սոչի

  • Ռուսաստանում պլաստիկե թափոնից մարզադաշտ է կառուցվել

    Ռուսաստանում պլաստիկե թափոնից մարզադաշտ է կառուցվել

    2018 թվականին Ռուսաստանում անցկացվող Ֆուտբոլի աշխարհի առաջնությունից հետո պլաստիկից մեկանգամյա օգտագործման մեծաքանակ սպասք էր կուտակվել: Միջոցառման կազմակերպիչներն առաջարկել են ՖԻՖԱ-ին թափոններից ֆուտբոլի դաշտի համար արհեստական ծածկ ստեղծել: Ծածկի համար օգտագործվել է 2,5 տոննա պլաստիկե թափոն կամ 50 հազար մեկանգամյա օգտագործման բաժակ: Նախագծի արժեքը կազմել է 10 միլիոն ռուբլի: Պլաստիկե մարզադաշտը գտնվում է Սոչիում:

  • Գլխավոր հարցերը Պուտինն ու Լուկաշենկոն չեն քննարկել

    Գլխավոր հարցերը Պուտինն ու Լուկաշենկոն չեն քննարկել

    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ Սոչիում ավարտել են եռօրյա բանակցությունները. գրում է ТАСС-ը: Նշվում է, որ այդ օրերի ընթացքում երկու ղեկավարները հասցրել են քննարկել տնտեսական և հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցության տարբեր տեսանկյունները, դահուկ են քշել և հոկեյ խաղալ: Սակայն ռուսական գազի գնի գոյացման և նավթային ոլորտում Մոսկվայի հարկային մանևրի հարցերին…

  • Էրդողան. C 400-ները կհանձնվեն հուլիս ամսին

    Էրդողան. C 400-ները կհանձնվեն հուլիս ամսին

    Երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը Սոչիում կայացած Ռուսաստան-Իրան-Թուրքիա եռակողմ հանդիպումից վերադառնալուց հետո տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին թե ինչպես է գնահատում այն տեսակետը, որ առանց ռուսական C 400-ներից հրաժարվելու չի կարող գնել ամերիկյան Պատրիոտ զինատեսակը, պատասխանել է. «Ռուսաստանի հետ արդեն կնքել ենք C 400-ների վերաբերյալ համաձայնագիրը, այս իսկ պատճառով խոսք անգամ չի կարող գնալ…

  • Հայ ձյուդոիստը հանդիպել է Պուտինի հետ

    Հայ ձյուդոիստը հանդիպել է Պուտինի հետ

    Սոչիում ուսումնամարզական հավաքում գտնվող Ռուսաստանի ձյուդոյի հավաքականի անդամ, ձյուդոյի ստավրոպոլյան դպրոցի ներկայացուցիչ Արամ Գրիգորյանը հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Rusarminfo-ի փոխանցմամբ՝ հանդիպումը կայացել է ՌԴ նախագահի՝ Սոչիի «Спорт Юг» մարզական համալիր կատարած այցելության շրջանակներում, որտեղ սպորտեսմենները մարզվելիս են եղել: Պուտինը ոչ միայն զրուցել է ՌԴ ձյուդոյի հավաքականի ներկայացուցիչների հետ, այլև մարզվել նրանց հետ:…

  • Պուտինի հրավերով Ծառուկյանը մասնակցել է Սոչիում կայացած Ռուսական ներդրումային համաժողովին

    Պուտինի հրավերով Ծառուկյանը մասնակցել է Սոչիում կայացած Ռուսական ներդրումային համաժողովին

    Վլադիմիր Պուտինի հրավերով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը մասնակցել է Սոչիում անցկացվող Ռուսական ներդրումային համաժողովի աշխատանքներին: Այս մասին տեղեկացնում է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը. «Սոչիում երեկ մեկնարկել են Ռուսական ներդրումային համաժողովի աշխատանքները: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Բարգավաճ Հայաստան կուսակցությաննախագահ Գագիկ Ծառուկյանը ևս մասնակցել է համաժողովի աշխատանքներին: Համաժողովի բացման ժամանակ ծավալուն…

  • Պուտինը խոսել է Ռուսաստանի և Իրանի համագործակցության ամրապնդման կարևորություն մասին

    Պուտինը խոսել է Ռուսաստանի և Իրանի համագործակցության ամրապնդման կարևորություն մասին

    Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Սոչիում նախատեսված է Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահների` Սիրիայի հարցով հանդիպումը: Տեղեկացրել ենք նաև, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: РИА Новости-ն հայտնում է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպումն արդեն մեկնարկել է: Պուտինը նշել է,…

  • Թուրքիայի նախագահը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն

    Թուրքիայի նախագահը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 14-ին մեկնել է Սոչի՝ մասնակցելու Սիրիայի հարցով 4-րդ գագաթնաժողովին։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան քննարկելու են Աստանայի գործընթացի շրջանակում Սիրիայում կայուն խաղաղություն հաստատելու հարցը: Էրդողանի հետ Սոչի են մեկնել նաև Թուրքիայի պաշտպանության, արտաքին գործերի, ֆինանսների նախարարները,…

  • Սոչիում կկայանա ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի նախագահների` Սիրիայի հարցով հերթական հանդիպումը

    Սոչիում կկայանա ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի նախագահների` Սիրիայի հարցով հերթական հանդիպումը

    Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահներն այսօր Սոչիում Սիրիայի հարցով բանակցություններ կվարեն: Այս մասին հայտնում է ռուսական Առաջին ալիքը: Սա արդեն Սիրիայում իրավիճակի կարգավորման հարցով երեք նախագահների չորրորդ գագաթնաժողովն է: Վլադիմիր Պուտինը, Հասան Ռոհանին և Ռեջեփ Թայիփ Էրդողանը կքննարկեն սահմանադրական հանձնաժողով ստեղծելու հարցը, որում պետք է ընդգրկվեն Դամասկոսի և սիրիական ընդդիմության ներկայացուցիչները: Բանակցությունների ընթացքում 3 երկրների…

  • Իդլիբի հարցը կդառնա Պուտին-Էրդողան հանդիպման գլխավոր թեման. Լավրով

    Իդլիբի հարցը կդառնա Պուտին-Էրդողան հանդիպման գլխավոր թեման. Լավրով

    ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ասել է, որ Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման գլխավոր թեման կլինի Իդլիբի հարցը. հայտնում է «РИА Новости»-ն: Հիշեցնենք, որ վաղը` փետրվարի 14-ին, Սոչիում կկայանա Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահների` Սիրիայի հարցով հանդիպումը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Պուտինն առանձին հանդիպում կունենա Իրանի…

  • Կրեմլը` Պուտին-Լուկաշենկո բանակցությունների մասին

    Կրեմլը` Պուտին-Լուկաշենկո բանակցությունների մասին

    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փետրվարի 13-ին հանդիպում կունենան Սոչիում. հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը: «Բանակցությունների ժամանակ կքննարկվեն երկկողմ օրակարգին առնչվող առանցքային հարցեր և եվրասիական տարածությունում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հեռանկարները»,-ասվում է հաղորդագրությունում:

  • Երևանից Կրասնոդար մեկնած ինքնաթիռը վայրէջք է կատարել այլ վայրում

    Երևանից Կրասնոդար մեկնած ինքնաթիռը վայրէջք է կատարել այլ վայրում

    Կրասնոդարի միջազգային օդանավակայանում խիտ մառախուղի պատճառով հետաձգվել է ավելի քան 10 չվերթ, Մոսկվայից և Երևանից մեկնած երկու օդանավ գտնվում են Սոչիի և Դոնի Ռոստովի այլընտրանքային օդանավակայաններում: Այս մասին  հայտնում է «Բազել Աերո» ընկերության ներկայացուցչին: «Մոսկվայից և Երևանից մեկնած ինքնաթիռները գտնվում են Սոչիի և Դոնի Ռոստովի այլընտրանքային օդանավակայաններում: Հետաձգված չվերթների ուղևորների հետ աշխատում են ավիաընկերության ներկայացուցիչները», –…

  • Պուտինը փետրվարի 14-ին Սոչիում կանցկացնի Սիրիային նվիրված ՌԴ-Իրան-Թուրքիա գագաթնաժողովը

    Պուտինը փետրվարի 14-ին Սոչիում կանցկացնի Սիրիային նվիրված ՌԴ-Իրան-Թուրքիա գագաթնաժողովը

    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 14-ին Սոչիում Սիրիային նվիրված եռակողմ գագաթնաժողով կանցկացնի Իրանի և Թուրքիայի նախագահների մասնակցությամբ, ինչպես նաև առանձին երկկողմ հանդիպում՝ Իրանի իր պաշտոնակից Հասան Ռոուհանիի հետ: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռոուհանիի հետ Պուտինի առանձնազրույցն իրոք պլանավորված է, այն փետրվարի 14-ին կկայանա Սոչիում Պուտինի, (Թուրքիայի նախագահ Ռեջեփ…

  • Պուտինն ու Էրդողանը փետրվարի 14-ին Սոչիում կհանդիպեն

    Պուտինն ու Էրդողանը փետրվարի 14-ին Սոչիում կհանդիպեն

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ փետրվարի 14-ին Սոչի քաղաքում հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է Anadolu-ն: Նրանք կքննարկեն սիրիական հակամարտության կարգավորման հարցը: «Փետրվարի 14-ին մենք պարոն Պուտինի հետ Սոչիում հանդիպում կունենանք»,- ասել է Էրդողանը: Հանդիպմանը ներկա կլինի նաև Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին: Երեք նախագահները սիրիական հակամարտության կարգավորման…

  • Հայ բռնցքամարտիկները մեկնել են Սոչի

    Հայ բռնցքամարտիկները մեկնել են Սոչի

    Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Վահե Սարուխանյանը ու Գոռ Երիցյանը մեկնել են Սոչի: Բռնցքամարտիկները Սոչիում կանցկացնեն իրենց մարզումները՝ մինչ կայանալիք մենամարտերը: Փետրվարի 9-ին երկու հայ բռնցքամարտիկները կանցկացնեն իրենց հերթական մենամարտերը: WBO վարկածով աշխարհի երիտասարդների չեմպիոն Գոռ Երիցյանը կմենամարտի արգենտինացի Մաքսիմիլիանո Լեոնել Սքալզոնեի հետ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գավաթի խաղարկության շրջանակում կայանալիք առաջին մենամարտում Վահե Սարուխանյանը կմրցի Ռուսաստանի…