ՍԱՊԾ
Հայտնաբերվել ու ոչնչացվել է մեծ քանակությամբ ժամկետանց սննդամթերք
Մի քանի օր առաջ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Երևանի Ավան վարչական շրջանում խանութներից մեկից գնել է «Էլնոր» ապրանքանիշի սփրեդ և միայն տանը տեսել, որ այն ժամկետանց է: Տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել Ա/Ձ Վահե Վերդյանին պատկանող իրացման կետում, որի արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ…
Հասարակական խորհրդի նիստում քննարկվել է ՍԱՏՄ կառուցվածքային փոփոխությունների հարցը
Տեղի է ունեցել ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որի օրակարգում են եղել 2020թ. ստուգումների ծրագրին, սպանդանոցային մորթի անցման հետ կապված խնդիրներին, թարմ մսի վաճառքի կետերի սանիտարահիգիենիկ վիճակի կարգավորմանը վերաբերող հարցեր: Խորհրդի անդամները, սակայն, օրակարգում ներկայացված հարցերին չեն անդրադարձել, քանի որ խորհրդի անդամ Բաբկեն Պիպոյանը բարձրաձայնել է ՍԱՏՄ կառուցվածքային…
Ձու արտադրող 9 տնտեսություններում խախտումներ են հայտնաբերվել
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնն ավարտել է մարզի ձվի շուկայում անցկացվող վերահսկողության աշխատանքները: Ըստ այդմ մշտադիտարկում է իրականացվել ձու արտադրող 12 կազմակերպություններում և իրացման ցանցում գործունեություն ծավալող 181 տնտեսվարողների մոտ: Ձվի արտադրությամբ զբաղվող 9 տնտեսություններում (Ա/Ձ Պատվական Թորոսյան, Ա/Ձ Գուրգեն Դերձյան, Ա/Ձ Արամայիս Գրիգորյան, Ա/Ձ Սեդրակ Գասպարյան, Ա/Ձ Սուրեն Գրեյան, Ա/Ձ…
Անասնաբույժը 91-ի փոխարեն 1 կենդանու արյուն է ներկայացրել բրուցելոզի ախտորոշման համար․ ՍԱՏՄ-ը դիմել է Դատախազություն
2019 թվականի հոկտեմբերի 23-ին Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրի անասնաբույժ Էդիկ Թամամյանի կողմից ներկայացված արյան 95 նմուշից առաջնային լաբորատոր փորձաքննության արդյունքում «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի Տավուշի մարզային կառույցի Իջևանի տարածաշրջանի լաբորատորիայում բրուցելյոզ հիվանդության ախտորոշումը դրական արդյունք էր արձանագրել 91 նմուշի համար։ Փորձաքննության ընթացքում դրական ռեակցիաների անընդհատությունը և նման մեծ քանակը (դա նշանակում է՝ Հաղարծինի 8 անասնատերերի բոլոր խոշոր…
Դիտարկումներ Երևանի 3 դպրոցներում․ արձանագրվել են խախտումներ
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել Երևանի Գայի (Հայկ Բժշկյանցի) անվան թիվ 129, Ռուբեն Միրոյանի անվան թիվ 77 և Հովհաննես Պողոսյանի անվան թիվ 82 հիմնական դպրոցներում գործող հանրային սննդի կետերում՝ բուֆետներում։ Դիտարկումների ընթացքում թիվ 129 և 77 հիմնական դպրոցների բուֆետներում (վարձակալում են համապատասխանաբար «Համեղ պատառ» ՍՊԸ-ն և Ա/Ձ…
3 կազմապերպություններում հայտնաբերվել է անհայտ ծագման աղի օգտագործման դեպք
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պետական վերահսկողության միջոցառումեր է անցկացրել սննդի շղթայում գործունեություն իրականացնող 89 տնտեսավարող սուբյեկտների մոտ (իրացման ցանց 14, արտադրությունն 75, որից՝ կաթնամթերք արտադրություն՝ 44, հացի արտադրություն՝ 6, մսամթերքի արտադրություն՝ 6, պահածոների արտադրություն՝ 11, ձկամթերքի արտադրություն՝ 1, գարեջրի արտադրություն՝ 1)` ստուգելու այդ կազմակերպություններում օգտագործվող աղի համապատասխանությունը կերակրի աղին ներկայացվող պահանջներին: Նշենք, որ…
Կենդանի վաճառողներից միայն մեկն է ունեցել համապատասխան վկայական․ ՍԱՏՄ-ի մշտադիտարկումը
Կիրակի օրը՝ հոկտեմբերի 20-ին, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը անասնահամաճարակային մշտադիտարկում է անցկացրել Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում գտնվող երկրի ամենամեծ անասնաշուկայում, որտեղ բերվում և վաճառվում են ընտանի կենդանիներ հանրապետության բոլոր մարզերից և Արցախից: Սա Տեսչական մարմնի կողմից անասնաշուկայում իրավիճակի կարգավորմանը միտված հերթական քայլն է: Երկրում կենդանիների համարակալման բացակայության պատճառով՝ այդ գործընթացը գրեթե անվերահսկելի է,…
«Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում» հայտնաբերված թերացումները վերացվել են
«Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում իրականացվել են վերանորոգման աշխատանքներ և վերացվել Սննդի անվտանգության պետական ծառայության կողմից արձանագրված թերությունները: Հիշեցնենք, որ ՍԱՊԾ իրականացրած պետական վերահսկողության արդյունքում պարզվել էր, որ կենտորնի խոհանոցի առաստաղն ու պատերը գտնվում են ոչ պատշաճ վիճակում: Խոհանոցում չեն եղել լվացարաններ և ախտահանիչներ, սննդի պահպանման համար նախատեսված վայրում չեն եղել ջերմաչափներ, իսկ պատուհանների…
Վթար Վանք-Ստեփանակերտ ճանապարհին․ վարորդներից մեկի վիճակը ծանր է
Օգոստոսի 25-ին ժամը 16:11-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանք-Ստեփանակերտ 11-րդ կմ վրա տեղի է ունեցել ՃՏՊ: Նախնական տվյալներով իրար են բախվել ավտոմեքենաներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ՓՈւՎ ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը և Մարտակերտի ՀՓՄ-ին կից Առաջաձորի ՀՓՋ-ից հրշեջ-փրկարարները մեկնել են կանչի վայր: Տեղ հասնելուց պարզվել է, որ իրար են…
Գեղհովիտում սիբիրախտով վարակված է եղել մեկ կենդանի
Օրեր առաջ Առողջապահության նախարարությունից տեղեկատվություն էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքի մի քանի բնակիչների մոտ ախտորոշվել է սիբիրյան խոց: ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների կողմից հիվանդ կենդանին հայտնաբերվել էր, նմուշառում էր կատարվել և ուղարկվել լաբորատոր փորձաքննության: Պարզվել էր, որ համագյուղացիներով կենդանու մորթ են իրականացրել և միսը բաժանել իրար մեջ: Լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝…
Հայաստանում թուրքական անասնաբուժական դեղեր չեն վաճառվում. ՍԱՊԾ
Մսամթերքի շուկայում հանրապետության մակարդակով լայնածավալ վերահսկողական աշխատանքներ են իրականացվում։ Ինչ վերաբերում է կոնկրետ Խորենացու (ԳՈՒՄ-ի – խմբ.) շուկային, ապա այնտեղ այլևս չկա մի տաղավար, որտեղ սառնարան չլինի, և մսամթերքի վաճառքի սանիտարահիգիենիկ նորմերը չպահպանվեն։ Շուկան պարբերական ստուգումների գոտում է: Այս մասին aysor.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ…
Բնակչությանը հորդորում ենք նաև զերծ մնալ փողոցում՝ արևի ճառագայթների տակ վաճառվող ձմերուկ գնելուց․ ԱՀ ՍԱՊԾ պետ
Հաշվի առնելով շոգ եղանակները և սեզոնի ռիսկայնությունը՝ ԱՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) կոչ է անում բնակչությանը՝ հնարավորինս խուսափել փողոցային առևտրից օգտվելուց, մասնավորապես՝ չգնել արևի տակ վաճառվող կրեմային հրուշակեղեն, ձմերուկ, ձու և ձկնամթերք: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արթուր Ներսիսյանը: Ըստ ոլորտի պատասխանատուի՝…
Ոլորտում կոռուպցիան պետք է արմատախիլ արվի․ ՍԱՊԾ
ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը շարունակում է հավատարիմ մնալ այն սկզբունքին, որ իր ղեկավարած ոլորտում պետք է բացառվի կոռուպցիոն ցանկացած երևույթ և՝ որ դրանք պետք է բացահայտվեն և խստորեն պատժվեն: Կաշառք վերցնելու պահին, ձերբակալվել է ՍԱՊԾ բարձրաստիճան պաշտոնյա: Սննդամթերքի անվտանգության…
Ձերբակալվել է ՍԱՊԾ բարձրաստիճան պաշտոնյա
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տնտեսական և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է պաշտոնատար անձի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու հերթական դեպքը: Ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետը շահադիտական…














