Սեյրան օհանյան
Սեյրան Օհանյանին մեղադրանք է ներկայացվել. Դատախազություն
Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական վարույթով («Գաղտնի» նշագրմամբ) նախաքննությունն ավարտվել է: ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից այդ մասին գրավոր ծանուցվել են վարույթի մասնավոր մասնակիցները: Վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Ս.Օ.-ին` 4 դրվագ 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին…
Գլխավոր դատախազը Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին 3 միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահին
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին կետի, հունվարի 20-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին է ներկայացրել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին երեք միջնորդագիր: Ըստ նույն կետի պահանջի՝ միջնորդագրին կցվել է նաև պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում…
Սեյրան Օհանյանը հրավիրվել է դատախազություն
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում Պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հրավիրվել է դատախազություն։ Այս մասին հայտնել է դատախազությունը: Դատախազությունից նշեցին, որ համապատասխան ծանուցում էր հրապարակվել «Ազդարար» համակարգում՝ հրավիրելու պարոն Օհանյանին և նրան փոխկապված անձանց Գլխավոր դատախազություն՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում իրենց վերաբերող վարույթի նյութերին…
Սեյրան Օհանյանի ու նրա կնոջ գույքերի վրա կալանք է դրվել
Կալանքի տակ են դրվել ՀՀ ԱԺ ներկայիս պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, նրա կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի, ինչպես նաև՝ Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի և նրա ընտանիքի անդամներին պատկանող գույքերի վրա։ Այս մասին հայտնում է Sputnik-ին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Նշվում է, որ ուսումնասիրվել է նրանց գույքի օրինակությունը, նրանք…
Ղազինյանը նորից չընտրվեց ԱԺ հանձնաժողովի նախագահի տեղակալ
Այսօր Արթուր Ղազինյանն արդեն 12-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Ղազինյանի թեկնածությունը ներկայացրել էր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Նիստին կրկին ներկա չէին ընդդիմության ներկայացուցիչները։ Հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանն ասաց, որ շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որով նմանօրինակ խնդիրները կարգավորվելու են։
Օհանյանը ցանկացել է Ապրիլյանի քննիչ հանձնաժողովի նյութերը, բայց նրան մերժել են
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ դիմել է Ապրիլյանի քննիչ հանձնաժողովին՝ նյութերը ստանալու համար, սակայն նրան մերժել են։ Նրա խոսքով, այդ նյութերն այս պահին գտնվում են ԱԺ-ում ու պատգամավորները պետք է գաղտնի ինֆորմացիային տիրապետելու որոշակի թույլտվություն ունենան։ Միևնույն ժամանակ, Օհանյանը նշել է, որ ինքը տիրապետում…
Հայաստան խմբակցության անդամները հանդիպել են ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ
Սեպտեմբերի 28-ին Ազգային ժողովի կայքից տեղեկանում ենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, անդամներ Աննա Գրիգորյանը, Արթուր Ղազինյանը, Արամ Վարդեւանյանը եւ Արթուր Խաչատրյանը հանդիպել են ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալագերի հետ: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Սեյրան Օհանյանը կարեւորել է հայ-բրիտանական հարաբերությունների զարգացումը, երկու պետությունների միջեւ առկա…
Սահմանադրական տապալման գործով նիստ՝ Վերաքննիչում (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է սամանադական կարգի տապալման գործով՝ Դատախազների և փաստաբանների բողոքների քննությունը։ Տվյալ գործով անցնում է նաև «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանն ու անդամներ Սեյրան Օհանյանը և Արմեն Գևորգյանը։
Փաստորեն, Սեյրան Օհանյանը հաստատեց Հայկ Սարգսյանի միտքը․ Կոնջորյանը՝ ԱԺ-ի միջադեպի մասին
Այսօր ԱԺ-ում տեղի ունեցած հայտնի միջադեպին, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ուղղությամբ շիշ նետվեց այն բանից, երբ նա հայտարարեց, որ փողով ու զանգով բանակից ազատող պաշտպանության նախարարները հայրենիքի դավաճաններ են, անդրադարձել է նաև ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ գրառում կատարելով Facebook-ի իր էջում։ Նա գրել է, որ Սարգսյանի այդ խոսքին ի պատասխան,…
Հայկ Սարգսյանի վրա շիշ նետողը Սեյրան Օհանյանն է եղել․ ՔՊ պատգամավոր
Ինչպես արդեն հայտնել էինք քիչ առաջ, իրավիճակը ԱԺ-ում սրվեց այսօր, երբ ՔՊ-ի պատգամավոր Հայկ Սարգսյանն ասաց, որ այն պաշտպանության նախարարները, ովքեր զանգով կամ փողով մարդկանց ազատել են բանակից, հայրենիքի դավաճաններ են։ Այդ մտքի արտահայտումից հետո ընդդիմադիրների հատվածից շիշ նետեցին Սարգսյանի ուղղությամբ։ Նիստերի դահլիճից դուս եկած մեկ այլ իշխանական պատգամավոր՝ Հրաչյա Հակոբյանը, ասաց, որ Սարգսյանի այդ…
Սեյրան Օհանյանը պահանջում է, որ գլխավոր դատախազը գա ԱԺ և բացատրություն տա
«Հայաստան» դաշինքից Սեյրան Օհանյանն այսօր ԱԺ նիստում հայտարարեց, որ պահանջում են, որպեսզի գլխավոր դատախազը ներկայանա Ազգային ժողով ու բացատրություն տա։ Օհանյանը, որպես դրա հիմնավորում, կրկին բերեց այն փաստարկը, թե, իբր, իրենց դաշինքից պատգամավոր ընտրված որոշ գործընկերներ, այդ թվում՝ Արմեն Չարչյանը, ապօրինաբար են կալանավորված ու նրանք ենթարկվում են քաղական բռնաճնշումների՝ ընդդիմադիր խոսքը և գործունեությունը սահմանափակելու նպատակով։…
ԱԺ-ում փակ քննարկում կկազմակերպի սահմանային իրավիճակի վերաբերյալ
Ազգային ժողովում հայկ կոնջորյանը հայտնել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ պայմանավորվել է խորհրդարանում քննարկում կազմակերպել սահմանային իրավիճակի վերաբերյալ: «Պարոն Օհանյանի հետ զրույց ենք ունեցել, պայմանավորվել ենք, որ առավել նպատակահարմար է քննարկումը կազմակերպել օգոստոսի 18-ին: Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք: Վաղը առավոտյան հանդիպման մանրամասները ժամի, հրավիրված անձանց…
Ընդդիմությունն ուզում է, որ իրենց տրվի ստեղծվելիք 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովը
Ազգային ժողովում Արցախյան 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին մտքեր է արտահայտել «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Նա ասաց, որ քննիչ հանձնաժողովի աշխատանքն արդյունավետ կհամարի, եթե այն տրվի ընդդիմությանը։ Օհանյանի խոսքով՝ քննիչ հանձնաժողով ստեղծելու գաղափարն ընդդիմություննը միշտ էլ արտահայտել է ու առաջինը հենց ընդդիմություն է հայտնել։ Հիշեցնենք, որ ավելի վաղ իշխող խմբակցությունից Ալեն Սիմոնյանը հայտնել…
Վերաքննիչ դատարանն ավարտել է Քոչարյանի գործով պաշտպանների և դատախազության միջնորդության քննարկումը
Վերաքննիչ քրեական դատարանը` նախագահությամբ դատավոր Նարինե Հովակիմյանի, այսօր շարունակել է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի կարճման վերաբերյալ պաշտպանների և դատախազների բողոքների գործով դատական նիստը։ Այսօր դատարանը լսել է պաշտպանող կողմի դիրքորոշումը դատախազ Գևորգ Բաղդասարյանի՝ գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու միջնորդության վերաբերյալ։ Պաշտպանները պնդել են, որ գործը կասեցնելու և ՍԴ դիմելու հիմքեր չկան, և խնդրել,…













