սահմաններ
Արցախում շարունակվում են սահմանների ճշգրտման գործընթացները. ՊԲ
Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել․ «Արցախում շարունակվում են սահմանների ճշգրտման ու նոր սահմանազատման կետերում ՊԲ ստորաբաժանումների վերատեղակայման գործընթացները: Հասկանալի պատճառներով, նշված գործընթացը կարող է տեղիք տալ տարակարծությունների, թյուրըմբռնումների և անհարկի շահարկումների: Գիտակցելով և ըմբռնումով մոտենալով հանդերձ մեր համաքաղաքացիների դժգոհություններին և առկա իրավիճակի տարբեր դրսևորումների նկատմամբ ոչ այնքան դրական արձագանքներին՝ ՊԲ հրամանատարությունը հորդորում…
Սարսափելի է ամեն ինչ, ոչ ոք այդպես էլ մինչև հիմա չգիտի որտեղով են անցնելու մեր սահմանները․ Էդիկ Բաղդասարյան
Էդիկ Բաղդասարյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ «Երեկ շրջել ենք Շոշ- Սարուշեն-Կարմիր Շուկա-Ճարտար-Մարտունի հատվածում մեր ունեցած դիրքերի թիկունքով: Ճանապարհին վեց տեղ ռուս խաղաղապահների հենակետեր են տեղակայված: Թաղավարդ գյուղի մի հատվածում ադրբեջանցիներ են: Սարսափելի է ամեն ինչ, ոչ ոք այդպես էլ մինչև հիմա չգիտի որտեղով են անցնելու մեր սահմանները: Ովքեր տուն չունեն, այժմ չպետք է վերդառնան…
Էրդողանը հայտարարել է, որ Վրաստանի Բաթումի քաղաքը պետք է մտնի Թուրքիայի սահմանների մեջ
Առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյան Facebook-ի էջում գրառում է կատարել։ «Էրդողանը վերջնական կտրվեց իրականությունից, այսօր իրենց պառլամենտում հայտարարել է, որ Վրաստանի Բաթումին, Սիրիայի, Հունաստանի և Բուլղարիայի մի շարք քաղաքներ պետք է մտնեն թուրքիայի սահմանների մեջ»,- ասված է գրառման մեջ։ Նշենք, որ նախարարի խորհրդականը մոտ երկու ժամ հետո հեռացրել է գրառումը:
Սփյուռքահայերն այս օրերին բազմաթիվ ձևերով փորձում են աջակցել Հայաստանին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Սփյուռքահայերն այս օրերին բազմաթիվ ձևերով փորձում են աջակցել Հայաստանին և Արցախին՝ կազմակերպելով բողոքի ակցիաներ, դրահամավաքներ, ավտոերթեր և հումանիտար օգնություն։ Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքում բնակվող Հասմիկ Գզիրյանը «Հայերն այսօր»-ին պատմել է, որ պատերազմի մասին լուրը լսելուն պես որոշել է աջակցել հայրենիքին՝ թևնոցներ գործելով և վաճառելով։ Ստացված գումարը նվիրաբերելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ «Պատեպատ էինք տալիս մեզ՝ ի՞նչ…
Պատերազմի 24-րդ օրը. «Զինուժի» Հատուկ թողարկումը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Պատերազմի 24-րդ օրը. թեժ մարտեր՝ հյուսիսում և հարավում։ Դժոխքում հայտնված ադրբեջանական զորքը մեծ կորուստներով նահանջել է։ Արցախի հյուսիսային սահմանները հուսալի ձեռքերում են. «Զինուժի» հատուկ անդրադարձը Օմարի լեռնանցքի ժամապահների մասին: Եվ կիսատ թողած գործն ավարտին հասցնելու կամքով. ապաքինվող զինվորները շտապում են միանալ զինակիցներին և միասին կռել հաղթանակը:
Թշնամուն թույլ չենք տա ոտնակոխ անել մեր հողը, մեր հայրենիքը, մեր սահմանները. վարչապետ Փաշինյանը հանդիպել է պահեստազորայիններին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Պաշտպանության նախարարության N զորամաս և հանդիպել առաջնագիծ ուղևորվող պահեստազորայիններին: Ողջունելով նրանց՝ վարչապետը նշել է. «Եղբայրներ, ես շատ կուզենայի, որ այսօր ձեր առաջ ելույթ ունենալով ասեի, որ այլևս կայունությունը և խաղաղությունը մեր հայրենիքում վերականգնված է և հայրենիքն այլևս ձեր զինվորական ծառայության կարիքը չունի ու այլևս ունի կրկին ձեր քաղաքացիական ծառայության կարիքը: Բայց…
Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ: Նախագահ Սարգսյանն անդրադարձել է Արցախում ու Հայաստանի սահմաններին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությանը և մասնավորապես մտահոգություն հայտնել Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող բացահայտ ռազմաքաղաքական աջակցության առնչությամբ: Հանդիպմանն ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների վերջին…
Թեհրանը զգուշացնում է՝ ռազմական գործողությունների ընթացքում իր սահմաններին զգուշավորություն ցուցաբերել
Ռիա Նովոստիի հաղորդմամբ՝ Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն կոչ է արել Արցախա- ադրբեջանական շփման գոտում զգուշավորություն ցուցաբերել Իրանի Հանրապետության սահմանների նկատմամբ: Նրա խոսքով՝ Իրանը ուշադիր և մեծ զգուշավորությամբ հետևում է Իրանի սահմանային տարածքում տեղի ունեցող տեղաշարժերին: Խաթիբզադեն նշել է, որ Իրանի սահմանների ցանկացած խախտում անթույլատրելի է: «Մենք լրջորեն զգուշացնում ենք , որ հակամարտության…
ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կոչ է անում դուրս բերել զինված ուժերը Վրաստանի տարածքից
2008 թվականի ռուս-վրացական օգոստոսյան պատերազմի 12-րդ տարելիցի կապակցությամբ Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը գրառում է կատարել իր Facebook-ի էջում: «ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կոչ է անում, դուրս բերել զինված ուժերը Վրաստանի տարածքից»,- գրել է նա։ «12 տարի է, ինչ ռուսական զորքն ապօրինի գտնվում է Վրաստանի տարածքի 20 տոկոսի վրա: Դրա հետևանքով տասնյակ…
Հալեպում պատարագ է մատուցվել՝ ի հիշատակ հայ-ադրբեջանական սահմանագոտում զոհվածների
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ից հայտնում են, որ Հալեպում Հայաստանի հումանիտար առաքելություն իրականացնող խմբի անդամները մասնակցել են հայ-ադրբեջանական սահմանագոտում զոհվածների հոգիների խաղաղության համար մատուցված պատարագին։ «Կիրակի օրը` հուլիսի 19-ին, Հալեպի Ս. Աստվածածին եկեղեցում Հիսուս Քրիստոսի Այլակերպության տաղավար տոնի առիթով եպիսկոպոսական Պատարագին Բերյո Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդ Գերշ. Տ. Մասիս Սրբ. Եպս. Զօպուեանը հատուկ կերպով հոգեհանգստյան պաշտոն…
Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ դրական դինամիկա չկա. Հովհաննիսյան
Որպես ՊՆ ներկայացուցիչ ասեմ՝ այո՛, տեխնիկապես ՀՀ ԶՈՒ-ն մշտապես ունեցել է ադրբեջանական ենթակառուցվածքներին հարվածելու հնարավորություն, բայց «երբեք չի ունեցել և չունի նման ցանկություն»: Այս մասին ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ ի պատասխան լրագողներից մեկի հարցին: «Դա Ադրբեջանի կողմից շրջանառվող կեղծ թեզ է: Մենք նման ծրագրիր չունենք, և դա հայեցի չէ ոչ մի տեսակետից:…
Առանձնահատուկ ձևով հետևում եմ բախումների սրացմանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև․ Հռոմի Պապ
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը իր մտահոգությունն է հայտնել վերջին օրերին Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցած զինյալ բախումների սրացման շուրջ։ «Առանձնահատուկ ձևով և մտահոգությամբ եմ հետևում վերջին օրերին Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցած զինյալ բախումների սրացմանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Աղոթում եմ բոլոր նրանց ընտանիքների համար, ովքեր իրենց կյանքն են կորցրել այդ միջադեպերի ընթացքում։ Հույս ունեմ, որ միջազգային հանրության…
Դատապարտում եմ վերջին շրջանում հայերի դեմ իրականացվող սահմանային հարձակումները․ Ջոշ Գոթհայմեր
ԱՄՆ կոնգրեսական Ջոշ Գոթհայմերը Facebook-ի գրառում է կատարել։ Կոնգրեսականը նշել է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող շարունակական սադրանքները սպառնում են վտանգավոր ձևով սրել իրավիճակը: «Դատապարտում եմ վերջին շրջանում հայերի դեմ իրականացվող սահմանային հարձակումները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից իրականացվող շարունակական սադրանքները, որոնք սպառնում են վտանգավոր ձևով սրել իրավիճակը: ԱՄՆ-ն պետք է անի ավելին, որպեսզի Ադրբեջանին պատասխանատվության ենթարկի…
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ մշտական կապ է պահպանվում․ խոսնակ
ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ մշտական կապ է պահպանվում․ նրանց օպերատիվ տեղեկատվություն է տրամադրվում տարածաշրջանում ընթացող գործընթացների և զարգացումների մասին։














