Սիրանուշ Ղուկասյան

  • Հայաստանի հավաքականները հաղթանակով են մեկնարկել Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում: Հայաստանի հավաքականը 3.5։0.5 հաշվով հաղթել է Նորվեգիային: Հաղթանակներ են տարել Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանն ու Արման Փաշիկյանը, իսկ Հրանտ Մելքումյանը խաղաղ ելքով է ավարտել պարտիան: Կանանց Հայաստանի հավաքականը 3.5։0.5 հաշվով առավելության է հասել Ֆինլանդիայի նկատմամբ։ Սիրանուշ Ղուկասյանը, Մարիա Գևորգյանը և Աննա Սարգսյանը…

    Հայաստանի թիմերի վստահ մեկնարկը. Շախմատի Եվրոպայի Առաջնություն
  • Հունաստանում ավարտվեց Կավալա Օփեն միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 20 երկրների 110 շախմատիստ: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Էլինա Դանիելյանը և կանանց միջազգային վարպետներ Մարիա Գևորգյանը և Սիրանուշ Ղուկասյանը: Զավեն Անդրիասյանը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և Պլատ Վոյցեխի հետ կիսեց 1-2-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Անդրիասյանը գրավեց երկրորդ հորիզոնականը: Կանանց պայքարում…

    Զավեն Անդրիասյանն ու Սիրանուշ Ղուկասյանը Կավալա Օփենի մրցանակակիրներ
  • Հայաստանը ներկայացնող գրոսմայստերները շարունակում են ելույթները Հունաստանի միջազգային մրցաշարում: Կավալա Օփենի 5-րդ տուրում հայ գրոսմայստերներից հաղթանակներ տոնեցին Էլինա Դանիելյանը, Մարիա Գևորգյանը, իսկ Զավեն Անդրիասյանը և Սիրանուշ Ղուկասյանը կիսեցին միավորը:     5-րդ տուրից հետո Զավեն Անդրիասյանը մրցաշարի առաջատարներից մեկն է: Նա ունի 4,5 միավոր: Մարիա Գևորգյանը և Էլինա Դանիելյանն ունեն 3,5-ական միավոր:

    Զավեն Անդրիասյանը Հունաստանում ընթացող մրցաշարի առաջատարն է
  • Թուրքիայում ավարտված Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Մարիա Գևորգյանը և Սիրանուշ Ղուկասյանը լրացրեցին կանանց միջազգային գրոսմայստերի նորմաներ: Մարիա Գևորգյանի համար այս նորման արդեն 3-րդն է: Կանանց գրոսմայստեր կոչում ստանալու համար, բացի 3 նորմաներից, անհրաժեշտ է ձեռք բերել 2300 վարկանիշ: Գևորգյանի ընթացիկ վարկանիշը կազմում է 2299 կետ: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։

    Մարիա Գևորգյանը և Սիրանուշ Ղուկասյանը ԵԱ-ում լրացրեցին գրոսմայստերի նորմա
  • Թուրքիայում ավարտված շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության վերջին՝ 11-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթել են Էլինա Դանիելյանը, Սիրանուշ Ղուկասյանը և Մարիա Գևորգյանը, իսկ Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը պարտություն են կրել: 6.5 միավոր հավաքած Էլինա Դանիելյանը գրավել է 29-րդ տեղը, Սիրանուշ Ղուկասյանը՝ 31-րդ, Մարիա Գևորգյանը՝ 32-րդ, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ 35-րդ: Աննա Սարգսյանը 4 միավորով հայտնվել է…

    ԵԱ. Էլինա Դանիելյանը, Սիրանուշ Ղուկասյանը և Մարիա Գևորգյանը հաղթեցին վերջին տուրում
  • Աստանայում անցկացվող շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնության երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը 0.5-3.5 հաշվով պարտվել է Ռուսաստանի թիմին: Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը և Սիրանուշ Ղուկասյանը պարտություն են կրել, իսկ Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի է ավարտել Վալենտինա Գունինայի հետ պարտիան: Մարտի 7-ին կայանալիք երրորդ տուրում Հայաստանի հավաքականը կխաղա Հնդկաստանի թիմի հետ։ Հիշեցնենք, որ առաջին տուրում հայ շախմատիստուհիները 4-0…

    Շախմատի ԱԱ․ Հայաստանի հավաքականը պարտվել է Ռուսաստանին
  • Շախմատի աշխարհի թիմային առաջնությունում Հայաստանի կանանց թիմի կազմը հայտնի է: Տեղեկացնում է «Արմենպրես» լրատվական գործակալությունը: Մեր թիմը հանդես կգա Զավեն Անդրիասյանի գլխավորությամբ, իսկ ընտրանու կազմում հանդես կգան` Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիա Գեւորգյանը և Սիրանուշ Ղուկասյան: Շախմատի աշխարհի թիմային առաջնությունը կկայանա մարտի 4-15-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Հայաստանի տղամարդկանց թիմը իրավունք չի վաստակել մասնակցելու աշխարհի առաջնությանը:…

    Շախմատի ԱԱ. Հայաստանի կանանց թիմի կազմը հայտնի է
  • Շախմատի Հայաստանի կանանց առաջնության նոր չեմպիոնը` Մարիա Գևորգյանն է: Առաջնության ընթացքում, 8 հնարավորից հավաքելով 7 միավոր՝ Մարիա Գևորգյանը երկրորդ անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն: Մրցաշարի վերջին տուրում հաղթանակներ տոնեցին նաև Մարիամ Ավետիսյանը, Սիրանուշ Ղուկասյանը և Սուսաննա Գաբոյանը: Երկրորդ և երրորդ տեղերը 6-ական միավորով կիսեցին Սիրանուշ Ղուկասյանը և Սուսաննա Գաբոյանը:

    Մարիա Գևորգյանը՝ չեմպիոն
  • Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող Հայաստանի կանանց 74-րդ առաջնությունը մոտենում է ավարտին: Նախավերջին՝ 8-րդ տուրում գրանցվեցին միայն ոչ-ոքի արդյունքներ: Իսկ առաջատարի փոփոխություն տեղի չունեցավ: Այժմ Մարիա Գևորգյանն ունի 6 միավոր և առաջատարն է: 5-ական միավորներ ունեն Սիրանուշ Ղուկասյանը և Սուսաննա Գաբոյանը: Առաջնության ավարտին մնացել է մեկ տուր:

    Շախմատի կանանց առաջնությունում կայացել են նախավերջին տուրի պարտիաները