Սուրբ ծնունդ
Արայիկ Հարությունյանը Գանձասարի վանական համալիրում մասնակցել է Սուրբ Ծնունդի պատարագի
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ընտանիքի հետ Գանձասարի վանական համալիրում մասնակցել է Սուրբ Ծնունդի պատարագի։ Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում և տեսանյութ հրապարակել․ «Այսօր Գանձասարի վանական համալիրում ընտանիքիս անդամների հետ մասնակցել եմ Սուրբծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ մատուցված պատարագին: Աղոթքս առ Աստված բովանդակում էր Հայրենիքի հուսալի ապագայի աղերս․․․ Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ…
Թո՛ղ Հույսը, Հավատը, Սերը լուսավորեն բոլորիս հոգիները․ նախագահի ուղերձը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Սուրբ Ծննդի տոնի առթիվ։ «Այսօր մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնն է: Այն իր մեջ սիրո, համերաշխության և հանդուրժողականության խորհուրդ ունի, այն ամենը, ինչ հատկապես այս օրերին անհրաժեշտ է մեզ։ Թող այդ խորհուրդը մեր մեջ ամրապնդի գիտակցությունը, որ համախմբված ու միասնական, Տիրոջ զորությունը մեր հոգում ունենալով,…
Ինչո՞ւ վարչապետը չի մասնակցում Սուրբ Ծնունդի պատարագին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Սուրբ Ծննդյան տոնի առթիվ պատարագին։ Այս հարցով ArmenPress-ը կապ է հաստատել վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի հետ։ «Համաճարակային իրավիճակով պայմանավորված վարչապետը ինքնամեկուսացված է», – ասել է Գևորգյանը։
Սուրբ Ծննդյան պատարագ՝ Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի է ունենում Սուրբ Ծննդյան պատարագ։ https://www.facebook.com/lurer1tv/videos/244683880498299
Աստծո Զորությունն ու Լույսը, Սերն ու Բարությունը միշտ ուղեկից լինեն մեզ․ Ազատ դեմոկրատներ
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը Facebook-ի էջում գրառում է կատարել։ «Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ, Օրհնյալ է Ծնունդը Քրիստոսի, Մեզ և Ձեզ Մեծ Ավետիս: Թող Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան հրաշագործ լույսը Խաղաղության և Կայունության նոր սկիզբ ազդարարի, իսկ Աստվածահայտնության խորհրդավոր Ավետիսը լուսավորի մեր ընտանիքները, ջերմությամբ համակի բոլորիս հոգիներն ու սրտերը: Աստծո Օրհնանքն ու Շնորհը, Զորությունն ու Լույսը, Սերն…
Սուրբ պատարագ և հոգևոր համերգ Ստեփանակերտում՝ Սուրբ Ծննդյան տոնին
Հունվարի 6-ին Հայ առաքելական սուրբ եկեղեցին տոնում է Սուրբ Ծնունդը։ Արցախցիների համար այս կարևորագույն ժամանակաշրջանում «Երազանք» զարգացման հիմնադրամը՝ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի և Ստեփանակերտի քաղաքապետարանի մասնակցությամբ, կազմակերպում է Սուրբ Ծննդյան միջոցառում՝ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի բակում: Միջոցառմանը հոգևոր համերգային ծրագրով հանդես կգա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կամերային կազմը (դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) և…
Մայր Աթոռի միաբանության մասնակցությամբ կատարվելիք արարողությունների ժամանակացույցը
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ Քահանա Մելիքյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով Մայր Աթոռի միաբանության մասնակցությամբ կատարվելիք արարողությունների ժամանակացույց՝ Դեկտեմբերի 31 ժամը 24:00-ին – Մաղթանք և Նռնօրհնեքի արարողություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի Բաց խորանին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հունվարի 1…
Հռոմի Պապը Սուրբ Պետրոսի տաճարում Սուրբ Ծննդյան պատարագ է մատուցում (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Պետրոսի տաճարում Սուրբ Ծննդյան պատարագ է մատուցում։ Այս տարի պատարագը տեղի է ունենում ոչ թե կեսգիշերին, այլ սովորականից շուտ, որպեսզի ներկաները կարողանան տուն վերադառնալ COVID-19-ի պատճառով մտցված պարետային ժամին: Այցելուների թիվը տաճար կսահմանափակվի: https://www.facebook.com/RTnews/videos/408607963587383
Այս տարի Սբ. Հարության տոնը կնշվի ապրիլի 12-ին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրապարակել է 2020 թվականի եկեղեցական տոներն ու հիշատակության օրերը: Ստորև ներկայացվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու 2020 թվականի եկեղեցական տոների և սրբոց հիշատակության օրերի ամփոփ ցանկը՝ ըստ Նոր տոմարի: Ս. ԾՆՈՒՆԴ Անվանակոչություն Ծնունդ Ս. Հովհաննես Կարապետի Բարեկենդան Առաջավորաց պահքի Ս. Սարգիս ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋ Ս. Ղևոնդյանց տոն Ս. Վարդանանց տոն Բուն Բարեկենդան Սուրբ…
Տիգրան Ավինյանը այցելել է առաջնագիծ
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այցելել է առաջնագիծ։ Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում։ «Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ հունվարի 6-ին չորրորդ բանակային կորպուսի հրամանատար Արտակ Բուդաղյանի և Սյունքի մարզպետ Հունան Պողոսյանի հետ միասին այցելեցինք Հայաստանի հարավում տեղակայված ՀՀ Զինված ուժերի N զորամաս և առաջնագիծ: Շնորհավորում եմ Հայոց բանակի սպաներին ու զինվորներին Ամանորի…
Քիմ Քարդաշյանը շնորհավորել է հայերին Սուրբ ծնունդի կապակցությամբ
Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը Twitter–ի իր էջում շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։ «Շնորհավոր հայկական Սուրբ Ծնունդ»,-գրել է Քիմը։ Happy Armenian Christmas! — Kim Kardashian (@KimKardashian) January 6, 2020
Արցախի նախագահը մասնացել է Սուրբծննդյան պատարագին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 6-ին երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ միասին Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճարում մասնակցել է Սուրբ Ծննդյան տոնի առթիվ մատուցված Սուրբ Պատարագին: Այս մասին հայտնում են ԱՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սուրբ ծնունդի կապակցությամբ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Facebook-ի իր էջում շնորհավորել է Աստվածահայտնության տոնի առթիվ․ «Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ. մեզ եւ ձեզ Մեծ Ավետիս։ – Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։ – Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն։ – Երանի՜ հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն։ – Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև…
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի 2020 թվականի ամանորյա ուղերձը
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Facebook-ի իր էջում ամանորյա ուղերձ է հղել, որում ասվում է. «Սիրելի հայրենակիցներ Իմ բոլոր 131 գործընկերների և իմ անունից շնորհավորում եմ բոլորիդ Ամանորը և Սուրբ Ծնունդը։ Թող այն ջերմ զգացողությունները, անկոտրում միասնական կամքը, սերը և համերաշխությունը, ազգային իղձերը, որոնք առաջնորդել են մեզ այս ընթացքում, հետայսու ևս ուղեկից լինեն մեզ։ Թող…














