Սեյրան Օհանյանը հրավիրվել է դատախազություն

Հրապարակող՝

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Սեյրան Օհանյանը կմեկնի Գերմանիա

Ամենադիտվածներ

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում Պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հրավիրվել է դատախազություն։ Այս մասին հայտնել է դատախազությունը:

Դատախազությունից նշեցին, որ համապատասխան ծանուցում էր հրապարակվել «Ազդարար» համակարգում՝ հրավիրելու պարոն Օհանյանին և նրան փոխկապված անձանց Գլխավոր դատախազություն՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում իրենց վերաբերող վարույթի նյութերին ծանոթանալու, դիրքորոշում հայտնելու նպատակով: Օհանյանը հնարավորություն է ունեցել գալու և ստանալու համապատասխան նյութերը, հավելեցին դատախազությունից:

Ամենաթարմ