Սերխիո Ագուերո
Սալահը նոր ռեկորդ է սահմանում՝ դառնալով Պրեմիեր լիգայի լավագույն արտասահմանցի ռմբարկուն
Մոհամեդ Սալահը գերազանցեց Սերխիո Ագուերոյին և դարձավ Պրեմիեր լիգայի պատմության լավագույն արտասահմանցի ռմբարկուն: Իմացե՛ք ավելին ռեկորդի, Լիվերպուլի հաղթանակի և Սլոտի մարզչական հեղափոխության մասին։
Որքա՞ն է գնահատում Ագուերոն Մեսսիի Բարսելոնա վերադառնալու հավանականությունը
Սերխիո Ագուերոն Լիոնել Մեսսիի «Բարսելոնա» վերադառնալու հավանականությունը գնահատում է 50 տոկոս: «Իմ զգացողությունն այն է, որ Մեսսիի «Բարսա» վերադառնալու շանսերը 50% են: Կարծում եմ, որ Լեոն պետք է կարիերան ավարտի «Բարսայում», քանի որ «Բարսելոնան» նրա տունն է: Նախագահ Լապորտան պետք է ամեն ինչ անի Լեոյին վերադարձնելու համար: Եթե Լապորտան ճիշտ քայլ կատարի, կարծում եմ, որ…
Հարի Քեյնը՝ ԱՊԼ-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ
Անգլիայի Պրեմիեր Լիգայի մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Անգլիայի ազգային հավաքականի ու «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը։ Այս մասին տեղեկանում ենք ԱՊԼ-ի մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ Քեյնը թվով 7-րդ անգամ է ԱՊԼ-ում դառնում ամսվա լավագույն ֆուտբոլիստ ու այս առումով հավասարվում է «Ման Սիթիի» նախկին հարձակվող Սերխիո Ագուերոյին։ Նշենք, որ Քեյնը մարտի ընթացքում «Տոտենհեմի» կազմում…
Ագուերոն ուզում է վերսկսել կարիերան
Արգենտինայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Սերխիո Ագուերոն կարիերան վերսկսելու ցանկություն է հայտնել։ Ագուերոյի խոսքերը փոխանցում է Sport.es-ը։ Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը կարիերան ավարտել էր անցած տարվա դեկտեմբերին, քանի որ բժիշկները նրան արգելել էին մարզվել՝ սրտի առիթմիայի պատճառով։ Ագուերոն նշել է, որ բժիշկները նրան ասել էին 5-6 ամիս չմարզվելու մասին, բայց ինքն արդեն մեծ ցանկություն ունի վերադառնալու։…
Ագուերոն նշել է Լա Լիգայի իր լավագույն գոլը
Սրտի հետ կապված խնդիրների պատճառով կարիերան վաղաժամ ավարտած արգենտինացի աստղ Սերխիո Ագուերոն նշել է, թե որն է Լա Լիգայում խփած իր լավագույն գոլը։ Ֆուտբոլիստի խոսքերը փոխանցում է Լա Լիգայի մամուլի ծառայությունը։ Նա նշել է, որ իր համար ամենաառանձնահատուկ «Ռեալի» դարպասը խփած գոլն է եղել։ Նրա խոսքով՝ այդ ժամանակ դեռ ինքը չգիտեր, որ շուտով ավարտելու է…
Սերխիո Ագուերոն պաշտոնապես հայտարարել է կարիերան ավարտելու մասին
Արգենտինայի ազգային հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Սերխիո Ագուերոն պաշտոնապես հայտարարել է կարիերան ավարտելու մասին: Այսօր, կատալոնական ակուբի կողմից կազմակերպված ասուլիսի ընթացքում Ագուերոն հայտարարել է, որ այլևս պրոֆեսիոնալ ֆուտբոլ չի խաղալու: «Որոշում եմ կայացրել այլևս ֆուտբոլ չխաղալ: Այլևս պրոֆեսիոնալ ֆուտբոլով չեմ զբաղվի»,- հայտնել է Ագուերոն:
Ագուերոն օրերս պաշտոնապես կհայտարարի կարիերան ավարտելու մասին
«Բարսելոնայի» արգենտինացի ֆուտբոլիստ Սերխիո Ագուերոն 2 օրից կհայտարարի կարիերան ավարտելու մասին։ Այս մասին հաղորդում է Marca-ն։ Հիշեցնենք, որ վերջերս Ագուերոն փոխարինվեց «Ալավեսի» հետ խաղում, հետո պարզվեց, որ խնդիրներ կան սրտի հետ կապված։ Ըստ աղբյուրի՝ Ագուերոն կարիերան ավարտելու վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա դեկտեմբերի 15-ին։
Գվարդիոնալ ցանկանում է Ման Սիթիում տեսնել Բենզեմային
Անգլիական «Մանչեսթեր Սիթին» մտադիր է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» աստղային հարձակվող Կարիմ Բենզեմային։ Այս մասին գրում է El Nacional-ը։ Նշվում է, որ անգլիական գրանդը Բենզեմային գնելու փորձ կանի առաջիկա ամառային տրանսֆերի ընթացքում։ Այդ քայլով «Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան փորձելու է լրացնել Սերխիո Ագուերոյի բացակայությունը։
Ագուերոն սրտի ու շնչառական խնդիր ունեցավ Ալավեսի հետ խաղում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Իսպանիայի Լա Լիգայի 12-րդ տուրում «Բարսելոնան» տանը ընդունեց «Ալավեսին»։ Կատալոնական ակումբը կրկին չկարողացավ հաղթել․ հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1: Խաղի ընթացքում սրտի ու շնչառության հետ խնդիր ունեցավ «Բարսայի» նորեկ Սերխիո Ագուերոն։ Նա ընկավ խոտածածկին, որից հետո հետո նրան մոտեցան բժիշկները ու վերջիններից օգնությամբ Ագուերոն հեռացավ խոտածածկից։ Ֆուտբոլիստը փոխարինվեց հենց առաջին խաղակեսում։ Մանրամասներ դեռևս հայտնի չեն։ Տեսանյութում…
ՊՍԺ-ն մտադիր է ֆուտբոլիստների փոխանակում առաջարկել Բարսային
Ֆրանսիական ՊՍԺ-ն մտադիր է ֆուտբոլիստների փոխանակություն առաջարկել կատալոնական «Բարսելոնային»։ Այս մասին հայտնում է Elcaso-ն։ Նշվում է, որ փարիզյան ակումբը ցանկանում է ձեռք բերել վերջերս «Բարսա» տեղափոխված Սերխիո Ագուերոյին, ով լավ հարաբերությունների մեջ է Լիոնել Մեսսիի հետ։ ՊՍԺ-ն Ագուերոյի փոխարեն պատրաստ է առաջարկել Մաուրո Իկարդիին։ Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբը համաձայն չէ նման առաջարկի հետ։ Նշենք, որ…
Ի՞նչ է ճակատագիր կունենա Բարսայի 10 համարի մարզաշապիկը
Կատալոնական «Բարսելոնայից» Լիոնել Մեսսիի հեռանալուց հետո ակումբի 10-րդ համարը «թափուր» է մնացել։ Սակայն, «Բարսայի» ղեկավարությունը մտադրություն չունի այն որևէ մեկին տալու այս մրցաշրջանի ընթացքում, իսկ մյուս մրցաշարջանում այն, գուցե, տրվի ակումբի սաներից ինչ-որ մեկին։ Այս մասին հայտնում է Diario-ն։ Նշվում է, որ ավելի վաղ 10 համարն առաջարկվել է թիմի նորեկ Սերխիո Ագուերոյին, բայց վերջինս չի…
Ագուերոն մոտ է իմ սրտի թիմի հետ պայմանագիր կնքելուն․ Գվարդիոլա
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է թիմի խաղացող Սերխիո Ագուերոյի ապագայի մասին։ Այս մասին հայտնում է Goal.com-ը։ Նա նշել է, որ գուցե գաղտնիք է բացում, բայց Ագուերոն մոտ է «Բարսելոնայի» հետ պայմանագիր կնքելուն։ Գվարդիոլայի խոսքով՝ Ագուերոն խաղալու է Լիոնել Մեսսի կողքին, ով բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է։ Իսպանացի մասնագետն իր խոսքի ընթացքում «Բարսային»…
Մեսսին կարող է հեռանալ Բարսայից
Կատալոնական «Բարսելոնան» կարող է հրաժեշտ տալ Լիոնել Մեսսին։ Այս մասին հայտնում է The Sun-ը։ Ըստ աղբյուրի՝ այսպիսի մտադրության հիմնավորումը՝ Դորտմունդի «Բորուսիայի» աստղ Էրլինգ Հալանդի առաջնային թիրախ լինելն է։ Հալանդին գնելուց ու Մեսսին հրաժեշտ տալուց հետո, Հալանդը կկարողանա դառնալ թիմի առանցքային խաղացողը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսայի» հետ պայմանագրի կետերը համաձայնեցրել էր Սերխիո Ագուերոն։
Ագուերոն ամռանը կդառնա Բարսայի ֆուտբոլիստ
«Մանչեսթեր Սիթիի» պատմության լավագույն ռմբարկուն՝ Սերխիո Ագուերոն, մեկ ոտքով կատալոնական «Բարսելոնայում» է։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։ Նշվում է, որ հունիսի մեկին արգենտինացի հարձակվողը կդառնա «Բարսայի» ֆուտբոլիստ ու պայմանագիր կկնքի ակումբի հետ 2 տարով։ Ըստ աղբյուրի՝ 32-ամյա Ագուերոյի գործող պայմանագիրը «Սիթիի» հետ լրանում է այս մրցաշրջանի ավարտին, այսինքն՝ ֆուտբոլիստը Իսպանիա կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով։
Ինտերն ու Յուվեն պայքարում են Ագուերոյի համար
Արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն «Մանչեսթեր Սիթիում» 10 տարի անցկացնելուց հետո կարող է լքել ակումբը։ Այս մասին հայտնում է Football Italia-ն։ Նշվում է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են իտալական միանգամից 2 գրանդներ՝ «Ինտերն» ու «Յուվենտուսը»։ Ըստ աղբյուրի՝ Ագուերոն նույնպես ցանկություն է հայտնել հեռանալ անգլիական ակումբի այս մրցաշրջանի ավարտից հետո, երբ ավարտվի նրա ու ակումբի միջև կնքված…