ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը շարունակում է հավատարիմ մնալ այն սկզբունքին, որ իր ղեկավարած ոլորտում պետք է բացառվի կոռուպցիոն ցանկացած երևույթ և՝ որ դրանք պետք է բացահայտվեն և խստորեն պատժվեն:
Կաշառք վերցնելու պահին, ձերբակալվել է ՍԱՊԾ բարձրաստիճան պաշտոնյա:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պատրաստակամ է տրամադրելու անհրաժեշտ տեղեկատվություն և ըստ ամենայնի աջակցելու ոլորտում դրսևորվող յուրաքանչյուր անօրինականության դեմ պաքարի հարցում»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որ կաշառք վերցնելու պահին ձերբակալվել է ՍԱՊԾ բարձրաստիճան պաշտոնյա:

