի, ոգեղենի և նյութականի՝ ի վերուստ նախանշած սահմանագիծը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը: «Հոգեվիճակ.…
11 կամավորներ ու 2 ՀԿ-ներ շարունակում են խնամել աղտոտված արագիլներին․ նախարար
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Շրջակա միջավայրի նախարարության, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի վերահսկողության ներքո 11 կամավորներ և երկու հասարակական կազմակերպություն (BirdLinks Armenia և PEES) շարունակում են հետևել և խնամել դեռևս այս տարվա հունիս-հուլիս ամիսներին աղտոտված արագիլներին։ Աշխատանքներն իրականացվել են Fauna Zoo վերականգնողական կենտրոնում։ Գործընթացը համակարգել է նախարարի իրավախորհրդատու…
Մղարթի ոսկու հանքավայրի վերաբերյալ նյութերն ուղարկվել են դատախազություն. Ռոմանոս Պետրոսյան
«Մղարթի ոսկու հանքավայրի» վերաբերյալ նյութերն ուղարկվել են դատախազություն։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։ ««Մղարթի ոսկու հանքավայրի» վերաբերյալ նյութերն ուղարկվել են դատախազություն։ Իմ անունից այսօր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ուղարկվել է գրություն, որը վերաբերվում է «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ի կողմից Մղարթի ոսկու հանքավայրի շահագործման ընթացքում վերհանված մի շարք…
Ավարտվում է Պարզ լիճ տանող ճանապարհի ասֆալտապատումը․ նախարար (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Ավարտին են մոտենում Պարզ լիճ բնության հուշարձան տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները։ Ենթակառուցվածքների զարգացումը բերում է շղթայական ռեակցիայի, որը նաև աջակցություն է դառնում այլ ոլորտների համար։ Որակյալ և նորոգված ճանապարհներն անշուշտ կհանգեցնեն զբոսաշրջային հոսքերի ավելացման։ Այցելե’ք Պարզ լիճ, վայելե’ք բնության այդ հրաշագեղ կոթողը, բայց և…
«Տաթև» ազգային պարկը կարող է հիմնվել տեսանելի ապագայում․ նախարար
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Facebook-ի իր էջում գրել է․ ««Տաթև» ազգային պարկը կարող է հիմնվել տեսանելի ապագայում»։ Այսօր ընդունեցի Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (World Wide Fund for Nature Armenian branch) տնօրեն Կարեն Մանվելյանին։ Շրջակա միջավայրի նախարարություն – WWF-Հայաստան համագործակցությունը մեկ տասնյակ տարվա պատմություն ունի, որի շրջանակներում գերատեսչությունը հիմնադրամի հետ համատեղ իրականացրել է…
Ամբողջությամբ մաքրվել է Ծաղկեվանքի հարակից տարածքը․ նախարար (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Facebook-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնց կից գրել է․ «Ուրախությամբ եմ արձանագրում, որ շրջակա միջավայրի հանդեպ սպառողական վերաբերմունքի և բնական պաշարների անխնա շահագործման կողքին քիչ չեն նաև դեպքերը, երբ մեր քաղաքացիներն ինքնաբուխ կամ պետական կառույցների աջակցությամբ ձեռնամուխ են լինում զբոսաշրջության տեսանկյունից առավել ուշագրավ տարածքների մաքրման աշխատանքներին։ Երզնկայի Երիտասարդական…
Թռչկանի ջրվեժի տարածքն այսօր. (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը գրառում է կատարել Facebook-ում և լուսանկարներ է հրապարակել: Նախարարը հայտնում է, որ Թռչկանի ջրվեժի տարածքում մաքրման աշխատանքներ են կատարվել: «Լուսանկարներում Թռչկանի ջրվեժի տարածքն է այսօր։ Ականջալուր լինելով և հետևելով երեկ հնչեցրածս կոչին՝ Շիրակի մարզպետի նախաձեռնությամբ մաքրման աշխատանքներ են իրականացվել Թռչկանի ջրվեժի հարակից ամբողջ տարածքում։ Այս օրինակելի նախաձեռնությունն իրականացրել են Հայաստանի…
Սևանի ափամերձ հատվածներում շարունակվում է անտառաշերտի մաքրումը․ նախարար (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է տեղադրել, որին կից գրել է․ «Համաձայն «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների» 2020 թվականի տարեկան ծրագրի՝ Սևանա լճի ափամերձ հատվածների ջրածածկման ենթակա տարածքներում շարունակվում են անտառաշերտի մաքրման աշխատանքները։ Ափամերձ անտառաշերտը հատուկ տեխնիկայի և ձեռքի աշխատանքի օգնությամբ մաքրվում է ծառերից,…
Նախարարը ներկայացրել է Սևանում սիգի արդյունագործական որսի կարգը
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմասնոս Պետրոսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Առաջիկայում կգործարկվի Սևանա լճում սիգի փորձարարական արդյունագործական ձկնորսության լրամշակված կարգը։ Նախագծում իրականացված լրացումների համաձայն․ Այսուհետ Սևանա լճում արդյունագործական ձկնորսությունը կթույլատրվի իրականացնել նաև Փոքր Սևանի հատվածում։ Նախկինում հաստատված 17 տեղամասերին կավելացվեն ևս 8-ը։ Սևանա լճի ողջ ավազանում կգործի «Սևան» ազգային պարկի կողմից հսկվող ընդհանուր 25…
«Սևան» ազգային պարկը դիմել է ոստիկանություն՝ ձկնագողության դեպքով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Այսօր առավոտյան պարզ դարձավ, որ որոշ ձկնագողեր փորձել են ցանցի տեղադրման միջոցով գողանալ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ի կողմից օրերս Կարճաղբյուր և Մասրիկ գետեր բաց թողնված շուրջ 280․000 հատ իշխանի Գեղարքունի տեսակի մանրաձկան զգալի խմբաքանակ՝ Կարճաղբյուր…
Հարսանիք Նորաշենի արգելավայրի տարածքում․ նշանակվել է ծառայողական քննություն
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Նախարարը նշել է՝ հարսանեկան հանդիսություններ կազմակերպող, դրանք տեսա և լուսանկարահանող կազմակերպություններից մեկն իր Facebook-ի էջում այսօր հրապարակել էր լուսանկարների շարք, որտեղ երևում է, որ հարսանյաց արարողությունը տեղի է ունենում «Սևան» ազգային պարկի «Նորաշենի» արգելավայրի տարածքում։ «Հարսանյաց հանդիսությունը տեղի է ունեցել օգոստոսի 25-ին։ Առկա տվյալների…
Անտառպահպանությունն ու անտառվերականգնումը համամարդկային մարտահրավեր է․ նախարար (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որից կից գրել է․ «Անտառպահպանությունն ու անտառվերականգնումը համամարդկային մարտահրավեր է։ Անտառը շրջակա միջավայրի կենսական նշանակության այն բաղադրիչն է, որի կայուն կառավարումը, պահպանությունը, պաշտպանությունը, վերականգնումը և ռեսուրսների արդյունավետ օգտագործման ապահովումը չափազանց կարևոր է մեր երկրի տնտեսության զարգացման առումով։ Անտառային ոլորտի խնդիրները բազմաբնույթ են, խնդիրներ,…














