Սիսիան
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարության՝ ամռանը Սյունիքի մարզում անցկացրած շրջայցերի արդյունքում, Սիսիան քաղաքում արձանագրվել էին մսի անկանոն ու ոչ պատշաճ իրացման դեպքեր. թարմ միսը վաճառում էին հենց փողոցում: Քաղաքի տեղական ինքնակառավարման մարմինների հետ քննարկումներ էին անցկացվել իրավիճակը շտկելու ուղիների ու հնարավորությունների վերաբերյալ: Քննարկումներում ընդգրկվել էր նաև հասարակական սեկտորը: Այսօր արդեն, համայնքապետարանի ջանքերով, Սիսիանում…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում ուղիղ հեռարձակմամբ ներկայացրել է այցը Սիսիան: «Այցելել եմ Սիսիան համայնք»,- գրել է վարչապետը ուղիղ եթերին կից: Վարչապետի այցը Հայաստանում անցկացվող աննախադեպ զորավարժությունների շրջանակում է:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը օգոստոսի մեկից սկսել է մարզային այցելությունները: Հայաստանի բոլոր մարզերում հանրային քննարկումների ձևաչափով ներկայացվելու են «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Առաջին այցելությունը Սյունիքի մարզ էր` Մեղրի, Կապան, Գորիս, Սիսիան քաղաքներում: Նախարարի տեղակալը հանդիպել է տեղի զբաղվածության, սոցիալական աջակցության, սոցիալական…
Հուլիսի 19-ին, ժամը 06.45-ին, ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ պայթյունի ձայն է լսել և տեսել, որ Սիսիան քաղաքի Կամոյի փողոցի 28 տան գոմի մոտ հարևանը մահացել է: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 06.30-ի սահմաններում, գոմից դեպի փողոց տանող մետաղյա դուռը բացելու պահին պայթել է դռան բռնակներին մետաղալարով ամրացված նռնակի պայթուցիչը,…
Սիսիանում խոշոր պայթյուն է տեղի ունեցել: ՀՀ Քննչական կոմիտեն մանրամասներ է հաղորդել դեպքի հետ կապված: «2019 թվականի հուլիսի 18-ին անհայտ անձը ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ռազմամթերք հանդիսացող պայթուցիկ սարքը ձգալարի միջոցով բերելով մարտական դիրքի՝ տեղադրել է Սիսիան քաղաքի Կամոյի փողոցի տներից մեկի անասնագոմի հարակից միջանցքի մետաղական դռան բռնակի…
«Լուսավոր Հայաստանից» ԱԺ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Սիսիանում տեղի ունեցած արտակարգ պատահարի մասին: «Սիսիանում պայթյուն է եղել։ Կա մեկ զոհ։ Քիչ առաջ եղա դեպքի վայրում։ Իրավապահներն աշխատում են»,- գրել է նա։ https://www.facebook.com/srbuhy.grigoryan/posts/2336153069798701
Աշխատանքներն իրականացվում են «Ոսմար» ՍՊԸ ընկերության կողմից` Մ2 Երևան- Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 219+800 կմ 228 հատվածում (Տաթևի խաչմերուկից դեպի Սիսիան ճանապարհահատված): «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Գոռ Ավետիսյանի հանձնարարականով՝ նշված ճանապարհահատվածում իրականացվող աշխատանքներին հետևում է «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի պատասխանատու ներկայացուցիչը: Վերոնշյալ ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կատարվում են փոսերի նորոգման, հարթեցման և նոր…
Հունիսի 24-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Սիսիանի բաժնում մի քաղաքացուհուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 09.30-ի սահմաններում, Ադոնցի թիվ 4 հասցեում գտնվող բանկի մասնաճյուղի հաճախորդների սպասարկման սեղանից գողացել են իր «Սամսունգ Գալաքսի Ա-6» տեսակի բջջային հեռախոսը՝ պատճառելով 110.000 դրամի վնաս: Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կնոջ բջջային հեռախոսը…
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա, Սյունիքի մարզային վարչության և Սիսիանի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ միջոցառումների արդյունքում, խոշոր չափերի յուրացման կամ վատնման առերևույթ հանցագործության դեպք է արձանագրվել: Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ «Սիսիան» բժշկական կենտրոնի նախկին…
Մայիսի 28-29-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում արգելափակված ավտոմեքենայի վերաբերյալ 1 ահազանգ է ստացվել: Մասնավորապես՝ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում: Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում ավարտվել է պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Սիսիանի տարածքային գործակալության աշխատակցին: Ինչպես հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախնական քննության տվյալներով՝…
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ 2 զոհված զինծառայողների ընտանիքներին, տեղեկացնում են հիմնադրամից։ Այսօր պայմանագրային զինծառայող, սերժանտ Հայկ Սամվելի Քարամյանի և պայմանագրային զինծառայող, շարքային Հովհաննես Գրիշայի Մելքոնյանի ընտանիքներին կփոխանցվի միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 250 000 ՀՀ դրամ: Համաձայն «Կոնվերսբանկ»…
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ՝ փետրվարի 3-ի ժամը 10:00-ի դրությամբ, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Եղվարդի ավտոճանապարհներին, Տիգրանաշենի ոլորաններում և Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է: Ճամբարակի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում, իսկ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են…
ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Էսկոզին» կոչվող արտադրանքի կեղծ տեղեկատվության վերաբերյալ Հիմք ընդունելով էլեկտրոնային լրատվամիջոցներով (http://kupiescozine.ru/index.php?id=9,http://www.sisian.info/,https://www.doctors.am/eskozin-escozine-urutsqayin-hivandut…) «Էսկոզին» կոչվող արտադրանքի մասին տարածվող տեղեկատվությունը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցվել է վարչական իրավախախտման գործի քննություն՝ «Միքաելյան բարեգործական» հասարակական կազմակերպության կողմից այն, որպես դեղ, գովազդելու համար: Ըստ նշված հոդվածների, նշված…
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Սիսիանի, Ապարանի, Կոտայքի, Բաղրամյանի, Թալինի, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Գավառի, Դիլիջանի, Վայքի, Գորիսի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ…