սահմանադրական դատարան
ԱԺ այս ընտրությունները կարելի է համարել կայացած. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններն ավարտվեցին: Ավարտվեցին հայտնի վերջաբանով. ՀՀ քաղաքացին առաջիկա հինգ տարիների իշխանության մանդատը տվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքին: Այսպիսով, պետք է արձանագրենք, որ երկարատև ընդմիջումից հետո առաջին անգամ համապետական ընտրությունների արդյունքներն ընդունում են և ՀՀ քաղաքացիները, և ընտրություններին մասնակցած, անգամ պարտված ուժերը, և միջազգային հանրությունը: …
Կբողոքարկի արդյոք ՀՀԿ-ն
«Հրապարակ» թերթը գրում է` «Ընտրությունների ողջ գիշերը ՀՀԿ-ն անցկացրել է ոտքի վրա՝ անքուն, կարևոր ռեյտինգայիններին Սերժ Սարգսյանը մարզերից կանչել է, հետները որոշ հարցեր քննարկել՝ ապագա պայքարի, իրենց անելիքների մասով։ Տուն են գնացել առավոտյան՝ ԿԸՀ-ի կողմից նախնական արդյունքների հրապարակումից հետո։ Մինչ տուն գնալը քննարկման առարկա է եղել ընտրությունների արդյունքների բողոքարկման հարցը։ Կարծիքները կիսվել են՝ ապացույցների լայն…
Դոդոնը ժամանակավորապես հեռացրել է Մոլդովայի նախագահի պաշտոնից
Մոլդովայի սահմանադրական դատարաը կրկին Իգոր Դոդոնին ժամանակավորապես հեռացրել է նախագահի պաշտոնից, նրա կողմից հավանությանը չարժանացած հինգ օրենքներն ընդունվեն: «Հանգամանքներ կան, որոնք արդարացնում են նախագահի ժամանակավոր հեռացումը: Դա պայմանավորված է այն փաստով, որ նախագահը հրաժարվում է կատարել սահմանադրական պարտավորություններն ու չի ստորագրում խորհրդարանի ընդունած օրենքները: Սահմանադրության 91-րդ հոդվածը թույլ է տալիս, որ նման դեպքերում որոշումները նախագահի փոխարեն…
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը միջնորդություն կներկայացնի վերաքննիչ դատարան
Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատական նիստին պաշտպանական կողմը ներկայացնում է իր միջնորդությունները։ Նիստի մեկնարկից առաջ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը նշեց, որ միջնորդություն են ներկայացնելու Վերաքննիչ դատարան՝ Քրեական օրենսգրքի 300-րդ և 300.1-րդ հոդվածների՝ սահմանադրականությունը պարզելու համար Սահմանադրական դատարան դիմելու հարցով։ «Դիմում ենք…




