Սերժ Գնաբրի
Սերժ Գնաբրին պատրաստ է խաղալ «Արսենալի» դեմ. վնասվածքի նորությունները եւ նրա դերը «Բավարիայի»՝ Չեմպիոնների լիգայի մեծ խաղում
Նախկին «Արսենալի» ֆուտբոլիստ Սերժ Գնաբրին պատրաստվում է վերադառնալ վնասվածքից եւ կարող է ընդգրկվել «Բավարիայի» կազմում «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի վճռորոշ հանդիպման ժամանակ, ինչը այս դիմակայությանը հաղորդում է նոր, անձնական երանգ։
Բավարիայի ֆուտբոլիստը հայտնվել է Ռեալի դիտակետում
Մադրիդի «Ռեալը» նպատակ ունի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» գերմանացի վինգեր Սերժ Գնաբրիին։ Այս մասին հայտնել է Fichajes-ը: Ակումբը կփորձի ամեն գնով ձեռք բերել 26-ամյա ֆուտբոլիստին, որը դեռ չի կարողացել համաձայնության գալ «Բավարիայի» հետ նոր համաձայնագրի շուրջ։ Tansfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո:
Ռեալը տեղափոխության շուրջ խոսել է Բավարիայի կիսապաշտպանի հետ
Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ Սերժ Գնաբրին հայտնվել է Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին գրում է Bild-ը։ Նշվում է, որ ակումբն արդեն կապ է հաստատել մյունխենցիների կիսապաշտպանի հետ ու բանակցել տեղափոխության շուրջ։ Ըստ աղբյուրի՝ Գնաբրիի ծառայությունները «Ռեալին» խորհուրդ է տվել թիմի պաշտպան Դավիթ Ալաբան։ Նշենք, որ 26-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է մյուս տարի։ Transfermarkt-ի…
Գնաբրին վնասվածք է ստացել․ նա բաց կթողնի առաջիկա խաղերը
«Բավարիայի» պաշտոնական կայքը հայտնում է, որ հարձակվող Սերժ Գնաբրին առաջիկա խաղերին չի կարողանալու օգնել թիմին: Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ խաղում Գնաբրին ձախ ազդրի մկանային պատռվածք է ստացել:
Բավարիան միավորներ կորցրեց Աուգսբուրգի դեմ խաղում(ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Բունդեսլիգայի 8-րդ տուրում երկրի գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվել էր «Աուգսբուրգին»։ Նիկո Կովաչի սաները երկրորդ հանդիպումն անընդմեջ միավորներ կորցրին։ Հանդիպման հենց մեկնարկում՝ 1-ին րոպեին, տանտերերը բացեցին խաղի հաշիվը։ Գոլի հեղինակ դարձավ Մարկո Ռիխտերը։ 14-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ Երկրորդ կեսի մեկնարկում հյուրերին առաջ մղեց Սերժ Գնաբրին։ Խաղի վերջում «Աուգսբուրգը» կարողացավ ոչ-ոքի կորզել։ 90+2…
Գնաբրին գերազանցեց Քլոզեին ու սահմանեց ռեկորդ
Երեկ կայացավ Գերմանիա-Արգենտինա ընկերական հանդիպումը, որում գրանցվեց 2-2 հաշիվը։ Խաղի առաջին գոլը 15-րդ րոպեին հեղինակեց գերմանացիների վինգեր Սերժ Գնաբրին, ով կարողացավ այդ գոլով գերազանցել Գերմանիայի լեգենդ Միրոսլավ Քլոզեին։ Բանն այն է, որ Քլոզեն կարողացել էր ազգային հավաքականի կազմում 13 խաղում հատել 10 գոլի շեմը ու այդ ցուցանիշով նա առաջատար էր, սակայն Գնաբրիին հաջողվեց 10 գոլի…
Հյուսիսային Լոնդոնը կարմիր է․ Գնաբրիի գրառումը ջախջախիչ հաղթանակից հետո
Երեկ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի շրջանակներում «Տոտենհեմն» ընդունեց «Բավարիային» ու ենթարկվեց կատարյալ Ֆիասկոյի։ Գերմանական ակումբին հաջողվեց 2-7 հաշվով ջախջախել մրցակցին։ «Բավարիայի» կիսապաշտպան Սերժ Գնաբրին, ով դարձավ պոկերի հեղինակ, խաղից հետո գրառում է կատարել իր Twitter-յան էջում։ «Հյուսիսային Լոնդոնը կարմիր է», – գրել է Գնաբրին, ակնարկելով «Տոտենհեմի» երեկվա խայտառակ պարտությունը։ North London is RED!!!…
Գերմանիայի հավաքականը հաղթանակ տարավ Հոլանդիայի ընտրանու նկատմամբ
Եվրո-2020-ի ընտրական փուլի շրջանակներում Գերմանիայի հավաքականը հանդիպել էր Հոլանդիայի ընտրանուն: Խաղը կայացավ Ամստերդամում և ավարտվեց Գերմանիայի հաղթանակով՝ 3:2 հաշվով: 15-րդ րոպեին Նիկո Շուլցի փոխանցումից հետո աչքի ընկավ Լերոյ Սանեն, իսկ 34-րդ րոպեին Սերժ Գնաբրին կրկնապատկեց Գերմանիայի առավելությունը: Երկրորդ խաղակեսում գլխի հարվածով Դե Լիգտը կրճատեց հաշվի տարբերությունը: 63-րդ րոպեին Մեմֆիս Դեպայը խփեց երկրորդ պատասխան գնդակը: Վերջին րոպեին…
Բավարիան երկարաձգել է Գնաբրիի հետ պայմանագիրը
«Բավարիայի» ղեկավարությունը երկարաձգել է կիսապաշտպան Սերժ Գնաբրիի հետ պայմանագիրը: Մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ նո համաձայնագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը: 23-ամյա ֆուտբոլիստը նախորդ երկու մրցաշրջանները վարձավճարով հանդես է եկել «Վերդերում» և «Հոֆենհայմում»: Այս մրցաշրջանում Գնաբրին նշել է նորամուտը «Բավարիայում» և Բունդեսլիգայի շրջանակում անցկացրած 21 խաղում դարձել է 6 գոլի և 4 գոլային…










