սիրտ-անոթային հիվանդություններ
Մթերքներ, որոնք նվազեցնում են սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման վտանգ
Eat This, Not That! պարբերականը հայտնում է, որ կան մթերքներ, որոնց օգտագործումը նվազեցնում են սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման վտանգը, օրինակ՝ մրգեր, բանջարեղեններ և կանաչիներ։ Մասնագետները խորհուրդ են տալիս բանջարեղենը ուտել ամբողջությամբ կամ աղցանների մեջ, իսկ հյութ քամել խորհուրդ չի տրվում։ Կարելի է կերակրացանկի մեջ ներառել նաև ամբողջահատիկ ցորենից պատրաստված մակարոնեղեն և հաց, լոբի, ոսպը և սիսեռը։…
Գիտնականները խորհուրդ են տալիս քաղցր ըմպելիքները փոխարինել սուրճով կամ թեյով
Քաղցր ըմպելիքները նպաստում են ճարպակալման, սիրտ-անոթային հիվանդությունների առաջացմանը, ինչպես նաև նվազեցնում են ինսուլինի հանդեպ զգայականությունը, ինչը նշանակում է, որ դրանք նպաստում են 2-րդ տեսակի դիաբետի առաջացմանը։ Այդ պատճառով փորձագետները խորհուրդ են տալիս քաղցր ըմպելիքները փոխարինել անվտանգ այլընտրանքով՝ ջրով, թեյով կամ ոչ քաղցր սուրճով։ Այս մասին հայտնում է Dail Mail-ը: Նշվում է, որ գիտնականները հետազոտություն են…
Երկրներ, որտեղ սնունդն ամենաանառողջն է. գիտնականներ
Սնվելու հետևանքով գրանցված մահերի վարկանիշային աղյուսակի առաջին տեղում Ուզբեկստանն է, իսկ ամենաստորին հորիզոնականները զբաղեցնում են Իսրայելը և Իսպանիան, գրում է Daily Mail-ը: Գիտնականները պարզել են, որ երկրներում, որտեղ շատ են աղ օգտագործում, իսկ բանջարեղեն՝ քիչ, շատերը մահանում են սխալ սնվելու հետևանքով զարգացած սիրտ-անոթային հիվանդություններից: Փորձագետները պնդում են, որ մեկ տարի առաջ Եվրոպայում գրանցված շուրջ 50…



