Սամվել Մարտիրոսյան
Տասնյակ հայաստանյան լրատվամիջոցներ գտնվում են DDoS հարձակման տակ․ Սամվել Մարտիրոսյան
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Գիշերվանից մինչև այս պահը մոտ տասնյակ հայաստանյան լրատվամիջոցներ գտնվում են DDoS հարձակման տակ։ Արթուր Պապյանի և Ռուբեն Մուրադյանի հետ քննարկել ենք հարձակման յուրահատկությունները և եկել ենք եզրակացության, որ կա բավականին մեծ հավանականություն, որ DDoS հարձակումը իրականացվում է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կամ նմանատիպ մարմնի կողմից, որոնք մի քանի…
Մի հավատացեք սենց բաների․ Սամվել Մարտիրոսյանի կոչը (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Սա կոտրված հայաստանյան օգտատիրոջ պրոֆիլ է։ Մարդը այս պահին փորձում է վերականգնել հաշիվը։ Իսկ նրա տեղը գրողը, բնականաբար, ադրբեջանցի է։ Մի հավատացեք սենց բաների։ Խմբերի ադմիններ, բարի եղեք ջնջեք նման գրառումները, տիրություն արեք ձեր խմբերին»: https://www.facebook.com/samvel/posts/10158480579058781?__cft__[0]=AZWQBM9cQvkasXCnyk5zAZopFIm4npxHT-gFaeZr13dQ1fVy8NFcuLMLpDnCCaWUtUVS9Ka3GwtgXtJOfneDJFpzrp68-rc2xiAE5Y3KiAOp1Nt_wf6UDb42mPZI6-LYSH0&__tn__=%2CO%2CP-R
Անձնական տվյալները, ադրբեջանական հաքերները և կառավարելի քաոսը. Սամվել Մարտիրոսյան
Կորոնավիրուսը շատ բան փոխեց, շատ խնդիրներ ստեղծեց, ավելի շատ արդեն եղած խնդիրներ վերհանեց։ Ամենահետաքրքիր թեմաներից մեկը անձնական տվյալների պաշտպանությոնն է ու դրանց արտահոսքերը, հնարավոր հետևանքները։ Մի քիչ պատմություն Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության հարցը միշտ խնդրահարույց է եղել, քանի որ չի եղել ոչ պետական մոտեցում, ոչ հանրային պահանջ։ Երկուհազարականների սկբում գրվեց անհատական տվյալների պաշտպանության օրենքը, որը…
Ադրբեջանցիները կորոնայով հիվանդների հայաստանցիների տվյալներն են հանրայնացրել
Մեդիա տեխնոլոգիաների մասնագետ Սամվել Մարտիրոսյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշվում է, որ ադրբեջանցիները կորոնավիրուսով հիվանդների/կոնտակտավորների հայաստանցիների տվյալներն են հանրայնացրել։ «Ադրբեջանցիք կորոնայով հիվանդների/կոնտակտավորների հայաստանցիների տվյալներն են հանրայնացրել, մոտ 3500 մարդ Հ․Գ․ Խնդրում եմ, ինձանից ցուցակները մի խնդրեք, դրանք պարունակում են անձնական տվյալներ Հ․Հ․Գ․ Ավել բան դեռ չգիտեմ, հաքերը ասում ա, որ մեյլ ա…
Հերթական խաբեությունը ֆեյսբուքյան տիրույթում (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Արդեն քանի օր է ֆեյսբուքյան էջերում գովազդի տեսքով, տարբեր կայքերի անուններով շրջանառվում Է մեծ գումարներ վաստակելու այս ծուղակը։ Ընդ որում, վստահություն ներշնչելու ակնկալիքով, գովազդի մեջ օգտագործել են Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Մերի Ներսիսյանի եթերային կադրը։ Այս հարցին Անդրադարձել է նաև տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ հորդորելով մարդկանց հեռու մնալ այս խաբեությունից։ Նա նշել է,…
+994 կոդով համարները ընդհանրապես, ամեն ձևով անտեսեք. Սամվել Մարտիրոսյան
Մեդիա տեխնոլոգիաների մասնագետ Սամվել Մարտիրոսյանը գրառում է կատարել Facebook-ում և հայտնել, որ եթե +994 կոդով համարներից զանգ եք ստանում, ապա ամեն կերպ անտեսեք: Նա մասնավորապես գրել է. «Հարգելի հայրենակիցներ, հաշվի առնելով որոշ զարգացումներ, խնդրանք կամ հորդոր. եթե ձեզ վիդեո-զանգ է գալիս անծանոթ համարից կամայական մեսենջերով, WhatsApp, Viber, կամ Ֆեյսբուքում հենց նոր ընկերացածի կողմից, մի պատասխանեք։…
Թվիթերում «բլոկ» անող Վանեցյանին դիմավորեցին «կուռ» ցինիկները
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Թվիթերում է այս տարվա հունվարից: Նա որոշել է հանրության հետ շփվել նաև Թվիթերի իր միկրոբլոգի օգնությամբ, սակայն նրա այս քայլը միանշանակ չընդունվեց թվիթերցիների կողմից: Վանեցյանի հենց առաջին թվիթին օգտատերերը հեգնանքով էին պատասխանում, թեև կային նաև ողջույնի խոսքեր: Շատ կարճ ժամանակ անց Վանեցյանը սկսեց արգելափակել բոլոր այն օգտատերերին, որոնց գրառումներն իր…
Դրսից էլի զանգեր կան, հետ մի՛ զանգեք․ Սամվել Մարտիրոսյան
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Facebook-ի իր էջում գրառում է արել՝ նախազգուշացնելով արտերկրից ստացվող նոր վտանգավոր հեռախոսազանգերի մասին: «Ժող ջան, դրսից էլի զանգեր կան։ Մի մարդու մոտ նույնիսկ Ադրբեջանից, մեծ մասի մոտ` Կոնգո։ Պարզապես հետ մի՛ զանգեք։ Էսքան բան»,- գրել է նա։ https://www.facebook.com/samvel/posts/10157945148583781
Հունվարի 20-ին ադրբեջանական հաքերները սովորաբար փորձում են կիբերտիրույթում վնաս տալ հայերին․ Սամվել Մարտիրոսյան
Հունվարի 20-ը մոտենում է. ադրբեջանական հաքերները փորձելու են հայկական կայքեր կոտրել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Հարգելի հայրենակիցներ, գալիս է հունվարի 20-ը։ Այս օրը ադրբեջանական հաքերները սովորաբար փորձում են կիբերտիրույթում վնաս տալ հայերին։ Կփորձեն կայքեր կոտրել։ Բայց վերջերս հիմնականում սոցցանցային հաշիվներ և էլեկտրոնային փոստեր…
Ուկրաինայում ձերբակալվել է հանցավոր խմբավորման հայազգի ղեկավար Սամվել Դոնեցկին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ուկրաինայի Պոլտավայի մարզում իրավապահ մարմինները ձերբակալել են հանցավոր էթնիկ խմբավորման անդամների և նրանց ղեկավարին՝ ծնունդով Վրաստանից Սամվել Մարտիրոսյանին, որն առավել հայտնի է Սամվել Դոնեցկիյ անունով: Այս մասին գրում է tsn.ua-ն: Հայաստանում կատարած սպանության համար խմբավորման ղեկավարին փնտրում էր Ինտերպոլը: 1990-ական թվականներին Մարտիրոսյանը գլխավորել է Դոնեցկի մարզի հանցավոր խմբավորումներից մեկը, այնուհետև նրա ազդեցությունը տարածվել է նաև…
Տեղեկատվական հոսքերը կարող են հանգեցնել սերունդների պառակտման. Սամվել Մարտիրոսյան
Ներկայիս տեղեկատվական հոսքերը կարող են ժամանակի ընթացքում հանգեցնել սերունդների պառակտման՝ կապված համացանցում կամ լրատվամիջոցներում մատուցվող այս կամ այն իրադարձության տարբեր ընկալման հետ: Այս մասին օգոստոսի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ հավելելով, որ սա ուղեկցվում է համացանցում երիտասարդների աստիճանական արտահոսքով դեպի ոչ քաղաքական հարթակներ: Նրա խոսքով՝ քանի որ իշխանությունների կողմից…
Ինչ վիճակում են հայկական լրատվական կայքերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը այս անգամ ուսումնասիրել է հայկական լրատվական կայքերը։
Որոնք են Հայաստանի ամենաայցելվող կայքերը, ֆեյսբուքյան էջերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը խոսել է հայկական ինտերնետ տիրույթի մասին։ Որոնք են ամենաայցելվող կայքերը, սոցցանցերը, ֆեյսբուքյան էջերը, յութուբերները։ Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Համացանցում տարածվում է կեղծ նամակ Փաշինյանի անունից՝ ՆԱՏՕ-ի ղեկավարությանը
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է սոցիալական կայքերում տարածում գտնող մի նամակ՝ կից հետևյալ գրառումն արել: «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Ցանցով հերթական ֆեյքն ա տարածվում։ Կեղծ նամակ է վարչապետից NATO-ի ղեկավարությանը։ Թե բա՝ ուզում ենք «ՆԱՏՕ»-ի հետ ավելի սերտ կապեր ունենալ։ Բայց հասկանում ենք, որ Արցախն ա խնդիրը, դրա համար մեկ տարվա ընթացքում կհանենք…
Սամվել Մարտիրոսյանը հրապարակել է ադրբեջանցի հաքերների կողմից կոտրված էլ.փոստերը
Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքայն իր էջում հրապարակել է էլեկտրոնային հասցեների ցուցակ, որոնք հուլիսի 1-ին, ժամը 23:00-ի սահմաններում ադրբեջանական հաքերային խմբերից մեկի կողմից իրականացված հարձակման հետևանքով կոտրվել են: Գրառման մեջ նա գրել է. «Լոմած մեյլեր են, գտեք ձեզ , բայց վայելի լավ ա մի գտեք»: https://www.facebook.com/SamvelVMartirosyan/posts/2976819995875812?__xts__[0]=68.ARDaaoVL0QSL1lGv5YLmxvzm5M_xLtjpnnUiBjGn2aMXNQW2NzaXlfr7LTYhqReP027DEJvrGDovJU6KTMLNgOfGtbAlXGTEpmHEymxpSt2NB4SLaOWhz4yIl_6VwSLSbOP2A62fu2PMIFb-yg3StiqyESGU5sGMeUIVM6zjtV4kVTMSm1rALc5iJrnhrZNt88mkrVcjUi3fyf83uZZKilv5_CRnkKku8wYp-c6uPs8tXgcoUhgMxFnUlfrsGu-t8Iwvjo-Wy0ryCuviO9iR14S6PiFsEmNSksV-5jekivtJUMUBq667ehsWuFhFsvGRO7Fh7DBdw_3ViMEt5mb03-5AhJPX7UykMJoELKWQlxteOEg&__tn__=-R










