սադրանքներ

  • Չի ազդում, չի աշխատում սպառնալիքի լեզուն. Զոհրաբ Մնացականյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Չի ազդում, չի աշխատում սպառնալիքի լեզուն. Զոհրաբ Մնացականյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    «Շանթ» ՀԸ հետ հարցազրույցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է, որ Թուրքիայի դիրքավորումը զարգացումների լույսի ներքո արտահայտում է Թուրքիայի ապակայունացնող քաղաքականությունը, որը ցանկանում է տեղափոխել նաև Հարավային Կովկաս: «Հարավային Կովկասի ապակայունացնող որևէ փորձ մեզ համար անընդունելի է լինելու: Եվ մենք այդ առումով օգտագործել ենք բոլոր գործիքները՝ թե՛ ազգային, թե՛ նաև միջազգային բոլոր հնարավոր ֆորմատների…

  • Հայաստանը ԵԱՀԿ-ում հայտագիր է շրջանառել՝ Թուրքիայի կողմից ՀՀ տարածք տեսչական այցերի կասեցման մասին

    Հայաստանը ԵԱՀԿ-ում հայտագիր է շրջանառել՝ Թուրքիայի կողմից ՀՀ տարածք տեսչական այցերի կասեցման մասին

    ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ հուլիսի 12-ից սկսած Տավուշի ուղղությամբ ադրբեջանական հարձակման համատեքստում Թուրքիան հանդես է գալիս Հայաստանի դեմ ուղղված աննախադեպ սպառնալիքներով և Ադրբեջանին սատարող գործողություններով, որոնց դրսևորում է նաև այսօր՝ հուլիսի 29-ից սկսված Ադրբեջանի հետ համատեղ Հայաստանի սահմանների մոտակայքում լայնածավալ զորավարժությունների անցկացումը: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ հուլիսի 29-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական առաքելությունը շրջանառել է հայտագիր՝…

  • Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ դեսպանին

    Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ դեսպանին

    Հուլիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկը: Կողմերը քննարկել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ խնդիրները, ինչպես նաև տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը: ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանին է…

  • ԿԳՄՍ նախարարը կրթության նոր չափորոշիչների մասին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    ԿԳՄՍ նախարարը կրթության նոր չափորոշիչների մասին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Հանրայինով խոսել է բարձր գնահատականներով բուհեր չընդունված դիմորդների ցույցերից՝ կրկին մեղադրելով նախորդ իշխանություններին: Նախարարի խոսքով՝ նախկին իշխանությունները չեն ցանկացել աղմուկ հանած բարեփոխումն իրականացնել, ինչը ստեղծում է երկու-երեք էլիտար մասնագիտություն, և սպասարկող մասնագիտություններ, և դիմորդը մտածում է, որ եթե այդ երեք մասնագիտություններով դիմելիս, չընդունվի, միեւնույն է՝ մնացած մասնագիտություններով հաստատ անցնելու է: «Այդ ամենի…

  • Ադրբեջանը այս սադրանքին դիմում է ԵԱՀԿ Մինսկի հայտարարությունից հետո․ ԱԳՆ խոսնակ

    Ադրբեջանը այս սադրանքին դիմում է ԵԱՀԿ Մինսկի հայտարարությունից հետո․ ԱԳՆ խոսնակ

    ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Խոսնակը նշել է՝ հատկանշանական է, որ Ադրբեջանը այս սադրանքին դիմում է հաշված օրեր անց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից արված հայտարարությունից, որում համանախագահներն առանձնահատուկ կարևորել էին ստեղծված իրավիճակում հրադադարի ռեժիմի խստագույնս պահպանումը և սադրիչ գործողություններից զերծ մնալը: «Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի միտումնավոր խախտման արդյունքում…

  • Ադրբեջանցիների կողմից հարձակման ենթարկված հայերը տեսաուղերձ են տարածել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Ադրբեջանցիների կողմից հարձակման ենթարկված հայերը տեսաուղերձ են տարածել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Վերջերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ ադրբեջանցիները հարձակվում են BMW X5-ում գտնվող հայերի վրա և ծեծկռտուք կազմակերպում: Այսօր արդեն ծեծկռտուքին մասնակցած BMW X5-ի հայերը տեսանյութ են հրապարակել -ում: Նրանք հայտնում ենք, որ ողջ և առողջ են: «Եկեք այսպես պայմանավորվենք. եղեք ավելի զսպված, խելացի և ողջախոհ: Մի տրվեք սանդրանքներին, որպեսզի անմեղ մարդիկ չտուժեն: Ելնելով իրավիճակից՝ մենք…

  • Հայ ժողովրդի անվտանգության պատշաճ ապահովումը իր առաջնահերթ տեղն ունի․ ԱՀ նախագահ

    Հայ ժողովրդի անվտանգության պատշաճ ապահովումը իր առաջնահերթ տեղն ունի․ ԱՀ նախագահ

    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Նախագահը անդրադարձել է երեկ ՀՀ վարչապետի կողմից վերջին օրերի ադրբեջանական ագրեսիայի և Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ արված շեշտադրումներին։ «Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում որոշ շեշտադրումներ կատարեց վերջին օրերի ադրբեջանական ագրեսիայի և ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Կարևոր ու ողջունելի շեշտադրումներ էին, որոնցից կառանձնացնեի հատկապես Արցախի Հանրապետության…

  • Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ծայրահեղականներից կազմված խմբակ է

    Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ծայրահեղականներից կազմված խմբակ է

    ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ներկայացրել է հակամարտության վերջին սրացման վերաբերյալ Երևանի դիրքորոշումը: «Հայ-ադրբեջանական սահմանին վերջին շրջանում տեղի ունեցած լարվածության ֆոնին Ադրբեջանի պաշտոնյաների շուրթերից հնչող իրարամերժ հայտարարությունները ևս մեկ անգամ ի ցույց են դնում, որ կամ Բաքվում կորցրել են իրականության զգացումը, կամ մենք գործ ունենք ադրբեջանական պետական ապարատի տարբեր շրջանակների չհամակարգված գործունեության հետ: Պարզապես…

  • Վստահ չենք՝ Ադրբեջանի ղեկավարությունն ունի զինադադարը պահպանելու ցանկություն․ վարչապետ

    Վստահ չենք՝ Ադրբեջանի ղեկավարությունն ունի զինադադարը պահպանելու ցանկություն․ վարչապետ

    Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Հարավային Կովկասի խաղաղության և անվտանգության նկատմամբ Գլխավոր քարտուղարի կողմից ցուցաբերվող շարունակական ուշադրությունը: ՀՀ վարչապետը ներկայացրել է Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ ձեռնարկված սադրանքների պատճառով ստեղծված լարված իրադրությունը՝ ընդգծելով, որ այդ գործողությունները ձեռնարկվել…

  • Կոչ ենք անում Ադրբեջանին դադարեցնել սադրիչ հայտարարությունները․ Էրիկ Գարսեթի

    Կոչ ենք անում Ադրբեջանին դադարեցնել սադրիչ հայտարարությունները․ Էրիկ Գարսեթի

    Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին Twitter-ի իր էջում գրառում է կատարել՝ կապված ադրբեջանական ագրեսիայի հետ: «Մենք հայ համայնքի կողքին ենք ընդդեմ բռնության և կոչ ենք անում Ադրբեջանին դադարեցնել սադրիչ հայտարարությունները հայկական ատոմակայանի ռմբակոծման հետ կապված»,- ասված է գրառման մեջ։ Լոս Անջելեսի քաղաքապետը նաև նշել է, որ երկխոսությունը և դիվանագիտությունն են միակ ուղին՝ տարածաշրջանում հասնելու խաղաղության ու…

  • Դատապարտում եմ վերջին շրջանում հայերի դեմ իրականացվող սահմանային հարձակումները․ Ջոշ Գոթհայմեր

    Դատապարտում եմ վերջին շրջանում հայերի դեմ իրականացվող սահմանային հարձակումները․ Ջոշ Գոթհայմեր

    ԱՄՆ կոնգրեսական Ջոշ Գոթհայմերը Facebook-ի գրառում է կատարել։ Կոնգրեսականը նշել է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող շարունակական սադրանքները սպառնում են վտանգավոր ձևով սրել իրավիճակը: «Դատապարտում եմ վերջին շրջանում հայերի դեմ իրականացվող սահմանային հարձակումները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից իրականացվող շարունակական սադրանքները, որոնք սպառնում են վտանգավոր ձևով սրել իրավիճակը: ԱՄՆ-ն պետք է անի ավելին, որպեսզի Ադրբեջանին պատասխանատվության ենթարկի…

  • Սահմանամերձ համայնքներում երեկ կեսգիշերից հետո կրակոցներ, հատկապես մեծ տրամաչափի զինատեսակներից չեն եղել

    Սահմանամերձ համայնքներում երեկ կեսգիշերից հետո կրակոցներ, հատկապես մեծ տրամաչափի զինատեսակներից չեն եղել

    Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը ներկայացնում է սահմանային իրավիճակի ամփոփում ժամը 21:30-ի դրությամբ: Սահմանամերձ համայնքներում երեկ կեսգիշերից հետո կրակոցներ, հատկապես մեծ տրամաչափի զինատեսակներից չեն եղել: Ընդհանուր առմամբ ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի 13 ԱԹՍ, որոնցից 10-ը՝ հարվածային, 3-ը՝ հետախուզական: Մոտավորապես 50-ից ավելի հրետանային արկեր են կիրառվել հայկական 5-6 բնակավայրերի նկատմամբ: Գրեթե լիովին պահպանվում է…

  • Չտրվեք սադրանքներին, մենք կորուստներ չունենք․ Արծրուն Հովհաննիսյան

    Չտրվեք սադրանքներին, մենք կորուստներ չունենք․ Արծրուն Հովհաննիսյան

    Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ կոչ է արել չտրվել սադրանքներին, ՀՀ ԶՈւ-երը լիովին վերահսկում են իրավիճակը։ «Ինչ ինչ, բայց ադրբեջանական ՊՆ լավ տեսանյութեր սարքում է, կեղծիքը լավ որակով են անում։ Չտրվեք սադրանքներին, ՀՀ ԶՈւ-երը լիովին վերահսկում են իրավիճակը։ Մենք կորուստներ չունենք»,- ասված է գրառման մեջ։ https://www.facebook.com/arcrun/posts/3157726190929634