սոչի
Utair-ը չվերթներ է սկսում Սոչիից Երևան
Utair ավիաընկերությունը հայտարարել է Սոչիից Երևան ուղղությամբ թռիչքներ իրականացնելու մասին։ Սրա վերաբերյալ հայտարարությունը տարածել է ընկերության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Սոչիից Երևան չվերթները կսկսվեն իրականացվել նոյեմբերի 17-ից։ Ըստ աղբյուրի՝ չվերթներ են սկսվում նաև Տյումենից Երևան ու հակառակ ուղղությամբ։ Դրանց մեկնարկը նախատեսված է նոյեմբերի 20-ին։
Վթար՝ Սոբչակի մասնակցությամբ․ կա զոհ
Սոչիում հայտնի հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Meduza-ն։ Նշվում է, որ Սոբչակը և ևս 2 ուղևոր գտնվել են Mercedes մակնիշի մեքենայի մեջ, որը վազանց կատարելու համար դուրս է եկել հանդիպակաց գոտի։ Դրա հետևանքով այն բախվել է Volswagen մակնիշի մեքենային, վերջինս էլ իր հերթին՝ միկրոավտոբուսին։ Ըստ աղբյուրի՝ Սոբչակի մեքենայից…
Էրդողանը արդյունավետ է գնահատել Պուտինի հետ ունեցած հանդիպումը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո գրառում է կատարել Twitter-ում։ Նա արդյունավետ է որակել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում ունեցած հանդիպումը: Արցախի նախագահը ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել Արթուր Թովմասյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել «Իմ գործընկեր Պուտինի հետ արդյունավետ բանակցություններից հետո մենք լքեցինք Սոչին»,- գրել է նա:…
Սոչիում մեկնարկել է Պուտին-Էրդողան հանդիպումը
«ТАСС»-ի հաղորդմամբ՝ Սոչիում սկսվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև բանակցությունները։ Ռուսաստանի նախագահ Պուտինը շնորհակալություն է հայտնել Թայիփ Էրդողանին Ռուսաստան կատարած այցի համար՝ նշելով, որ համաճարակի պատճառով նրանք մեկուկես տարի չեն հանդիպել, չնայած այդ ամբողջ ընթացքում մշտական կապի մեջ էին: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ նախագահները…
Մեկնարկել է «Նոր Ալիք» երաժշտական մրցույթը․ Հայաստանը ներկայացնում է Սարո Գևորգյանը
Երեկ Սոչիում մեկնարկեց «Նոր Ալիք» երիտասարդ կատարողների ամենամյա մրցույթը, որին այս տարի մասնակցում են 9 պետությունների երգիչներ։ Հայաստանը մրցույթում ներկայացնում է Սարո Գևորգյանը։ Օգոստոսի 19-ին աստղային համերգ է եղել, որի ընթացքում կատարումներ են ունեցել նաև մասնակիցները, այդ թվում՝ Սարոն։ Այսօր ևս մեկ ոչ մրցութային համերգ կկայանա, որի ընթացքում կհնչեն Դիմա Բիլանի հիթերը։ Ելույթով հանդես կգա…
Շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը հաղթել է 1/16-րդ եզրափակիչի առաջին պարտիայում
Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Սոչիում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի առաջին պարտիայում՝ առավելության հասնելով Խորվաթիայի ներկայացուցիչ Անտե Բրկիչի նկատմամբ: Նա հաղթել պարտիայի 49-րդ քայլում: Հիշեցնենք՝ շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 3-րդ շրջանում Հայկ Մարտիրոսյանը հաղթել էր Ադրբեջանի ուժեղագույն շախմատիստ Շահրիար Մամեդյարովին, ով ՖԻԴԵ-ի համաշխարհային դասակարգման 6-րդ շախմատիստն է: Դասական 2 պարտիաներում 1:1 հաշիվն…
Սոչիում բնակչությանը պատրաստում են հնարավոր տարհանման
Կրասնոդարի երկրամասի ղեկավար Վենիամին Կոնդրատևը կոչ է արել Սոչիի բնակչությանը ցանկացած պահի պատրաստ լինել տարհանման: Այս հայտարարությունը հնչել է քաղաքում սկիզբ առած ջրհեղեղների ֆոնին։ «Հորդառատ անձրևների հետևանքով Սոչի քաղաքի տարածքով հոսող գործնականում բոլոր գետերը դուրս են եկել ափերից»,-հայտարարել է նա։ Ռուսաստանի բնապահպանության նախարարության կանխատեսմամբ՝ Սոչիով հոսող գետերում ջրի մակարդակի աճը կշարունակվի նաև վաղը։
Սոչիի բնակիչները զգուշացվել են հնարավոր տարհանման մասին
Եղանակի վատ պայմանների պատճառով Սոչիի բնակիչները զգուշացվել են հնարավոր տարհանման մասին: «Kommersant»-ի հաղորդմամբ՝ hորդառատ անձրևների պատճառով որոշ գետերում մակարդակը հասել է կրիտիկական նիշի: Քաղաքում ջրի տակ են անցել մի քանի փողոցներ ու բակեր: Հուլիսի 4-ին քաղաքում հայտարարվել է փոթորիկի նախազգուշացում հորդառատ անձրևների ու քամու պատճառով: Տեղում աշխատում են փրկարարները, որպեսզի հնարավոր տարհանման դեպքում կարողանան արագ…
Սոչիի բնակիչներին զգուշացրել են հնարավոր տարհանման մասին
Ռուսաստանի Սոչի առողջարանային քաղաքի իշխանությունները հայտնել են, որ հնարավոր է տեղի ունենա բնակչության տարհանում։ Այս մասին հայտնում է Interfax-ը։ Նման զգուշացման պատճառը հորդառատ անձրևների հետևանքով առաջացած վտանգն է։ Բանն այն է, որ տեղի Հերոտա և Մացեստա գետերում ջրի մակարդակը հասել է կրիտիկական բարձրության ու եթե դրանք դուրս գան ափերից, ապա տարհանումն անխուսափելի կլինի։
Ալեքսանդր Կարապետյանը տեղափոխվեց Նոա
Հայաստանւ փոխչեմպիոն «Նոան» պայմանագիր է կնքել Հայաստանի ազգային հավաքականի 33-ամյա հարձակվող Ալեքսանդր Կարապետյանի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Ուրախ ենք տեղեկացնել, որ «Նոա»-ն պայմանագիր է կնքել Հայաստանի ազգային հավաքականի 33-ամյա հարձակվող Ալեքսանդր Կարապետյանի հետ: Կարապետյանը հանդես է եկել մի շարք գերմանական և լյուքսեմբուրգյան ակումբներում, ինչպես նաև ռուսական «Սոչի»-ում և «Տամբով»-ում: Վերջին ակումբը…
Ադելիա Պետրոսյանն Արցախ ստեղծագործության ներքո հաղթել է Ռուսաստանի գավաթի երրորդ փուլում
Սոչիում անցկացվող գեղասահքի Ռուսաստանի գավաթի երրորդ փուլում 13-ամյա հայ գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը հաղթանակ է տարել: Նա ելույթ է ունեցել Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո: Տեսանյութը` Первый канал-ի: https://youtu.be/CThQs8Xm7OE
Լուկաշենկոն ընտանիքի հետ մեկնել է Ռուսաստան
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընտանիքի հետ միասին մեկնել է Սոչի: Մինչ այդ տեղի ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Լուկաշենկոն հանդիպում է անցկացրել ուժայինների հետ: Նա այսօր հանդես էր եկել հայտարարությամբ՝ ասելով, որ ցանկանում է հետ կանչել զորքերը երկրի հյուսիսային սահմանից: Այս մասին տեղեկանում ենք Корреспондент-ից:
Քաղավիացիայի կոմիտեն ներկայացրել է՝ ինչ չվերթներ են նախատեսված առաջիկա օրերին
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ ամեն օր մինչև ս. թ. սեպտեմբերի 8-ը ներառյալ կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չարտերային չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում 02։45, մեկնում 03:35)։ Ս. թ. սեպտեմբերի 5-ին կիրականացվի Երևան-Միներալնիե Վոդի-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 09:40, ժամանում 12:35): Ս. թ. սեպտեմբերի 5-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Aeroflot ավիաընկերության կողմից (ժամանում 21:35,…
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ներկայացնում է չվերթների նոր ժամանակացույցը
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ ամեն օր մինչև ս. թ. սեպտեմբերի 1-ը ներառյալ կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չարտերային չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում 02։45, մեկնում 03:35)։ «Ս. թ. օգոստոսի 28-ին իրականացվելիք Երևան-Սոչի-Երևան չարտերային չվերթը տեղափոխվել է ս.թ. օգոստոսի 29-ին Aircompany Armenia ընկերության կողմից (մեկնում 16:40, ժամանում 20:40): Ս. թ. օգոստոսի 28-ին և 31-ին կիրականացվի Կիև-Երևան-Կիև չարտերային…














