Կրթություն

ԿԳՄՍ նախարարը կրթության նոր չափորոշիչների մասին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Հանրայինով խոսել է բարձր գնահատականներով բուհեր չընդունված դիմորդների ցույցերից՝ կրկին մեղադրելով նախորդ իշխանություններին:

Նախարարի խոսքով՝ նախկին իշխանությունները չեն ցանկացել աղմուկ հանած բարեփոխումն իրականացնել, ինչը ստեղծում է երկու-երեք էլիտար մասնագիտություն, և սպասարկող մասնագիտություններ, և դիմորդը մտածում է, որ եթե այդ երեք մասնագիտություններով դիմելիս, չընդունվի, միեւնույն է՝ մնացած մասնագիտություններով հաստատ անցնելու է:

«Այդ ամենի հանրագումարում ստեղծվում էր մի իրավիճակ, որ օրինակ, աստվածաբանական ֆակուլտետ էին ընդունվում եւ ավարտում մարդիկ, որոնք ի սկզբանե իրավաբանական էին ցանկացել ընդունվել»,- ընդգծել է Արայիկ Հարությունյանը։

Նախարարը նշել է որ սա կարևոր բարեփոխում է…

«Մենք մի շարք այլ բարեփոխումներ էլ ենք արել, որոնք բերում են կոռուպցիոն համակարգերի վերացմանը: Այդ փոփոխությունները ցավոտ են, բայց մենք պետք է իրականացնենք»,- շեշտել է Արայիկ Հարությունյանը:

Նախարարի խոսքով՝ այս օրերին ես հանդիպել է և՜ դիմորդների, և՜ ծնողների հետ, քննարկել հարցեր և լուծումներ գտնել։

«Բայց հիմա այս ակտիվությունն արդեն այլ ուղղությամբ է գնում, և ես ուզում եմ դիմորդներին խորհուրդ տալ՝ չտրվել սադրանքներին, որովհետև, ըստ էության, լուծումները տրված են»,- հավելել է Արայիկ Հարությունյանը։

Հարցազրույց Արայիկ Հարությունյանի հետ

Ընդունելության քննությունների և կրթության նոր չափորոշիչների մասին Պետրոս Ղազարյանի հարցազրույցը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ:

Geplaatst door Լուրեր op Maandag 27 juli 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ