ՀՀ ԱԱ տեսչական մարմնի հայտարարությունը «Էսկոզին»-ի հետ կապված

Հրապարակող՝

Azat TV

Ամենադիտվածներ

ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Էսկոզին» կոչվող արտադրանքի կեղծ տեղեկատվության վերաբերյալ

Հիմք ընդունելով էլեկտրոնային լրատվամիջոցներով (http://kupiescozine.ru/index.php?id=9,http://www.sisian.info/,https://www.doctors.am/eskozin-escozine-urutsqayin-hivandut…) «Էսկոզին» կոչվող արտադրանքի մասին տարածվող տեղեկատվությունը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցվել է վարչական իրավախախտման գործի քննություն՝ «Միքաելյան բարեգործական» հասարակական կազմակերպության կողմից այն, որպես դեղ, գովազդելու համար:
Ըստ նշված հոդվածների, նշված արտադրանքը «բնական» անվան տակ հանրությանը ներկայացվել է որպես հոմեոպաթիկ «հակաքաղցկեղային» միջոց և բաժանվել է Սիսիանի սոցիալապես առավել խոցելի խմբերին։
Հաշվի առնելով, որ վերոնշյալ արտադրանքը հանդիսանում է կենսաակտիվ սննդային հավելում, իսկ դրա կիրառումը, որպես հիվանդության, հատկապես՝ քաղցկեղի, բուժման միջոց, վտանգ է ներկայացնում բնակչության առողջությանը, առաջարկվել է նաև ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնիննշված արտադրանքի շրջանառության նկատմամբ իրականացնել վերահսկողություն և դրա շրջանառության հետ կապված ռիսկի տեսակի, ծավալի և աստիճանի վերլուծություն, ինչպես նաև այդ մասին իրազեկել ազգաբնակչությանը։
Բացի այդ, արձագանքելով հրապարակմանը՝ առողջապահության նախարարի հանձնարարությամբ (http//www.moh.am/#1/1831), հունվարի 23-ին «Էսկոզին» արտադրանքը, նշված հասարակական կազմակերպությունից հետ է հավաքվել` կիրառման վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու համար,որը այժմ պահեստավորված է առողջապահության նախարարության մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնում:
Տեսչական մարմինը տեղեկացնում է, որ անհրաժեշտ է ցուցաբերել զգոնություն և զերծ մնալ «Էսկոզին» կենսաբանական ակտիվ հավելմանկիրառումից՝ որպես որևէ հիվանդության բուժման միջոց։

Ամենաթարմ