Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ փետրվարի 14-ին Սոչի քաղաքում հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է Anadolu-ն:
Նրանք կքննարկեն սիրիական հակամարտության կարգավորման հարցը:
«Փետրվարի 14-ին մենք պարոն Պուտինի հետ Սոչիում հանդիպում կունենանք»,- ասել է Էրդողանը:
Հանդիպմանը ներկա կլինի նաև Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին:
Երեք նախագահները սիրիական հակամարտության կարգավորման շուրջ քննարկումների նպատակով առաջին անգամ հանդիպել էին 2017-ին:
