սի ծինփին
Պուտինն ու Ծինփինը պատրաստվում են խորհրդաժողով անցկացնել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Չինաստանի նախագահ Սի Ծինփինը պատրաստվում են տեսախորհրդաժողով անցկացնել։ Այս մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։ Նա նշել է, որ տեսակապով հանդիպումը նախատեսվում է դեկտեմբերի 15-ին։ Այլ մանրամասներ, կապված հանդիպման օրակարգի հետ, դեռևս չեն հաղորդվում։
Չինաստանը 1 միլիարդ դեղաչափ պատվաստանյութ կնվիրի Աֆրիկային
Չինաստանը Աֆրիկա մայրցամաքին մոտ ապագայում ուղիղ կերպով կնիրաբերի կորոնավիրուսի դեմ 600 միլիոն դեղաչափ պատվաստանյութ։ Այս մասին տեղեկանում ենք AP գործակալությունից։ Չինաստանի նախագահ Սի Ծինփինն այս մասին ասել է Չինաստան-Աֆրիկա գագաթնաժողովի ժամանակ։ Չինաստանի ղեկավարը նշել է նաև, որ ևս 400 միլիոն դեղաչափ կփոխանցվի Աֆրիկային այլ ուղիներով։
Բայդենն ու Ծինփինը վիրտուալ գագաթնաժողով են անցկացրել
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ու Չինաստանի նախագահ Սի Ծինփինը վիրտուալ գագաթնաժողով են անցկացրել։ Այս մասին հայտնում են Սպիտակ տան մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ քննարկվել են մի շարք հարցեր, ինչպես երկկողմն հարաբերությունների, այնպես էլ գլոբալ խնդիրների վերաբերյալ։ Կլիմայի փոփոխության մասին խոսելիս Բայդենը նշել է, որ պետք է ողջամտության վրա հիմնված մի քանի պաշտպանիչ…
Բայդենի ու Ծինփինի վիրտուալ հանդիպման կոնկրետ օրը հայտնի է
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ծրագրվում էր, որ եկող շաբաթ Ամերիկայի Միացյալ Նահանգների ու Չինաստանի ղեկավարներ Ջո Բայդենն ու Սի Ծինփինը վիրտուալ գագաթնաժողով կանցկացնեն։ Այս մասին լուրերը, կարծես թե, հաստատվում են, որովհետև արդեն կոնկրետ օր է նշվում գագաթնաժողովի համար։ Ինչպես հայտնում է Politico-ն՝ հղում անելով իր աղբյուրներին, գագաթնաժողովը նախատեսվում է երկուշաբթի՝ նոյեմբերի 15-ին։ Չնայած շրջանառվող…
Բայդենն ու Ծինփինը վիրտուալ հանդիպում կունենան հաջորդ շաբաթ
Ամերիկայի Միացյալ Նահանգների ու Չինաստանի առաջնորդներ Ջո Բայդենը և Սի Ծինփինը հաջորդ շաբաթ հեռավար ձևաչափով գագաթնաժողով կանցկացնեն։ Այս մասին տեղեկացնում է Bloomberg-ը՝ սեփական աղբյուրներին հղում անելով։ Նշվում է, որ անցկացման կոնկրետ ամսաթիվը դեռևս հայտնի չէ։ Հստակ հայտնի չէ նաև, թե ինչ օրակարգ է ունենալու գագաթնաժողովը։
Պուտինն ու Ծինփինը բաց են թողել աշխարհի վրա ազդելու հնարավորությունը․ Բայդեն
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի քննադատել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ու Չինաստանի նախագահ Սի Ծինփինին։ Նա իր քննադատությունը ներկայացրել է Գլազգոյում կայացած մամուլի ասուլիսում։ Բանն այն է, որ Պուտինն ու Ծինփինը չեն մասնակցում ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության վերաբերյալ համաժողովին, ինչի վերաբերյալ Բայդենը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանն ու Չինաստանը աշխարհի ամենամեծ բնապահպանական խնդիրները լուծելու…
Բայդենն ու Ծինփինը մինչև տարեվերջ կհանդիպեն
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ու Չինաստանի նախագահ Սի Ծինփինը համաձայնության են եկել՝ մինչև տարեվերջ վիրտուալ գագաթնաժողով կազմակերպելու առումով։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Նշվում է, որ այս որոշումը կայացվել է Բայդենի խորհրդական Ջեյք Սալիվանի ու Չինասանի կոմկուսի կենտրոնական կոմիտեի անդամ Յան Ցզեչի միջև երկար բանակցությունների արդյունքում։ Ըստ աղբյուրի՝ հանդիպման ձևաչափն ու կոնկրետ ժամկետները…
Փաշինյանը շնորհավորել է Չինաստանի նախագահին
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Սի Ծինփինին՝ ՉԺՀ Կոմունիստական կուսակցության կազմավորման հարյուրամյակի կապակցությամբ: Ուղերձում նշված է. «Ձերդ Գերազանցություն, Սրտանց շնորհավորում եմ ՉԺՀ կոմունիստական կուսակցության կազմավորման հարյուրամյակի կապակցությամբ: Հիմնադրումից ի վեր Չինաստանի կոմունիստական կուսակցությունը, հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, տանելով երկիրն…
Չինաստանի նախագահը շնորհավորել է Արմեն Սարգսյանի ծնունդը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Չինաստանի նախագահն ընդգծել է, որ Հայաստանն իրենց համար ավանդական բարեկամական երկրներից է: Նա մասնավորապես նշել է, որ նախորդ տարի Չինաստանն ու Հայաստանը ձեռք ձեռքի պայքարել են կորոնավիրուսի համավարակի դեմ,…
Վստահ եմ, որ հայ-չինական համագործակցությունը կշարունակի ամրապնդվել․ Սարգսյան
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ, Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Սի Ծինփինին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կոմունիստական կուսակցության հիմնադրման հարյուրամյակի առթիվ, հայտնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը կարևորում է Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների հետագա զարգացումը։ Վստահ եմ, որ հայ-չինական փոխշահավետ…
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Չինաստանի առաջնորդին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի առթիվ, հայտնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ Հայաստանը մեծապես արժևորում է Չինաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների և համագործակցության կայուն ու հետևողական զարգացումը: Նա Չինաստանի նախագահին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ,…
Փաշինյանը շնորհավորել է Չինաստանի նախագահին ու վարչապետին
Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Չինաստանի կազմավորման 71-րդ տարեդարձի կապակցությամբ, հայտնում ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 71-րդ տարեդարձի կապակցությամբ: Չինաստանը Ձեր ղեկավարությամբ կարողացավ հաղթահարել COVID-19 համավարակի բռնկումը և հաստատուն քայլերով շարունակում է դրա հետևանքների դեմ…
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Չինաստանի նախագահին ծննդյան օրվա կապակցությամբ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին ծննդյան օրվա կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է. « Ձերդ Գերազանցություն, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Ձեր ղեկավարմամբ Չինաստանի զարգացման և չին ժողովրդի բարգավաճման ապահովման գործը ձեռք է բերել հաստատուն ընթացք, որի փայլուն օրինակն է COVID-19 համավարակի հետևանքների հաղթահարմանն ուղղված՝ ՉԺՀ կառավարության…
Արմեն Սարգսյանը նամակ է հղել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին։ Նախագահ Սարգսյանը Չինաստանի նախագահին շնորհավորել է նոր տիպի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում արձանագրված մեծ առաջընթացի առթիվ: Ընդգծելով, որ համաճարակի զսպումը հնարավոր եղավ Չինաստանի կառավարության վճռական միջոցառումների, ինչպես նաև ժողովրդի անխոնջ ու անձնազոհ նվիրման շնորհիվ՝ նախագահ Սարգսյանը նշել է. «Նոր տիպի կորոնավիրուսի համավարակը…
Մոնղոլիայի նախագահը Չինաստանից վերադառնալուց հետո 14 օր կանցկացնի կարանտինում
Մոնղոլիայի նախագահ Խալթմաագիյն Բատուլգան փետրվարի 27-ին կայցելի Չինաստան, իսկ վերադառնալուց հետո 14 օր կանցկացնի կարանտինում: Այս մասին հայտարարություն է տարածել Մոնղոլիայի ղեկավարի աշխատակազմի մամուլի ծառայությունը: Հաղորդվում է, որ Չինաստան այցելության շրջանակում Մոնղոլիայի նախագահը կհանդիպի Չինաստանի ղեկավար Սի Ցզինփինի հետ: Մոնղոլիայի պատվիրակությունը մսամթերքի տեսքով մարդասիրական օգնություն կտանի Չինաստան և նույն օրը կվերադառնա Ուլան Բատոր: Չինաստանի իշխանություններն…














