Տեսանյութեր

Արայիկ Հարությունյանը Գանձասարի վանական համալիրում մասնակցել է Սուրբ Ծնունդի պատարագի

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ընտանիքի հետ Գանձասարի վանական համալիրում մասնակցել է Սուրբ Ծնունդի պատարագի։ Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում և տեսանյութ հրապարակել․

«Այսօր Գանձասարի վանական համալիրում ընտանիքիս անդամների հետ մասնակցել եմ Սուրբծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ մատուցված պատարագին:
Աղոթքս առ Աստված բովանդակում էր Հայրենիքի հուսալի ապագայի աղերս․․․
Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ