Սերգեյ Կարյակին
FIDE-ն Կարյակինին որակազրկեց կես տարով․ նա հրապարակային աջակցել է ՌԴ-ի Ուկրաինա ներխուժմանը
Ռուսաստանցի առաջատար գրոսմայստերներից Սերգեյ Կարյակինը Շախմատի միջազգային ֆեդերացիայի (FIDE) որոշմամբ որակազրկվեց կես տարով։ Այս մասին տարածվել է պաշտոնական հաղորդագրություն։ Նշվում է, որ Կարյակինը որակազրկվել է՝ FIDE-ի էթիկայի կանոնագրքի 2.2.10 հոդվածը խախտելու մեջ մեղավոր ճանաչվելու հետևանքով։ Բանն այն է, որ ռուս շախմատիստը հրապարակային կերպով աջակցություն էր հայտնել ռուսական զորքերի Ուկրաինա ներխուժմանը։ Արդյունքում՝ մենք Կարյակինի չենք տեսնի…
Ազգերի լիգայի առցանց խաղարկությունում Լևոն Արոնյանը ոչ ոքի խաղաց
Այսօր կայացել են շախմատի Ազգերի լիգայի առցանց խաղարկությունում 5-րդ և 6-րդ տուրի պարտիաները: Հայկական շախմատի առաջատար, գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որը հանդես է գալիս Եվրոպայի թիմում, երեք անընդմեջ հաղթանակներից հետո 6-րդ տուրում սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել ռուս Վլադիսլավ Արտեմևի հետ, իսկ Եվրոպայի թիմը 2.5-1.5 հաշվով առավելության է հասել Ռուսաստանի հավաքականի նկատմամբ: Ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը՝ առավելության…
Grand Chess Tour. Արոնյանը սևերով մրցեց Կարյակինի հետ
ԱՄՆ-ում շարունակվում է Grand Chess Tour Sinquefield Cup 2019 մրցաշարը, որին մասնակցում է նաև Լևոն Արոնյանը։ Երեկ կայացան 6-րդ տուրի պարտիաները։ Արոնյանի մրցակիցը ռուս Սերգեյ Կարյակինն էր։ Հայ գրոսմայստերը խաղում էր սև խաղաքարերով։ Կողմերը չկարողացան հաղթողին որոշել ու 38-րդ քայլում ոչ-ոքի համաձայնվեցին։ Տուրի մնացած պարտիաները նույնպես ավարտվեցին խաղաղ դաշինքով։ Այսպիսով՝ Արոնյանը վաստակած 2,5 միավորով հետնապահների…
Grand Chess Tour․ Արոնյանը կարևոր հաղթանակ տարավ Կարյակինի նկատմամբ
Խորվաթիայում շարունակվում է Grand Chess Tour Croatia 2019 մրցաշարը, որին մասնակցում է նաև հայազգի գրոսմայստեր Լևոն Արոնյանը։ Երեկ՝ հունիսի 1-ին կայացան 6-րդ տուրի պարտիաները, որի շրջանակներում Արոնյանը մրցեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ։ Պարտիան ավարտվեց 55-րդ քայլում՝ հայկական շախմատի առաջատարի հաղթանակով։ Հիշեցնենք, որ նախորդ 5 պարտիաներում Արոնյանը ոչ-ոքի էր խաղացել ու սա հայ գրոսմայստերի առաջին հաղթանակն…