Չի ազդում, չի աշխատում սպառնալիքի լեզուն. Զոհրաբ Մնացականյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հրապարակող՝

Այդ մոտեցումներն ընդունելի չեն հայկական կողմերի համար․ Մնացականյանի պատասխանը Լավրովին

Ամենադիտվածներ

«Շանթ» ՀԸ հետ հարցազրույցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է, որ Թուրքիայի դիրքավորումը զարգացումների լույսի ներքո արտահայտում է Թուրքիայի ապակայունացնող քաղաքականությունը, որը ցանկանում է տեղափոխել նաև Հարավային Կովկաս:

«Հարավային Կովկասի ապակայունացնող որևէ փորձ մեզ համար անընդունելի է լինելու: Եվ մենք այդ առումով օգտագործել ենք բոլոր գործիքները՝ թե՛ ազգային, թե՛ նաև միջազգային բոլոր հնարավոր ֆորմատների ակտիվացման միջոցով»,- նշել է ԱԳ նախարարը։

Այն դիտարկմանը, թե 7-օրյա դադարից հետո Ալիևի խոսքն ազդեցություն էր կրում Թուրքիայից և ավելի ագրեսիվ էր, նախարարը նշել է, որ Բաքվից եկած խոսքը տպավորիչ չէ.

«Այն, ինչ մենք լսում ենք Բաքվից, ներողություն, շատ տպավորիչ չէ, որովհետև կարծում եմ, որ հուլիսի 12-ից հետո առավել քան հստակ էր, որ ևս մեկ անգամ ի ցույց դնելու սպառնալիքի լեզուն, սպառնալիքի մեթոդը՝ թե՛ հռետորաբանության մեջ, թե՛ գործողությունների մեջ, Հայաստանի վրա, Արցախի վրա չի ազդում: Սա մերժված է բոլոր առումներով»,- ընդգծելէ Զոհրաբ Մնացակնյանը։

Նախարարը նաև անդրադրաձել է այն դիտարկմանը, որ Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում առանձին հիմնական ուղղություն է Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի մասնակցությունը խաղաղ գործընթացին։

«Դա չափազանց էական է, բնավ ֆորմատի փոփոխություն չէ, դա ֆորմատի վերականգնում է, որովհետև 22 տարի առաջ եղավ ֆորմատի ձևափոխում։ Մեզ անհրաժեշտ է վերականգնել այդ ֆորմատը»,- նշել է նախարարը։

Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ հայկական կողմը նաև բացատրել ու ցույց է տվել, թե ինչքան կարևոր է այդ մասնակցությունը, որովհետև Արցախի ժողովուրդը բոլոր առումներով ցույց է տվել իր կարողությունը իր կյանքը կազմակերպելու, իր ընտրված իշխանություններին ունենալու, միջազգային գործընթացներում մասնակցելու կարողությունը։ Ավելին, Արցախի իշխանություններն ունեն ժողովրդական ճանապարհով ստացած իրենց ժողովրդից։

Տեսանյութը՝ shantnews.am-ի։

Ամենաթարմ