fbpx
Հասարակություն

Երևանից Կրասնոդար մեկնած ինքնաթիռը վայրէջք է կատարել այլ վայրում

Կրասնոդարի միջազգային օդանավակայանում խիտ մառախուղի պատճառով հետաձգվել է ավելի քան 10 չվերթ, Մոսկվայից և Երևանից մեկնած երկու օդանավ գտնվում են Սոչիի և Դոնի Ռոստովի այլընտրանքային օդանավակայաններում:

Այս մասին  հայտնում է «Բազել Աերո» ընկերության ներկայացուցչին:

«Մոսկվայից և Երևանից մեկնած ինքնաթիռները գտնվում են Սոչիի և Դոնի Ռոստովի այլընտրանքային օդանավակայաններում: Հետաձգված չվերթների ուղևորների հետ աշխատում են ավիաընկերության ներկայացուցիչները», – հայտնել է գործակալության զրուցակիցը:

Նշվում է, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հետաձգվել են նաև 13 չվերթների մեկնումը դեպի Մինսկ, Տաշքենդ, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Եկատերինբուրգ և Սոչի:

Աղբյուր ՝ http://galatv.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ