Սալվադոր Դալի
Սալվադոր Դալիի և Ուոլտ Դիսնեյի համագործակցությունը. Destino
Destino-ն (Ճակատագիր) երկու հանճարների՝ Սալվադոր Դալիի և Ուոլտ Դիսնեյի ստեղծած կարճամետրաժ անիմացիոն ֆիլմն է։ Այն բնականաբար սյուրռեալ է, երազային և փիլիսոփայական։ Դալին և Դիսնեյը սկսել են աշխատել այս նախագծի վրա 1945 թ.-ից, բայց ավաղ ավարտին չեն հասցրել այն՝ ֆինանսական խնդիրների պատճառով։ Մոտավորապես կես դար հետո, 2003 թ.-ին, Ռոյ Դիսնեյը՝ Ուոլտ Դիսնեյի զարմիկը, ավարտին հասցրեց ֆիլմը։…




