Ռեալը հնարավոր է ձեռք բերի Սերժ Գնաբրիին

Ամենադիտվածներ

Վաղ թե ուշ Սուարեսը տեղափոխվելու է ՄԼՍ․Նիկո Լոդեյրո

Մադրիդի «Ռեալը» դիտարկում է «Բավարիայի» կիսապաշտպան Սերժ Գնաբրիին ձեռք բերելու տարբերակը։ Տրանսֆերի գումարը կարող է կազմել 50 մլն եվրո։

Ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է հաջորդ տարի, իսկ համաձայնագրի երկարաձգման հարցում կողմերը դեռ դրական արդյունքի չեն հասել։

Իսպանական ակումբը սկսել է Գնաբրիին ձեռք բերելու տարբերակները քննարկել այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Մարկո Ասենսիոն այս ամառ կարող է հեռանալ Մադրիդի «Ռեալից», հայտնում է Defensa Central-ը:

Նախորդ մրցաշրջանում Գնաբրին Բունդեսլիգայում անցկացրել է 34 խաղ՝ դառնալով 14 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ